Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը 

Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց՝ Արցախ վերադառնալու իրավունքի երաշխիքը. Human Rights Watch

Հայաստան

Զանգվածային ու ցավալի արտագաղթից հետո անհրաժեշտ է Ադրբեջանի հետ կենտրոնանալ տեղահանվածների իրավունքների շուրջ բանակցությունների վրա, որոնք դյուրին դարձնելու մեջ ներգրավված կառավարությունները պետք է ստանան Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ պարտավորություններ, ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ ավելի քան 100 000 էթնիկ հայեր, որոնք կազմում են տարածքի ներկայիս գրեթե ողջ բնակչությունը, վերջին օրերին փախել են: Human Rights Watch-ը Հայաստանի սահմանին հարցազրույց է անցկացրել Լեռնային Ղարաբաղից փախած 14 անձանց և 7 ընտանիքի հետ, ինչպես նաև մարդասիրական գործունեություն ծավալած մարդկանց, բժիշկների, հայ պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ տարածաշրջանի և նրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է սահմանի, թե ինչպես կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում նա հարգելու է մարդու իրավունքները, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Ադրբեջանը պետք է ողջունի այս պարտավորությունների կայուն միջազգային մոնիթորինգի անկախ առաքելությունը:

«Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն միջազգային դիտորդական առաքելության գործարկում՝ հրապարակայնորեն զեկուցելու Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի առջև ծառացած պայմանների մասին և բացահայտելու մարդու իրավունքների խախտումները, հատկապես այն խախտումները, որոնք կխաթարեն էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը: Գործընկեր կառավարությունները պետք է նաև խնդրեն Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել էական քայլեր՝ հեշտացնելու վերադարձի իրավունքը՝ կա՛մ կարճատև, կա՛մ երկարաժամկետ այցերի համար»,- ասված է հայտարարության մեջ:

«Ադրբեջանի գործընկերները պետք է միանշանակ ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը, որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, նրանք չեն ընդունի դատարկ հռետորաբանությունը և կիսատ-պռատ քայլերը։ Վախը և վստահության բացակայությունը կարևոր են դարձնում կայուն միջազգային ներկայությունը, որպեսզի վերադարձի իրավունքը լինի իմաստալից, ոչ թե տեսական»,- իր հերթին ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Human Rights Watch-ն արձանագրում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը աջակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մի շարք բանակցությունների, ու թեև երկու առաջնորդների հերթական հանդիպումը նախատեսված էր 2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որին Միշելը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, այդուհանդերձ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Ալիևը վերջին պահին հրաժարվել է մասնակցել բանակցություններին՝ հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի արտգործնախարարի Հայաստան կատարած այցի և այլ զարգացումների ֆոնին։

«Հնարավոր ապագա բանակցություններում եվրոպացի առաջնորդները պետք է ընդգծեն իրավունքների միջազգային մոնիթորինգին նվիրվածության անհրաժեշտությունը և տարածաշրջանի համար իրավունքներին համապատասխան համապարփակ տեսլականը, որը կարող է խրախուսել մարդկանց վերադարձը: Հոկտեմբերի 3-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում Միշելը Ադրբեջանին կոչ է արել բարի կամք դրսևորել, հարգել միջազգային իրավունքը և պաշտպանել Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, ներառյալ հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Human Rights Watch-ը նշում է՝ երբ սեպտեմբերի 24-ին Լաչինի ճանապարհը բացվեց, մարդիկ սկսեցին փախչել։ Հարցվածներն ասել են, որ վախից և խուճապից լքել են իրենց տները: Շատերը նաև ասել են, որ իննամսյա դե ֆակտո շրջափակումը և ադրբեջանական ուժերի կողմից վայրագությունները 2020 թվականի պատերազմի ժամանակ, ներառյալ քաղաքացիական անձանց սպանություններն ու խոշտանգումները, մեծ վախ և անվստահություն են առաջացրել: Հարցված մարդիկ ենթարկվել են մի փորձության, որը տևել է օրեր շարունակ Լաչինի խցանված ճանապարհի վրա, շատերի մոտ եղել են բավականին քիչ իրեր, որ կարող էին արագ վերցնել:

«Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ասել են, որ բոլորի իրավունքները պաշտպանվելու են Լեռնային Ղարաբաղում, սակայն նման պնդումները դժվար է ընդունվել Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի վատթարացման ֆոնին, ինչպես նաև ամիսներ տևած ծանր դժվարություններից, տասնամյակների հակամարտություններից, հատկապես ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների ժամանակ ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունից հետո»,-ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Կազմակերպության կողմից հարցվածների մեծ մասն ասել է, որ կմտածի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ հավաքելու իրենց ունեցվածքը՝ եթե կարողանան դա անել միջազգային պաշտպանության ներքո: Նրանցից մեկն ասել է, որ կքննարկի իր ընտանիքի հետ ավելի երկարաժամկետ վերադառնալու հարցը, եթե Ադրբեջանը թույլ տա հայերին ապրել այնտեղ որպես համայնք՝ հայկական դպրոցներով, հայկական եկեղեցով և վարչական անձնակազմով։

Գրանադայի բանակցություններից Ալիևի հրաժարվելուց հետո ԵՄ-ն, ԱՄՆ-ն և միջնորդական բանակցություններում ներգրավված մյուս կողմերն, ըստ Human Rights Watch-ի,պետք է կրկնապատկեն ջանքերը՝ ընդգծելով կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է ձեռնարկի մարդկանց վերադարձի իրավունքը հեշտացնելու համար՝ լինի դա կարճաժամկետ այցերի դեպքում մնացած իրերը հավաքելու, գերեզմաններ այցելելու, անշարժ գույքով զբաղվելու կամ մշտապես վերադառնալու համար: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են չվերադառնալ, պետք է փոխհատուցում ստանան իրենց ունեցվածքի համար և պետք է կարողանան հավաքել մնացած իրերը, ինչպես նաև ունենան բանկային հաշիվ՝ նպաստ կամ կենսաթոշակ ստանալու համար: Ադրբեջանը նաև պետք է ապահովի, որ տեղահանվածների ունեցվածքը պաշտպանված լինի թալանից կամ այլ վնասից։

«Վերադարձողների համար Ադրբեջանը պետք է ապահովի հայալեզու կրթության հասանելիությունը և կոնկրետ երաշխիքներ տա՝ պաշտպանելով մարդկանց քաղաքացիական, քաղաքական, կրոնական և մշակութային իրավունքներն առանց խտրականության։ Փախած էթնիկ հայերին պետք է տրամադրվեն բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ու հստակ ուղեցույցները Լեռնային Ղարաբաղում իրենց բնակությունը վերսկսելու և նրանց իրավունքների, այդ թվում՝ սեփականության և սոցիալական ապահովության իրավունքի ապահովման վերաբերյալ: Ապագա պայմանավորվածությունները պետք է նախատեսեն էթնիկ հավասարակշռություն ոստիկանական և տեղական կառավարման կառույցներում: Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա 1990-ականների և 2020թ. պատերազմների ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու համար մարդկանց հետապնդելուց։ Վերջին մի քանի շաբաթները սարսափելի ժամանակաշրջան էին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար։ Ադրբեջանի գործընկերներն այժմ պետք է ապահովեն, որ այդ երկրի իշխանություններն այս ցավն ու կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան
Ամենադիտված