Վիկտոր Մնացականյանը, Մանե Թանդիլյանն ու Հայկ Մարությանը հանդիպե՞լ են. կոալիցիոն կառավարում Երևանում
ՔաղաքականSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններում կարծես թե որևէ ուժ չի հաղթելու:
Թեկնածուներից մեկին արդեն ընտրություններից հետո Երևանի ընտրված ավագանին պետք է քաղաքապետ ընտրի:Մեր տեղեկություններով՝ իշխանությունների հետ դաշինք կազմելը բացառած երեք թեկնածուներ վերջերս հանդիպել են միմյանց և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել:
«Ապրելու երկիր»-ից Մանե Թանդիլյանը, «Հաղթանակ» կուսակցությունից Վիկտոր Մնացականյանը և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել են և պայմանավորվել, որ միասին պետք է կոալիցիա կազմեն և բաշխեն քաղաքի կառավարումը:Քանի որ Մանե Թանդիլյանը լավ ֆինանսիստ է, ֆինանսական բլոկը, կրթությունն ու որոշ մշակութային ոլորտներ որոշվել է տալ «Ապրելու երկրին»:
Աղբահանության, տրանսպորտի և էլի մեկ-երկու ոլորտ պայմանավորվել են հանձնել Հայկ Մարությանի վերահսկողությանը: Իսկ քաղաքաշինության, կառուցապատման և քաղաքային պլանավորման այլ ոլորտներ էլ կհամակարգի Վիկտոր Մնացականյանը:Այսինքն՝ ոլորտները բաշխված են, մնում են՝ այլ դետալներ:Եւ տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ իսկապես որևէ ուժ կամ թեկնածու միանձնյա չի կարողանա հավաքել 50%+ ձայներ, ուստի պետք է բոլորը մտածեն հնարավոր կոալիցիաների մասին: