ՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն Լույս չի լինի Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Հրապարակ». Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածուն Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ» Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» «Ժողովուրդ». Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն «Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» 

«Կոռնիձոր-շոու», տեսարաններ՝ առանց հացի. Արմեն Աշոտյան

Քաղաքական

168.am-ը հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

Շատ է խոսվում այն մասին, որ հուլիսի 25-ի անփառունակ ասուլիսից հետո Փաշինյանի կողմից Արցախ ուղարկված և Կոռնիձորում մինչև այսօր խցանված հումանիտար բեռի ոդիսականն էժանագին շոու է՝ անհաջող կերպով քողարկելու Լաչինի միջանցքի փակման հարցում սեփական մասնակցությունն ու մեղքը, ինչպես նաև վերջին 8 ամիսների անգործությունն ու հանցավոր անտարբերությունը։

Ինչպես հաճախ է լինում Նիկոլի պարագայում, ներքաղաքական ցածրորակ ներկայացումները քողարկելու համար, նա և նրա ոհմակը դիմում են շեղող մանյովրների։ Այս անգամ իբր թե ցույց տալու միջազգային հանրությանը, որ Ալիևը ստում է, որ Լաչինի միջանցքն իրոք փակ է, որ Արցախի ժողովուրդը հումանիտար աղետի փուլից անխոչընդոտ անցնում է Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների փուլ։

Միամիտ հանդիսատեսը կարող է և սահուն կերպով կուլ տալ այս հերթական կուտը, և փարատել սեփական համառ անմտությունը՝ տան դիվանին փռված, և Արցախից եկող ու սիրտդ պատառ-պատառ անող տեսարանները՝ ցիտելով «Նիկոլն ի՞նչ անի, հեն ա, 400 տոննա մթերք է ուղակել» ապուշությունը։

«Սպայկայի» բեռնատարները Ստեփանակերտ հասնելու փոխարեն՝ դարձել էին տարաբնույթ միջազգային հոպար-մորքուրների սելֆիների ֆոն, հումանիտար «задшик», ֆոտոհաշվետվության ֆայլեր։ Տեղական արտադրության զանազան նիկոլական աղիքաբնակներն էլ, մարդ ա մի փողկապ հագած, լուրջ տեսքով զբոսավարություն էին իրականացնում 21 բեռնատարների ժամանակավոր կայանատեղիում։ Սկզբից եկան դեսպանատների աշխատակիցները, հետո՝ միջազգային կառույցների հայաստանյան օֆիսային պլանկտոնը, հետո՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության խոպանչիները, հետո՝ Հայաստան ժամանող հյուրերը։

Սակայն այդ կոնտինգենտն էլ սպառվեց, և հիմա բեռնատարային դեկորացիաները գրեթե անտեր մնացել են ճանապարհի ոլորաններին։ «Միջազգային ռեզոնանսի» կուտն արագ հալվեց՝ ինչպես ցանկացած ծծովի կոնֆետ, որով զբաղեցնում են պարապ բերանները։ Իրականում ներքաղաքական հաշվարկի արտաքին փաթեթավորումն էլ ի սկզբանե գրեթե անօգուտ և միամիտների համար նախատեսված փուչ հնարք էր, քանզի մինչև հուլիսի 26-ն էլ աշխարհում ով պետք է՝ շատ լավ գիտեր, որ Լաչինը փակ է, որ Արցախը հումանիտար աղետի է ենթարկվում, որ Ալիևը դիմել է ցեղասպանական գործիքակազմին։ Գիտեն, առանց «Սպայկայի» բեռնատարների էլ՝ շատ լավ տեղյակ են, որ Ալիևն Արցախի 8-ամսյա բլոկադան իրականացնում է Փաշինյանի հանցակցությամբ և անուղղակի օժանդակությամբ։ Գիտեն, որ Նիկոլը, քանի տարի է՝ հրաժարվել է 1915-ի Հայոց ցեղասպանության հարցից միջազգային քաղաքականության մեջ։

Դե հիմա դատեք ինքներդ. 1.5 միլիոն հայի սպանությունները մոռացած և ներած Փաշինյանի շուրթերից որքանո՞վ է լուրջ ընկալվում Արցախի 120.000 քաղաքացիներին սպառնացող ցեղասպանական վտանգի մասին նրա ծղրտոցը։ Ժողովրդական լեզվով ասած, նա «նաղդ ցեղասպանությունն է խուրդել, նիսյա ցեղասպանությունն ի՞նչ է, որ չխուրդի»։

«Կոռնիձոր-շոուն» ունի ևս մեկ, Նիկոլի համար կողմնակի, բայց կարևոր թիրախ. Ռուսական խաղաղապահ առաքելությունն է, որը իր, Ալիևի և նրանց արտաքին բոսերի համար տարածաշրջանում խոչընդոտ է գեոպոլիտիկ նոր իրավիճակ ստեղծելու գործում։ Իրականում առաքելության գործունեության հետ կապված առկա են բազմաթիվ սուր հարցեր, առհասարակ մեր աչքի առաջ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների քայքայվող մատերիան խորացնում է հայ ժողովրդի անվտանգային ճգնաժամը և առաջնային քննարկման առարկա է։

Այս ամենի արդյունքում ունենք իրավիճակ, որը հակասում է անգամ մասսաների կառավարման հին հռոմեական պրիմիտիվ սկզբունքին՝ հաց և տեսարաններ։ Կոռնիձորի պարագայում Փաշինյանը փորձում է կյանքի կոչել է՛լ ավելի անբարո մոտեցում. տեսարաններ՝ առանց հացի։

Հ.Գ. Երբեմնի «դուխով» Նիկոլը նույնիսկ այս ցածրորակ շոուն բեմադրելիս մինչև վերջ գնալու խիզախություն չունի։ Ուրիշի ձեռքերով խաղեր տվող Փաշինյանին հուշեմ իր շոուի կուլմինացիան։ Հավաքում ես ավտոմեքենա վարելու հմտություն ունեցող քո «բարձրաստիճան» լնգուլավազին՝ Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան և այլ պեշկեքին, քո գլխավորությամբ նստում եք մարդ ա մի բեռնատարի ղեկին և առանց охрана, ԶԼՄ-ների ուղիղ եթերում շարժվում եք դեպի Ադրբեջանի կողմից Հակարիի վրա դրված ապօրինի անցակետ։ Վստահ եմ, որ ադրբեջանցիները ո՛չ կկրակեն ձեր վրա, ո՛չ էլ կարժանացնեն Վագիֆ Խաչատրյանի ճակատագրին։ Դե, իսկ միջազգայինների արձագանքը և գլոբալ մեդիաների անդրադարձը կստվերի անգամ Նիգերի ռազմական հեղաշրջումը և ուկրաինական պատերազմը։ Слабо?

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայնԼույս չի լինիԱզգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»«Հրապարակ». Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածունԻնչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»«Ժողովուրդ». Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն«Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմացՓաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»«Ժողովուրդ». Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձելԻ՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն ՀակոբյանԻնչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներովՌուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ)Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են«Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ)Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԸնթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանըՎրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներԼուկաշենկոն ժամանել է ԲաքուՄենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն ԲեգլարյանՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացԱհավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն ՃշմարիտյանՎԶԵԲ համաժողովի մասնակիցները նիստից հետո ֆիլմ են դիտելԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԼոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետըՄեր և ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց տարեկան ժողովը ընդունել Երևանում․ ԱվինյանՀայաստանում իշխանություն չկա, կան վախկոտներ, ստախոսներ, այսօր ևս մեկ անգամ փաստեցինք դա. Սրբազան (տեսանյութ)Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆՈ՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ ՍրբազանԻրավունք չունի խաբեբան ազատ գործել, այսօր փախավ, չգիտես` որ դռնով, նա չի կարող մեզ ներկայացնել. Սրբազան (տեսանյութ)Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆՍնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան ՈսկանյանՑանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ ՍրբազանՍուրբ պատերազմ է, պետք է հաղթենք. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած տղաները միացել են սրբազան շարժմանը (տեսանյութ)101 գիտնական միացել է Բագրատ Սրբազանի շարժմանըՄեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրիԺողովու'րդ, սա մեծագույն հաղթանակ է, Շարժումը խախտել է այս մարդու և իր գործընկերոջ ծրագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ)Եվրոպական Համալսարանի ՈՒԽ-ն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷս մարդու որդիների ճամբարը խառնվել է իրար, մենք մեր գործողությունների մասին դեռ կխոսենք. Սրբազան (տեսանյութ)Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան (տեսանյութ)
Ամենադիտված