«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» «Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույց Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու Արցախից բռնի տեղահանված երեխաներին

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հետ, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը՝ Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ մանկավարժների և աշակերտների օգնությամբ նրանք կկարողանան ինտեգրվել նոր միջավայրին ու ձեռք բերել նոր ընկերներ:

«Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով եք ստիպված եղել անցնել, հասկանում ենք, որ կարոտում եք ձեր տունն ու դպրոցը: Միասին պետք է հաղթահարենք դժվարությունները: Իմացեք, որ դուք մենակ չեք. մենք մշտապես ձեր կողքին ենք և ձեզ շատ ենք սիրում»,- երեխաների հետ զրույցում ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը զրուցել է նաև բռնի տեղահանված երեխաների ծնողների հետ, լսել նրանց վերջին օրերի անասելի դժվար ճակատագրերի պատմությունը:

Զորակ համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցն այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 20 երեխաների է ընդունել՝ թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի, որոնք ընդգրկվել են տարբեր դասարաններում: 44-օրյա պատերազմից հետո դպրոցում նաև արցախցի երկու ուսուցիչ է աշխատում, այս պահին էլ երաժշտության ուսուցչի կարիք ունեն, և հուսով են, որ իրենց համայնք տեղահանված մեր հայրենակիցների մեջ համապատասխան մասնագետ կլինի, և թափուր հաստիքը կկարողանան համալրել:

Երեխաներն ապահովվել են բոլոր անհրաժեշտ դասագրքերով, գրենական պիտույքներով: Մարզպետարանների ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերական-հանձնարարություն են ստացել՝ հետևողական և ուշադիր լինել բռնի տեղահանված երեխաների խնդիրներին՝ անընդհատ կապի մեջ լինելով տվյալ տարածքի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ: Դպրոցներն իրենց բնակավայրում գտնվող և դպրոց չհաճախող երեխաների մասին օպերատիվ տեղեկատվություն են ստանում՝ նրանց օր առաջ ուղղորդելով հաճախել դպրոց:

Նախարարը հետաքրքրվել է, թե երեխաներն ի՞նչ նախասիրություններ ունեն, և վստահեցրել, որ երաժշտության, արվեստի և սպորտի խմբակներ հաճախող երեխաներն այստեղ ևս կունենան այդ հնարավորությունը ու կշարունակեն զբաղվել իրենց նախընտրած ուղղությամբ:

Սեպտեմբերի 29-ի առավոտյան 06:00-ի դրությամբ Հայաստան է մուտք գործել ԼՂ-ից բռնի տեղահանված 84 հազար 770 անձ. տեղահանվածներից յուրաքանչյուր երրորդը երեխա Է: Նախարարի խոսքով՝ ԼՂ 108 հանրակրթական դպրոցների շուրջ 21 հազար սովորողներից գրեթե բոլորն արդեն Հայաստանում են:

«Դպրոց ընդունվող երեխաների թիվն անընդհատ փոխվում, ավելանում է: Օպերատիվ կերպով լուծվում են նրանց դասագրքերով և գրենական պիտույքներով ապահովման հարցերը: Ինչպես գիտեք՝ մեր դպրոցներում նաև իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որի շրջանակում 1-4-րդ դասարանների երեխաները հենց դպրոցում ստանում են առողջ սնունդ: Այս ծրագիրը, իհարկե, գործելու է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր երեխաների համար: Սա շարունակական աշխատանք է. պարզ է՝ առաջիկա օրերին դպրոց գնացող երեխաների թիվը պետք է մեծանա: Մենք պատրաստ ենք ընդունել բոլոր երեխաներին և լուծել ընթացիկ հարցերը՝ կապված դասագրքերի, ֆինանսավորման հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ բնակավայրի միակ դպրոցներում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ տվյալ հաստատության՝ լիցենզիայով սահմանված տեղերի թվից: Մի քանի ուսումնական հաստատություններ ունեցող բնակավայրերում երեխաների ընդգրկումն իրականացվելու է ազատ տեղեր ունեցող հաստատություններում, իսկ տվյալ բնակավայրում դրանք ամբողջությամբ համալրված լինելու դեպքում՝ կրկին առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, տվյալ բնակավայրի մոտակա հաստատությունում՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերից:

Ուսումնական հաստատություններ դիմելիս մեր հայրենակիցները փաստաթղթերի խնդիր չեն ունենա. երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու: Նախարարը նաև տեղեկացրել է՝ լրացուցիչ ծրագիր է մշակվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների մասնագիտական աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար: «Վստահ եմ՝ բոլորին կկարողանանք առաջարկներ անել, քանի որ մեր համակարգում կա ուսուցիչների պակաս, և բոլոր դպրոցներն էլ պատրաստակամ կլինեն ներառել նրանց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Այս համատեքստում Ռանչպարի միջնակարգ դպրոցի տնօրենը նշել է, որ ունեն ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի թափուր հաստիք: Տնօրենի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից իրենց բնակավայր տեղահանված քաղաքացիների շրջանում նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներ կան, այնպես որ կկարողանան աշխատանքի անցնել դպրոցում: Առհասարակ, դպրոցի տնօրենի խոսքով՝ նվազագույնը 50-60 դպրոցականի են ակնկալում ընդունել: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմից հետո Ռանչպարի միջնակարգ դպրոց տեղափոխված աշակերտներից 36-ը մնացել ու կրթությունը շարունակում են ստանալ իրենց դպրոցում:

Հովտաշենի միջնակարգ դպրոցում այս պահին 12 սովորող է ընդգրկվել. ևս 7-8 աշակերտ արդեն դիմել են և առաջիկայում կընդունվեն դպրոց: Երեխաներն արդեն ծանոթացել են իրենց նոր ուսուցիչների ու դասընկերների հետ, ստացել դասագրքեր, գրենական պիտույքներ:

Արարատի մարզպետարանն այս պահին ամփոփել է մարզի 112 դպրոցներից 107-ի տվյալները. ըստ այդմ՝ Արարատի մարզի 107 դպրոցներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 370 սովորող է ընդգրկվել:

Արարատի մարզ այցի ժամանակ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակելՄեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարինՀաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՈւկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերըՍուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս ՊապինԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերինՓաշինյանը խարույկի շուրջն է հավաքել «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցներինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչՄխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ ՊուտինՄահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՖրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով. Ֆրանսիացի խորհրդարանականՈչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԵս ուզում եմ, որ մեր տղաներն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք. 10-ամյա երեխան` Սրբազանին (տեսանյութ)«Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ ՍարգսյանԲագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկելԱյրվել է Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի 6 տաղավար«Վահե Ղազարյան, ուշադիր լսեք, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարինԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆՊատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և ԿոպենհագենՍրբազանը՝ վաղվա ծրագրերի մասինՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր«Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր ԻսայանԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ նախկին դատախազ«Կիրանցում մարդկանց գումար են առաջարկել». Գառնիկ Դանիելյանը` ՍրբազանինԲագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ)Ռուբեն Մելքոնյանը թուրքագետների գրած գիրքը նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել ԱԺ հանձնաժողովը հավանության արժանացրեց ճանապարհային ցանցի անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը Էս ողջ գործընթացը բարդել են կրակոցներ հանդուրժող հերոսական կիրանցիների վրա (տեսանյութ)
Ամենադիտված