«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն «Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԵՄ դեսպանները համաձայնել են ՌԴ-ի սառեցված ակտիվների միջոցներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար Ինչ են հյուրասիրել Փաշինյանին և Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին (լուսանկարներ) Ավարտվել են Փաշինյանի ու Պուտինի բանակցությունները (տեսանյութ) Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները 

Մութ ամպեր՝ ՔՊ-ական պաշտոնյաների գլխավերևում. ում «ժերտվա» կտան հաջորդը

Տեսանյութեր

Վերջին ամիսներին բավական ակտիվ է Հաշվեքննիչ պալատը, որը մեկը մյուսի հետևից վեր է հանում պետական կառույցներում գրանցված լրջագույն խախտումները: Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո և նույնիսկ ամիսներ առաջ էլ, անդրադառնալով պետական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերին, հայտարարել էր, որ յուրաքանչյուր նման դեպք գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում, իսկ մեղավորներն էլ պատժվելու են: Այդպես է արդյոք, թե ոչ՝ դատեք ինքներդ:

Դիցուք՝ hաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային և վարկային ծրագրերի նկատմամբ համապատասխանության վերաբերյալ: Ըստ այդմ, արձանագրվել է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում 19 մլրդ 36 մլն դրամ գումարի կապիտալ ծախսումները չեն ավելացվել ասֆալտբետոնյա ճանապարհների հաշվեկշռային արժեքին: Եվ դրանով խախտվել է պարտադիր պահանջի կատարումը: Սա նշանակում է, որ բավական խոշոր մութ ամպեր են կուտակվել Գնել Սանոսյանի գլխին:

Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Առողջապահության նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման մասին եզրակացությունը: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2022 թվականի հունվարի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է, կատարման ժամկետը՝ 2023 թվականի հունվարի 9-ից 2023 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Եզրակացությամբ արձանագրվել է, որ 2022 թ.-ին, բացի տարեկան պետական բյուջեի ԱՆ համար նախատեսված շուրջ 117 միլիարդ 808 միլիոն 508 հազար դրամ գումարը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում նախարարության ներկայացմամբ կառավարության 5 որոշումներով նախարարությանը հատկացվել է ևս 10 միլիարդ 466 միլիոն 626 հազար դրամ: Հաշվեքննությունից պարզ է դառնում, որ չնայած այն հանգամանքին, որ բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունը հաստատվել է դեռ 2019 թվականին, սակայն առ հաշվեքննության ավարտի օրն այն չի կիրառվում, նախարարությունը չի ապահովել նաև կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318 Ն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման գների հաստատման կարգի պահանջների կատարումը, ինչի հետևանքով բացակայում են ոլորտում ծառայությունների համար կիրառվող գների իրավամեթոդաբանական հիմնավորումները:

Հիշեցնենք, որ մինչ այս էլ Հաշվեքննիչ Պալատը խախտումներ էր արձանագրել առողջապահության նախարարությունում, որոնք վերաբերվում էին արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարման շրջանին: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Որոշումը կայացվել է ՀՊ արտահերթ նիստում` մարտի 30-ին։ 75 տարեկան քաղաքացին 2019թ․ օգոստոսի 10–ին մահացել է, մահից 2 օր անց` օգոստոսի 12-ին` «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է 2 պրոթեզի կոշիկ, ու ոչ միայն ստացել է, այլև դիմում է լրացրել ու շահառուի անձնական քարտ ստացել։ Այս փաստը միակը չէ։ Այն ընդամենը մեկն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության նկատմամբ Հաշվեքննիչ պալատի կատարած հաշվեքննության արդյունքում կատարված բացահայտումներից, այն ժամանակ ի դեպ նախարար էր Զառա Բաթոյանը: Իսկ այս բացահայտումը կատարվել է ՀՊ դեռևս նախկին ղեկավարության օրոք:

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում:

ՀՀ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ժամանակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի գնման կամ ներմուծման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։

Հեռացվելու հաջորդ հավանական թեկնածուն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է, նրա հնարավոր հրաժարականի մասին խոսվում էր դեռևս մարզում ՔՊ կողմից ՏԻՄ ընտրությունները ձախողելուց հետո: Ինքը՝ Խաչատրյանը, հիշեցնենք, տանուլ տվեց ընտրապայքարը Վանաձորում, ինչի արդյունքում համայնքում կառավարչական կոլապս էր ի հայտ եկել, որը լուծելու նպատակով Փաշինյանը ստիպված եղավ համայնքապետ նշանակել քրեական պատմություններով հայտնի Ակկային: Լոռու մարզում ՔՊ դիրքերը ակնհայտորեն թույլ են և այդ իրավիճակը շտկելու նպատակով Փաշինյանը կարող է այստեղ ռակիրովկայի դիմել:

Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին, երբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՊՎԾ պետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր թաքցնում, որ բավականին մեծ հույսեր է կապում վերջինիս հետ: Փաշինյանը ակնարկել էր, որ այնքան էլ գոհ չէ ՊՎԾ այն ժամանակվա գործող ղեկավար Տիգրան Ուլիխանյանի աշխատանքից և արդյունքներից և ի տարբերություն նրա` Պետրոսյանից ակնկալում է կառույցի աշխատանքների ռեստարտ և նոր աղմկահարույց բացահայտումներ: Պետրոսյանը ՊՎԾ-ում պետք է դառնար Նիկոլ Փաշինյանի «աչքերը»: Անցել է բավականին երկար ժամանակ, սակայն Փաշինյանի «աչքերը» ակնհայտորեն իրենց չեն արդարացնում: Ըստ էության, Ռոմանոս Պետրոսյանի գլխին սկսել են մութ ամպեր կուտակվել և դա չնկատել` հնարավոր չէ: Ակնհայտ է, որ դժգոհությունները Պետրոսյանից սկսեցին ի հայտ գալ դեռևս ամիսներ առաջ՝ ՏԻՄ ընտրություններում և հատկապես Աբովյանում ՔՊ-ի ջախջախիչ պարտությունից հետո, ընտրություններում իշխանական թիմի թեկնածուի կուռացիան իրականացնում էր անձամբ Ռոմանոս Պետրոսյանը, ում մտերիմն էլ հենց ՔՊ քաղաքապետի թեկնածուն էր, սակայն ֆիասկոն ավելի քան խոսուն էր: Հենց դրանից հետո Փաշինյանը վերջինիս ազատեց նախարարի պաշտոնից` ըստ էության, իջեցնելով ՊՎԾ պետի պաշտոնի: Սակայն, աստեղ էլ Պետրոսյանը իրեն չի արդարացնում։ Հաշվի առնելով Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքի հանդեպ իշխանական վերնախավում առկա դժգոհությունը և այն հանգամանքը, որ ՊՎԾ պետը փաստացի չի կատարում Փաշինյանի պահանջը և բացահայտումներով չի փայլում՝ գուցե շուտով Պետրոսյանին ազատված տեսնենք ՊՎԾ պետի ղեկավարի պաշտոնից: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ՊՎԾ պետի պաշտոնում Փաշինյանը ցանկանում է տեսնել նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հենց նա է համարվում Ռոմանոս Պետրոսյանի ամենահավանական փոխարինողը:

Մութ ամպեր են կուտակվել նաև Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավերևում: Բանն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ: Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Այս գործով դեռևս որևէ անձի դեմ քրեական հետապնդում չի հարուցվել, սակայն, ակնհայտ է, որ այն Փաշինյանի ձեռքին լրացուցիչ զսպող մեխանիզմ է:

Եվ վերջապես վերջին հավանական թեկնածուն, ով կարող է հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոնին Հակակռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն է: Մամուլը վերջերս գրեց, որ լարված են ԲԴԽ անդամ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատրյանի և ԲԴԽ նորանշանակ նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները: Բացի այդ էլ, Խաչատրյանի ղեկավարած կառույցը հիմնամ օրից ի վեր աչքի չի ընկել լուրջ և սկանդալային բացահայտումներով, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասինԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ ՓաշինյանինԵՄ դեսպանները համաձայնել են ՌԴ-ի սառեցված ակտիվների միջոցներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար Ինչ են հյուրասիրել Փաշինյանին և Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին (լուսանկարներ) Ավարտվել են Փաշինյանի ու Պուտինի բանակցությունները (տեսանյութ)Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ)Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըԵրկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ուրուգվայի Սենատորների պալատը կողմ է քվեարկել Ցեղասպանության հիշատակի օրը հռչակող օրինագծին Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՔաղաքական ողջ ներկապնակն այս երթի մեջ է, հոգևոր ու հասարակական դաշտում բոլորն այստեղ են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Կանադայի ԱԳ նախարարինՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին«Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունըԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքումԲագրատ Սրբազանի առաջնորդած երթն Աբովյանում է․ ուղիղՈրոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ ՍրբազանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ)Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայտնի են դարձել ԵԱՏՄ ղեկավարների հերթական հանդիպման ժամկետներն ու վայրըՀայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքովՌումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՍրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա ԼևոնյանԵրթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Նիկոլ Վլադիմիրիչ, թույլ տվեք ձեզ և մյուս ղեկավարներին հրավիրել աշխատանքային ընթրիքի․ Պուտին (տեսանյութ)Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ)Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ կա 3 վիրավորՈղջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնքՑանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ)Դամասկոսի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանըԵրթի մասնակիցները շարժվում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Միմյանց նկատմամբ հարգալից հարաբերություններով միայն կկարողանանք ապահովել ԵԱՏՄ-ի զարգացումը․ Փաշինյան (տեսանյութ)Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար. ՓաշինյանԱմեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ ԽաչատրյանԲոլոր «գործակալների՛դ», «նարկոբարոնների՛դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ)Հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԵս միշտ զարթոնքի կողմնակիցն եմ. Միքայել ՊողոսյանԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը պատժամիջոցների պայմաններում․ Պուտին (տեսանյութ)
Ամենադիտված