Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից Մենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը և կիսում ենք առաջադրված խնդիրները, հաջողություն կլինի. Դավիթ Խաժակյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ) Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ» 

Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ, բայց ճիշտ լուծումներ. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Անունը դնենք կոմիտե, հարթակ, դաշինք. միայն թե՝ սկսենք ։ Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում սկսվի պետականության անզուսպ փլուզում՝ Արցախի դատարկման ինտենսիվությամբ։ Շատ մեծ է անվերահսկելի զարգացումների հավանականությունը։ Արտաքին գործոնները և իշխանության որակն ու քայլերը դրան են տանում։ Հանրային նոր ձևաչափը չափազանց կարևոր է՝ պետականության անկման անկառավարելի, անզուսպ խուճապ թույլ չտալու և փոփոխությունների լայն պլատֆորմ ստեղծելու համար, որը կբերի տրամաբանական իշխանափոխության՝ միակ հնարավորությունը՝ պետությունը պահելու։ Իր հերթական հոդվածում այս մասին նշում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը և շարունակում.  

Ինչո՞ւ է պետք հատկապես սոլիդ հարթակ

Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքն անհնար է։ Այս իշխանությունները հեղինակն են 1915-ից ի վեր ամենամեծ ողբերգության, և նրանք տանում են երաշխավորված նոր աղետի։ Սոլիդ հարթակը սոլիդ պրոցեսներ տանելու համար է, այս դժոխքը կանգնեցնելու և արդյունքի հասնելու համար է։ Նիկոլը, կոպիտ ասած, իշխանության մնալու մի տարբերակ ունի՝ պետությունը տանի արհեստական, ձեռակերտ ծանր ճգնաժամերի. չլինի պետություն՝ ինքը մնա «դաչաների վարչապետ»։ Սոլիդ հարթակի խնդիրը հենց սա թույլ չտալն է։

Ինչպես է պետք կազմել նոր ձևաչափը։

Կազմել, համաձայնեցնել և հնչեցնել 20-30 գործիչների նախնական ցանկ՝ բացառապես իրական գործիչներից, ոչ թե սրա-նրա դրածները, առավել ամբիցիոզները կամ «քվոտավորվածները»։ Իրական գործիչներ, որոնց թվում կարող են լինել նաև ներկայիս Աժ պատգամավորներ, եկեղեցու ներկայացուցիչներ։ Միակ պայմանը՝ իրական, խելքի ու ու գործ անելու հմտության տիրապետող մարդիկ։ Իրար ու հասարակության հետ լինել ազնիվ, կազմել գործունեության սոլիդ ծրագիր։
Ինչպես օգնել, որ ձևաչափը կայանա

Պետք է հասկանալ, որ նախկին կուսակցությունները՝ իրենց նախկին տեսքով ու բովանդակությամբ, այլևս անելիք չունեն, սկսած խոշորներից՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, մինչև այլևայլ ձևականները (ՔՊ մասին չենք խոսում, այն հետագայում արգելվելու է օրենքի ուժով)։ Ողջ հարգանքով հանդերձ, բայց սա օբյեկտիվ վիճակ է։ Այն, ինչը եղել է այդ կուսակցությունների գաղափարական ու բովանդակային առանցքում՝ Արցախ ու ՀՀ երրորդ հանրապետություն, այլևս չկա։ Սա թույլ կտա այդ կուսակցությունների հազարավոր ազնիվ անդամներին, ազդեցիկ դեմքերին ու համակիրներին՝ ազատվել կուսակցական կաշկանդվածությունից, դառնալ նորի անդամ, նորը ստեղծող։ Հակառակ դեպքում ձևաչափային գերությունը դանդաղեցնելու է նոր առողջ պրոցեսի ձևավորումը։ Արտակարգ իրավիճակ է, ուրեմն քայլերը ևս պետք է լինեն արտակարգ։ Հին թշնամանքը, հին պատկերացումներն ու մեղադրանքներն այլևս անիմաստ են ու խանգարելու են նոր հարաբերությունների ստեղծմանը։
Դադարել հարցնել, թե «ինչ կասեն նրանք»

Ցանկացած նոր պրոցես սկսելիս (ու հանկարծ մեկը չասի, թե դա այդպես չէ) առաջին հարցը, որ միշտ ծագել է՝ ի՞նչ կասեն նախկին նախագահները։ Ժամանակն է գիտակցելու, որ նրանք կա´մ չեն ասում, կա´մ հաճախ ասում են սխալ բաներ։ Ժամանակն է հասկանալու, որ նրանք կիսաստվածներ չեն, ու պետք է ազատվել նաև նրանց հոգևոր գերությունից։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ՝ առնվազն 2020-ից հետո, նախկին նախագահների ոչ ճիշտ որոշումներից։ Ողջ հարգանքով հանդերձ՝ ճիշտը այդպես շարժվելն է։ Ի վերջո, նրանց կյանքի առանցքը ջարդվել է, իսկ նրանց ընկերները Բաքվի բանտում են։ Ուրեմն՝ ինչ-որ շատ կարևոր բաներ նրանք սխալ են արել։

Ի՞նչ պետք է անի նոր հարթակը. հիմնական ուղղությունները

1. Ձևավորել միասնական տեղեկատվական շտաբ՝ ազդեցիկ խմբագիրներից, լրագրողներից, մեդիա-մասնագետներից, քաղտեխնոլոգներից։ Հայ ժողովուրդը գտնվում է թուրքական գործակալական ցանցի անասելի մեդիա-տեռորի տակ, որի պատճառով կորցնում է խելամիտ դատելու ունակությունը։ Սա ազգային անվտանգության թիվ 1 խնդիրներից է, այդ տեռորը հասարակությանը հասցնում է խելագարության, իսկ դրանից մինչև պետության փլուզում մեկ քայլ է։

2. Ձևակերպել հստակ խնդիր՝ Ն. Փաշինյանի իմպիչմենտ։ նա պետք է հեռացվի։ Ստեղծել այդ նպատակի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ողջ երկրով։ Համառ և գրագետ երկխոսություն հասարակության հետ՝ թե ինչո´ւ է դա պետք. Համառորեն, համբերատար, գրագետ բացատրել։ Երկրում պետք է ձևավորվի անխուսափելի իմպիչմենտի մթնոլորտ։ Սա մեծ թվով մարդկանց, ու մասնագետների աշխատանքի դաշտ է։

3. Ձևավորել մարդկային և այլ ռեսուրսների բազա։ Դադարել բողոքել, թե «ռեսուրս չեն տալիս»։ Այլևս չպետք է խնդրել այդ ռեսուրսը ու ձևացնել, թե «երևի չկա այդ ռեսուրսը», այլ՝ ուղղակի պահանջել. և´ ռեսուրսը կա, և´ դրա տերերն են հայտնի, և´ կորսված Արցախն է փաստ, և´ Բաքվի բանտերում հայ գործիչների առկայությունը, և´ ուրիշների՝ նույնանման հեռանկարի հավանականությունը։ Խոսքը մեր հայրենիքի և մեր ընտանիքների փրկության մասին է, ու սեթևեթելու ժամանակը չէ։ Այդ «ռեսուրսը», որն այսօր չգիտես ինչու չի դրվում հայրենիք փրկելու համար, վաղը առգրավվելու է Բաքվի կողմից՝ որպես հերթական ռազմավար։

4. Նոր հարթակը՝ հանրային ճնշումները մեծացնելուն զուգահեռ, պետք է սկսի կոնտակտները, շփումները իշխանության տարբեր օղակների հետ, առաջին հերթին՝ ուժայինների՝ բացատրելով, թե ինչ է մեզ սպասում, և ինչ կարող ենք անել, որ աղետը կասեցվի։ Հեշտ չի լինի խոսակցությունը, մեկ անգամվա չէ խնդիրը, բայց այն պետք է սկսել ու համառորեն շարունակել։ Երկխոսություն՝ պետական համակարգի հետ, անգամ՝ իշխող խմբակցության հետ (10 հոգի հրաժարվեց քվեարկել Ստատուտի օգտին, ուրեմն՝ հնարավոր է մոտիվացնել 20-ին, 30-ին՝ չլինելու համահեղինակ պետության վերջնական ոչնչացմանը)։

5. Երկխոսություն՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ համատեղ աշխատելու, նրանց էֆեկտիվ, ունակ դեմքերին որպես ակտիվ գործընկեր տեսնելու, ռացիոնալ, լավագույն աշխատելաոճը հասկանալու, օգնելու, որ նրանք չդառնան Նիկոլի, Ալենի տափակ վիրավորանքների թիրախ։ Խմբակցությունները հանրությանն են պատկանում, մեր ձայներով են ձևավորված, և չպետք է լինի նրանց կառավարման ստվերային մոդել։

6. Նոր հարթակը պետք է սկսի ինտենսիվ երկխոսությունը աշխարհի ազդեցիկ հայերի հետ՝ փոփոխությունների մեծ պլատֆորմ ձևավորելու համար (խոշոր բիզնեսից մինչև ոլորտային և այլ հայտնի դեմքեր)։

7. Նոր հարթակը պետք է ձևակերպի իր հստակ հարցադրումները Ռուսաստանին և Արևմուտքին։ Առանց ցավոտ հարցադրումների հնարավոր չէ վերականգնել առողջ հարաբերություններ։ Հարգել տանք մեզ, որ հետո փոխհարգալից հարաբերություններ ձևավորենք թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ։

Նորից արձանագրենք. հայ ժողովրդի և Փաշինյանի համատեղ գոյությունն այլևս հնարավոր չէ։ Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ, բայց ճիշտ լուծումներ, և նոր հարթակը պետք է գնա այդ ճանապարհով։ Նոր հարթակը նոր վերնախավի էմբրիոնն է, որը պետք է հեռացնի այս իշխանությանը, կասեցնի Հայաստանի վերջնական ոչնչացումն ու սկսի առողջ պետության կառուցումը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ) Վաղը խմբերով, մշակույթի գործիչներով գնալու ենք Կիրանց. Արսեն Գրիգորյան Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Մենք դեմ ենք, չենք ուզում մեր ժողովուրդը Կիրանցում այս վիճակում հայտնվի, եկե'ք գնանք հրապարակ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծ Արցախը հանձնողին անգամ թուրքը դավաճան կհամարի, այս կրկնակի դավաճանները պետք է հեռանան. Մանուկյան (տեսանյութ) Ձկան գլուխը փտած է, որպես մշակութային գործիչներ, պիտի գլուխը բուժենք, նոր թեփուկների մասին խոսենք (տեսանյութ) Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ է ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Այսօր խաղադրույքը եկեղեցին է, վաղը կլինի լեզուն, կկորցնենք եկեղեցին, կկորցնենք հայ լինելու իրավունքը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Աֆղանստանում հեղեղումների պատճառով` 50 մարդ է մահացել Հնարավոր չէ Հայաստանում ապրել, եւ մշակույթը չլինի քաղաքականացված. Լիլիթ Բլեյան Կիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ես առաջադրվելու ցանկություն չունեմ, պաշտոնականացված որոշում. Վեհափառ Հայրապետի հետ պետք է խոսեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ Պարտավոր ենք լինել եկեղեցու կողքին. սա ազգային ազատագրական պայքար է՝ հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (տեսանյութ) Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (տեսանյութ) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Ադրբեջանում Արցախի դեմ ագրեսիայի մասնակիցը ՌՕՈւ հրամանատար է նշանակվել Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքիցՄենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը և կիսում ենք առաջադրված խնդիրները, հաջողություն կլինի. Դավիթ Խաժակյան24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն ՄելիքյանԲիշքեկում գիշերը անկարգություններ են տեղի ունեցել. 29 մարդ է տուժելՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ»
Ամենադիտված