Բագրատ Սրբազանը, փաստացի, խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին. Վահե Դավթյան Դժվար է չհասկանալ, թե ինչ ողբերգական ավարտ կունենա այս ամենը, եթե փոփոխություններ չլինեն. Մհեր Մկրտչյան Հանդիպել եմ Իշխան Զաքարյանի հետ, չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ Սրբազան Ավտովթար՝ Կոտայքում. 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հանրահավաքից հետո ժողովուրդը մոտենում է Բագրատ Սրբազանին, օրհնություն ստանում Օրհնվեք, տղերք ջան, բարի ծառայություն, թողեք վահանները, պետք չեն ձեզ. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Ինքն է բացել ՀՀ-ի դարպասներն ու թշնամուն ներս թողել, նրա պատճառով է երկիրն այս օրի հասել. Ռուզաննա Խաչատրյան Նորմալ եմ համարում, մի բան արել ա, որ տանում են. ոստիկանապետը` իրավապահների քայլերի մասին (տեսանյութ) Անընդունելի է, դրոշակը ձեռքին խաղաղ ցուցարարին ինչո՞ւ ես կալանավորում. Օսիպյան (տեսանյութ) 

Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել. Թագուհի Թովմասյան

Բլոգոսֆերա

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ  ՔՊ խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծին.

«7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հանրապետության համար անկարող բանակցող, 2 տարի Հայաստանի ինքնիշխան տարածքները Ադրբեջանին թողած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քննարկում է իմ՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը: Ես չեմ կարող մասնակցել ԱԺ նիստին:

Իսկ ի՞նչ «հանցանք» եմ գործել ես. ըստ ՔՊ խմբակցության՝ ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն 8-ին եմ մասնակցել: Կհարցնեք՝ ինչու. որովհետև «Պատիվ ունեմ»  խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, ու ես, լինելով խմբակցության անդամ, բնականաբար, բոյկոտել եմ ԱԺ խորհրդի նիստերը:

Այդ նիստերում ևս, ինչպես ԱԺ դահլիճում, ընդդիմությունն ունի քիչ, այս դեպքում՝ 3 ձայն, և որոշումների վրա ազդել չի կարող: Բայց, ի տարբերություն ԱԺ նիստերի դահլիճի, խորհրդի նիստերում նաև հայտարարություններ անելու հնարավորություն չկա, որ ընտրողների հետ

հաղորդակից լինենք, դրա համար բոյկոտել ենք: Մյուս կողմից ընդգծեմ նաև, որ «ԱԺ կանոնակարգ»-ը ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ մասնակցել խորհրդի նիստերին: Այս ընթացքում 3 անգամ Հանձնաժողովը որոշել է առաջարկել  Ազգային ժողովի խորհրդին՝ հանձնաժողովում քննարկված ու եզրակացություն ստացած նախագիծն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ներառելու համարև ֆիզիկապես նիստերին մասնակցելը ոչինչ չէր փոխում: Ավելին, վստահաբար չի տուժել ՄԻՊ հանձնաժողովի գործունեությունը, որը, ամենատարբեր հարցումներով, ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՑ ՄԵԿՆ է կամ հենց առաջինն է ՀՀ ԱԺ-ում:

Միայն եթե թվերի լեզվով ներկայացնեմ, ապա կազմակերպել եմ 22 աշխատանքային քննարկում, 13 հանձնաժողովի նիստ, որից 11-ը՝ արտահերթ, 75 հանդիպումներ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, որտեղ բարձրացրել եմ Արցախի հանրապետության և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խախտված իրավունքները, մոտ 100 դատապարտող հայտարարություններ եմ արել ինչպես ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների, այնպես էլ Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված իրավախախտումների վերաբերյալ: Ինչպես նաև ներպետական ատյանների կողմից ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին:

Մինչև 100 քաղաքացիների ընդունելություն եմ իրականացրել և ԱԺ համապատասխան

բաժնում, և իմ աշխատասենյակում, և մարզերում: 372 քաղաքացու նամակին՝ պատասխանել:

Բազմաթիվ այցեր եմ ունեցել տարբեր քրեակատարողական հիմնարկներ, մի քանի տասնյակ այցեր տարբեր մարզեր, տասնյակ հանդիպումներ ուսանողների և աշակերտների հետ:

1300-ից ավելի գրություններ են հասցեագրվել միջազգային կառույցներին, որոնցից միայն 800-ը Արցախի Հանրապետության եև ժողովրդի խախտված իրավունքների մասին: Եվ այս պայմաններում ՔՊ-ականները գրում են, թե հանձնաժողովի գործունեությունը տուժել է:

Ինչ վերաբերում է նախագծի մյուս «հիմնավորմանը», ապա ասեմ, որ ես ՉԷԻ ԿԱՐՈՂ ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը ԱՐԳԵԼԵԼ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին իր ելույթի ժամանակ որևէ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անել այնպես, ինչպես ՉԿԱՐՈՂԱՑԱ ԶՍՊԵԼ խուլիգանական վարքագիծ դրսևորած ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հրապարակավ ՍՊԱՌՆԱՑ կտրել Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները: Ես պարզապես չէի կարող որևէ մեկի բերանը ձեռքով փակել, թեև Էդգար Ղազարյանից ուղիղ եթերում ՊԱՀԱՆՋԵՑԻ ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից:

Իհարկե, ՔՊ-ականների 40-հոգանոց ներկայությունը ապրիլի 4-ի հանձնաժողովի նիստում արդեն վկայում էր այն մասին, որ ՔՊ-ն ինձ թիրախավորել է և պլաններ ունի: Ուստի, այսօրվա նիստն անակնկալ չէ ինձ համար:

Անակնկալն այն համառ անտարբերությունն է, որը ցուցաբերվում է մարդու իրավունքների բացահայտ խախտումների նկատմամբ իրավապահների կողմից:

.ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 2-ին թքեց Կարեն Մկրտչյանի վրա, մինչ օրս անպատիժ է:

.Հուլիսի 4-ին ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել ընդդիմադիր թեկնածուի լեզուն և ականջները, դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին, բայց մինչ օրս անպատիժ է:

.Հովիկ Աղազարյանը ապրիլի 17-ին համացանցում հայհոյեց կանանց, բողոքարկեցին, մինչ օրս անպատիժ է:

Ու այս ցանկը շատ երկար կարելի է թվարկել...

Այսքանից հետո, թերևս օրինաչափ է, որ նման արժեհամակարգի կրող իշխանությունը խորհրդարանական Մարդու իրավունքների հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահի լիազորություններն է դադարեցնում՝ անհիմն:

Իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ տեսնել, քանի որ 2020-ից հրաժարվեցի հայրենիք հանձնողների հետ ճանապարհ գնալ: Բայց ինձ չե՛ք վախեցնի, չե՛ք լռեցնի: Ազատ խոսքն ու քաղաքական ազատությունն ինձ համար անփոխարինելի արժեքներ են: Ասել եմ, ասելու եմ այն, ինչ մտածում եմ:

Հ. Գ. Այսօրվա ԱԺ նիստին ես չեմ մասնակցի (անաշխատունակ եմ մինչև հուլիսի 15-ը): Ինձ վերաբերվող նախագիծը կքննարկվի իմ լսված լինելու և իմ խոսքը ԱԺ ամբիոնից ընտրողներին հասցնելու իրավունքների կոպտագույն խախտմամբ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես պատրաստ եմ աջակցել այս պայքարին այնքան, որքան կպահանջվի. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)Բագրատ Սրբազանը, փաստացի, խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին. Վահե ԴավթյանՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԴժվար է չհասկանալ, թե ինչ ողբերգական ավարտ կունենա այս ամենը, եթե փոփոխություններ չլինեն. Մհեր ՄկրտչյանՇոյգուն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՏանել չեմ կարող սուտը, չեմ կարող դիմանալ, երբ տեսնում եմ, թե ինչպես է կործանվում երկիրըԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Արսենալիը» հյուրընկալվելիս հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» Հանդիպել եմ Իշխան Զաքարյանի հետ, չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ ՍրբազանԻշխանությունը չի գիտակցում վտանգները, հասարակության համախմբումը շարունակվում է, պետք է պայքարել Ավտովթար՝ Կոտայքում. 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է Բագրատ Սրբազանին եմ տեսնում որպես վարչապետ, թեկուզ` անցումային կառավարության դեպքում Վերջապես հարթակին կանգնածը հայերեն է խոսում, Սրբազանը վարչապետի լավ թեկնածու է (տեսանյութ) Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հանրահավաքից հետո ժողովուրդը մոտենում է Բագրատ Սրբազանին, օրհնություն ստանում Հանրահավաքից հետո ոստիկանները վերադառնում են դեպի ավտոբուսները (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները Ուզում եմ մեր զոհված տղաների հետ նույնանամ, ինձ ոչ մեկի հետ էլ չեմ նմանեցնում. Բագրատ Սրբազան Իմ տղան կալանավայրից կոչ է արել չհրաժարվել պայքարից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ) Կուզենայի` Բագրատ Սրբազանը լիներ վարչապետ, նա կրում է հայի հատկանիշները. դերասան Սրբազանի կողքին պետք է բոլորը լինեն, Հայաստանը բարդ իրավիճակում է, սխալները միասին կուղղենք. բժիշկ Օրհնվեք, տղերք ջան, բարի ծառայություն, թողեք վահանները, պետք չեն ձեզ. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Տղամարդու խոսքը բերանից է դուրս գալիս, ոչ թե մարմնի այլ մասերից, եթե հրաժարական չտա, կստիպեն (տեսանյութ) Ինքն է բացել ՀՀ-ի դարպասներն ու թշնամուն ներս թողել, նրա պատճառով է երկիրն այս օրի հասել. Ռուզաննա Խաչատրյան Նորմալ եմ համարում, մի բան արել ա, որ տանում են. ոստիկանապետը` իրավապահների քայլերի մասին (տեսանյութ) Անընդունելի է, դրոշակը ձեռքին խաղաղ ցուցարարին ինչո՞ւ ես կալանավորում. Օսիպյան (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-նՍողունի պես մի պառկիր թշնամու առաջ, պատերազմ են պարտադրո՞ւմ, զենքը ձեռքիդ` զոհվիր. Մանվել Եղիազարյան Էդ մարդն ինձ համար իշխանություն չի, օկուպացիոն ռեժիմ է, ինչքան շուտ գնա` էդքան լավ. Միքայել Սրբազան (տեսանյութ) Վաղն առավոտ ժամը 8.00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան Առաջիկա օրերին պետք է լուծենք պակասող 18 ձայների հարցը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանները «բազմաշերտ պատ» են կազմել կառավարության դիմաց` բաղկացած հարյուրավոր իրավապահներից (տեսանյութ) Նա պետք է հեռանա, բանակին ստորացնում է, ոստիկաններին բարոյազրկում և լեգիտի՞մ վարչապետ է (տեսանյութ) Վեհափառն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև փոխգործակցությանը Փրկարարները վնասված ծառերը տեղափոխել են անվտանգ տարածքՍահմանազատման գործընթացը պետք է դադարեցվի. ստամոքսի ժողովուրդ չենք մենք. Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք իրավունք չունի մեր աշխարհագրությունը փոքրացնել. 29.800 մեկ անգամ, հետո` 29.743. Սրբազան (տեսանյութ) «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել Պետք է բացառել հայկական ԶՈՒ ցանկացած նահանջ. Վահագն Մելիքյան (տեսանյութ)Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը Մեր առջև խնդիր է դրված` լինել «Արևմտյան Ադրբեջան», թե՞ Հայաստան. մենք ընտրում ենք Հայաստանը (տեսանյութ) Հարթակում են երեկ անհնազանդության ակցիաներին մասնակցած ու բերման ենթարկված քաղաքացիները (տեսանյութ) Սա մեր ամոթն է. ծնկի պիտի գաք հերոսի մայր տիկին Գոհարի առջև, նրան բերման էին ենթարկել, քաշքշել․ Սրբազան Սա մաքուր հայկական, ազգային, հոգով, սրտով շարժում է. մեր տունը կարգի պիտի բերենք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Թամարա Խաչիկյանը՝ ատեստավորման քննությունների գերազանցիկ․ ՊՆ (տեսանյութ) Ուզում եմ մեր խոնարհումը հայտնել վիրավոր զինվորներին, զորակցություն՝ անհետ կորածների ծնողներին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մայիսի 13-ին Հայաստան է ժամանելու Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն ԲորջըՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանը հարթակում է
Ամենադիտված