Երևանում գողացել են պաշտոնյայի ավտոմեքենայի վրացական համարանիշները․ թողել են տելեգրամ ալիքի հասցե
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Սեպտեմբերի 6-ին, Երևանի բնակիչ, 32-ամյա Տաթև Մկրտչյանը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք գողացել են իր բնակության վայրի շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի վրացական համարանիշները։