Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ) Սա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացի Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ) Փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) Երեկ սկիզբն էր ամեն ինչի, ոչ թե վերջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Փաշինյա´ն,հեռացի´ր». բողոքի ակցիաներ մայրաքաղաքում ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում են Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ Սրբազան Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Հիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե Առաքելյան 

Այսօր Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հասարակություն

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու:

Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ)ԵՊՀ-ի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներինԻսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհերՍա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացիԲագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ)Փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ)Երեկ սկիզբն էր ամեն ինչի, ոչ թե վերջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ես վստահում եմ Սրբազանի գլխավորած շարժմանը. էսքան մարդ չի կարող «ռուսի ագենտ» լինել. քաղաքացիԼավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ)Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել «Փաշինյա´ն,հեռացի´ր». բողոքի ակցիաներ մայրաքաղաքումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Երեկ ՔՊ-ից որոշ մարդիկ կապվել են մեզ հետ. անուններ հիմա չտամ. Պետրոսյան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում ենԱրարատի մարզից Երևանի մուտքը փակ է, քաղաքացիները միացել են Սրբազանի շարժմանը (տեսանյութ)Մայիսի 10-ի աստղագուշակ Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարումՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳործընթացը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՍահմանադրությամբՀիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե ԱռաքելյանՕրվա խորհուրդ. Մայիսի 10Հրապարակում ոստիկանական կուտակումներ են ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցըՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Ժողովուրդ». Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Հրապարակ». Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ ԱդրբեջանիԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) «Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործենԵկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակըԻնչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնելՄի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը«Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ)Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համարՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակինՈստիկանական ուժերը վերադասավորվում են Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
Ամենադիտված