Ալեն Սիմոնյանը պատվիրակություն է գործուղում Դուբլին
ՔաղաքականԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 23-ին որոշում է ստորագրել․
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի սեպտեմբերի 27-30-ը Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԱզգային ժողովի նախագահ
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԱզգային ժողովի պատգամավոր
Սոնա ՂԱԶԱՐՅԱՆԱզգային ժողովի պատգամավոր
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԱզգային ժողովի պատգամավոր
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆԱզգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Զինա ՉԱԼԻԿՅԱՆԱզգային ժողովի նախագահի ռեֆերենտ
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԱզգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆԱզգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԱզգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 24-30)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԱզգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆԱզգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ա. Գեւորգյանի՝ Երեւան-Դուբլին), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները: