Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է առաջադրել Արայիկ Հարությունյանին
ԱդրբեջանԱրայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով՝ իբր թե Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ հավաքագրելու, պատրաստելու և ֆինանսավորելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ հոդվածներով։ Այս մասին գրում է APA-ն։
Նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին Արայիկ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։
Արայիկ Հարությունյանը առևանգվել և կալանվել է հոկտեմբերի 3-ին։