Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ) «Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանը Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունը Բագրատ Սրբազանի առաջնորդած երթն Աբովյանում է․ ուղիղ Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Եթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ) Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) 

Նարեկ Ավագյանի փառահեղ հաղթանակը ԱՄՆ-ում

Հարցազրույցներ

Հուլիսի 1-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում, կայացել է պրոֆեսիոնալ խառը մենամարտերի /MMA/ միջազգային մրցաշար։ Մեր երկիրը  ներկայացրել է Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի անդամ, պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող, Հայաստանի բազմակի չեմպիոն, «Aca» վարկածով չեմպիոն «Leon Heart» մարզական ակումբը ներկայացնող, ծնունդով Էջմիածնի շրջանի Գեղակերտ գյուղից, այժմ ԱՄՆ-ում բնակվող Նարեկ Ավագյանը։ Նա, երեկոյի գլխավոր մենամարտի ժամանակ, տեխնիկական նոկաուտով, փառահեղ հաղթանակ է տոնել ազգությամբ մեքսիկացի մրցակցի նկատմամբ և օվկիանոսից այն կողմ բարձր պահել հայրենիքի պատիվը, ծածանելով Հայոց եռագույն դրոշը։ «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել և բացառիկ զրույց ունենալ Նարեկի հետ։

- Ողջույն, Նարեկ: Շնորհավորում ենք այս փառահեղ հաղթանակի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 59 կգ քաշային կարգում։ Մրցակիցս ազգությամբ մեքսիկացի էր, բավականին փորձառու մարզիկ է, տարիքային տարբերություն էլ կար, ես 31 տարեկան եմ, իսկ նա՝ 35։ Ես շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին։ Նախապես ուսումնասիրել էի մրցակցիս, մարզիչներիս հետ պլանավորել էինք, որ պիտի հաղթեմ ու հենց այդպես էլ եղավ։ Մենամարտի երկրորդ ռաունդում, տեխնիկական նոկաուտի ենթարկեցի մրցակցիս ու մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել, սա շատ սպասված հաղթանակ էր ինձ համար։ Այս միջազգային մրցաշարում, միակ հայազգի մարզիկը ես էի ու շատ հպարտ եմ, որ կարողացա հաղթել ու այստեղ՝ ԱՄՆ-ում, օվկիանոսից այն կողմ ծածանեցի մեր եռագույն դրոշը։

- Նարեկ, իսկ երբ ես մեկնել ԱՄՆ, մշտակա՞ն ես այդտեղ բնակվելու:

- Շուրջ մեկ տարի առաջ եմ եկել ԱՄՆ, այստեղ մենամարտեր ունենալու, ավելի մեծ  հաջողություններ, նվաճումներ գրանցելու համար։

- Իսկ ինչպիսի երկիր է ԱՄՆ-ն:

- Լավ երկիր է, այստեղ շատ հնարավորություններ կան հատկապես մեզ՝ մարզիկներիս համար, պարապմունքներ անցկացնելու և հաջողություններ գրանցելու, առաջ գնալու համար։

- Ի՞նչ կտա քեզ այս հաղթանակը:

- Սա վարկանիշային մենամարտ էր, սա հնարավորություն կտա ինձ լիգայում չեմպիոնական գոտու մենամարտ անցկացնելու, այսինքն այս հաղթանակս մարտահրավեր է չեմպիոնական գոտու համար, որպեսզի դառնամ UFC  վարկածով չեմպիոն։ Հայաստանում իմ անձնական մարզիչը Ստեփան Շահմուրադյանն է, իսկ  ԱՄՆ-ում Սարգիս Չիվիչյանն ու Արման Սարգսյանը։ Այս հաղթանակս նվիրում եմ Արցախում այժմ շրջափակման մեջ գտնվող 120.000 բնակիչներին։ Ես լինելով այսքան հեռու, երբեք անտարբեր չեմ եղել ու շատ եմ անհանգստանում, լիահույս եմ, որ լավ կլինի ամեն ինչ ու Արցախ տանող կյանքի ճանապարհը շուտով կբացվի։ Ուժ ու տոկունություն եմ մաղթում նրանց ու կոչ անում ողջ աշխարհին, որ կույր չձևանան: Շուրջ կես տարի է արդեն, ինչ փակ է Արցախ տանող ճանապարհը և ժողովուրդը գտնվում է շատ օրհասական, ծանր վիճակում, հարկավոր է քայլեր ձեռնարկել ու կանխել թշնամու հայատյաց մտադրությունները, ցավոք, թշնամին նենգ է ու ամեն ինչ սպասելի է։ Նշեմ, որ ես շուրջ երկու ամիս պարապել էի այս մենամարտի համար, ջանք ու եռանդ չէի խնայել։ Այս հաղթանակը պրոֆիսինալ ռինգում արդեն 15-րդն է, 6 պարտություն ունեմ։

- Նարեկ, իսկ ինչ խնդիրների ես բախվել:

- Այս տարի ԱՄՆ-ում կրկին մենամարտ ունեցա, մրցակիցս տեղացի մարզիկ էր, նա գլխով հարված հասցրեց քթիս ու ջարդեց, ինչը անթույլատրելի էր: Դրա պատճառով չկարողացա շարունակել մենամարտը, մրցավարներն էլ շատ անարդար գտնվեցին ու հաղթանակը շնորհեցին մրցակցիս։

- Մտադրություն ունես վերադառնալ հայրենիք ու այստեղ էլ ունենալ մենամարտ։

- Իհարկե, քանի որ ամառ է, հանգստի սեզոնն է սկսվել, շուտով կգամ Հայաստան, ինձ շատ է գրավել հատկապես մեր մշակույթի, սպորտի դարբնոց Գյումրի քաղաքը, չեմպիոնների քաղաքը, արհեստների ու արվեստների, մտադիր եմ գալ ու այցելել քաղաքի տարբեր տեսարժան վայրեր ընտանիքիս հետ։ Իսկ մենամարտ Հայաստանում կունենամ այն ժամանակ, երբ առաջարկ լինի։ Ես պրոֆիսինալ խառը մենամարտերի Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, Եվրոպայի բազմակի մրցանակակիր, Աշխարհի միջազգային մրցաշարերի հաղթող, մենամարտեր եմ ունեցել աշխարհի տարբեր երկրներում Վրաստանի Դուբայ քաղաքում, Ավստրալիայում, Իսպանիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում։

Հիշում եմ, որ երկու տարի առաջ էր, ադրբեջանցի մարզիկը հրաժարվեց ինձ հետ մենամարտ ունենալ, իսկ ես միանգամից համաձայնվել էի։

- Նարեկ, պատմիր քո անցած մարզական ուղու մասին:

- Ծնվել եմ 1992 թվականի ապրիլի 30֊ին Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Գեղակերտ գյուղում։ 10 տարեկանից սկսել եմ զբաղվել սպորտով: Ես Երևանում մարզչական գործունեությամբ էլ եմ զբաղվել, մատաղ սերնդին փոխանցել տարիների ընթացքում կուտակած իմ մարզական փորձը, գիտելիքները։

- Ո՞րն է քո ամենամեծ երազանքը։

- Երազում եմ դառնալ UFC վարկածով Աշխարհի չեմպիոն։

Նյութը պատրաստեց՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՔաղաքական ողջ ներկապնակն այս երթի մեջ է, հոգևոր ու հասարակական դաշտում բոլորն այստեղ են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Կանադայի ԱԳ նախարարինՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին«Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունըԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքումԲագրատ Սրբազանի առաջնորդած երթն Աբովյանում է․ ուղիղՈրոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ ՍրբազանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ)Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայտնի են դարձել ԵԱՏՄ ղեկավարների հերթական հանդիպման ժամկետներն ու վայրըՀայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքովՌումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՍրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա ԼևոնյանԵրթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Նիկոլ Վլադիմիրիչ, թույլ տվեք ձեզ և մյուս ղեկավարներին հրավիրել աշխատանքային ընթրիքի․ Պուտին (տեսանյութ)Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ)Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ կա 3 վիրավորՈղջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնքՑանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ)Դամասկոսի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանըԵրթի մասնակիցները շարժվում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Միմյանց նկատմամբ հարգալից հարաբերություններով միայն կկարողանանք ապահովել ԵԱՏՄ-ի զարգացումը․ Փաշինյան (տեսանյութ)Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար. ՓաշինյանԱմեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ ԽաչատրյանԲոլոր «գործակալների՛դ», «նարկոբարոնների՛դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ)Հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԵս միշտ զարթոնքի կողմնակիցն եմ. Միքայել ՊողոսյանԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը պատժամիջոցների պայմաններում․ Պուտին (տեսանյութ)Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ ԷրդողանՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանըՄիացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ)Պետք է գնանք Գանձասար, երբ էլ որ լինի, այսօր այն գերեվարված է, պետք է տանք դրա պատասխանը. Սրբազան (տեսանյութ) ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը Արզնիում քաղաքացիները դիմավորում են դեպի Երևան երթի մասնակիցներին և միանում նրանց (տեսանյութ)«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Կոտայք և միացել Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում ձերբակալված Նովիկովը փախստականի կարգավիճակ է ստացելՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ) ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմովԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին
Ամենադիտված