Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի Արցախի բնակիչներին. Կանադայի ԱԳ նախարար
ԱրցախԿանադան 2,5 մլն դոլար կտրամադրի Արցախի բնակիչներին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:
«Կանադան Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին է: Նախնական 2,5 միլիոն դոլար մարդասիրական օգնության ներդրումով՝ Կանադան կաջակցի առավել խոցելի խմբերին», - գրել է Մելանի Ժոլին: