Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասին Այս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ Ուշակով Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) 

Ստեփանակերտում ինքնակամ մնացել է Ռիտան՝ շների կացարանի կերակրողը․ «Ազատություն»

Հասարակություն

Նորանոր հայեր են դիմում Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, ասում են Բաքվից, պարբերաբար լուսանկարներ տարածում, պնդում են՝ Արցախից չհեռացածներն են միգրացիոն ծառայությունում դիմում ներկայացնում։

Վերջին լուսանկարներից մեկում վանդակավոր վերնաշապիկով տղամարդ է, որին Արցախում շատերն էին ճանաչում, գրում է «Ազատությունը»։

«Աշխատել եմ «Ազատ Արցախ» թերթում, էն ժամանակ պարզապես «Արցախ» էր կոչվում, Սերգեյը Օգոլցովը մեզ հետ էր աշխատում, մեր թարգմանիչն էր», - ասաց Սիրվարդ Մարգարյանը:

Սերգեյ Օգոլցովը նաև Արցախի համալսարանում անգլերեն լեզու է դասավանդել, գրում է։ Հայուհի կնոջ՝ Սաթենիկի հետ Ստեփանակերտում են ապրում։ Սիրվարդ Մարգարյանը, որ երկուսին էլ լավ է ճանաչում, պատմում է՝ Արցախից հեռանալու օրը տեսավ նրանց:

«Վերջին օրը, որ դուրս էինք գալիս Ստեփանակերտից, ես տեսա ինքն ու կինը բարձրանում էին դեպի կնոջ գործի տեղը, մոտեցա հարցրի՝ ո՞նց եք՝ ասաց՝ հիասքանչ», - պատմեց արցախցի կինը:

Ստեփանակերտից հեռացած կինը չի զարմանում, որ այնտեղ ադրբեջանցիների հետ նույն բնակավայրում ապրելու ցանկություն հայտնողներ են եղել. ասում է՝ այնքան մարդ չէր ուզում հեռանալ-պոկվել Արցախից:

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ Արցախից չեն հեռացել ամենաշատը 100 հոգի. «Ոչ հայերը, այսինքն, ազգությամբ ռուսներ կան, որ մնացել են, տարեցներ, հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, 87 թիվ մի տղա կար Մարտակերտի շրջանից, որ ավտոբուսից դուրս եկավ ու փախավ»:

Տեղահանության ծանր օրերին, Ստեփանյանն ասում է, շրջել են բնակավայրերով, փնտրել անօգնական մարդկանց, որ ինքնուրույն տեղահանվել չէին կարող:

«Մենք ունեինք նաև ցուցակներ անձանց, որ առանց օգնության տարհանվել հնարավոր չէր, ՄԻՊ գրասենյակում հատուկ համար հատկացրեցինք, որ հարազատները... 50-ից ավելի զանգ ստացել ենք, կոնկրետ էդ հասցեներով ենք գնացել, ես էլ իմ մեքենայով եմ գնացել, տներից մարդիկ էինք բերում, որոնք իրենք իրենցով չէին կարողանում տեղափոխվել», - պատմեց օմբուդսմենը:

Լուսանկարներից մեկում էլ Բաքվի միգրացիոն ծառայության աշխատակիցները այցելում են արցախցի տարեց կնոջն ու ըստ երևույթին Ադրբեջանի քաղաքացի դարձնելու գործընթաց սկսում։

Այս օրերին Կարմիր խաչի աշխատակիցներն են բարձրախոսներով շրջում Արցախում, հիվանդ կամ հաշմանդամությամբ մարդիկ, եթե դեռ կան տներում, կարող են տեղափոխել:

Արցախի մեծ տեղահանումից հետո կազմակերպության աշխատակիցները գտել ու տարհանել են անօգնական ու ադրբեջանցիների հետ նույն քաղաքում մնացած 100 հոգու։ Ստեփանակերտում ինքնակամ մնացել է Ռիտան՝ շների կացարանի կերակրողը:

Ստեփանակերտում նաև կենդանիների պաշտպանությամբ զբաղված Նունե Առաքելյանն ասում է՝ Ռիտա Ղազարյանը շների կացարանում 50 շուն է պահում, տանն էլ տասից ավելի կատու... մնացել է, որ նրանց խնամի։ Սեպտեմբերի վերջին, երբ ադրբեջանցիները Ստեփանակերտ էին մտել, Ռիտան, որ կացարանում էր, քաղաքի Աջափնյակ թաղամասում, որ արդեն ադրբեջանցիների հսկողության տակ էր, անհետացավ: Նունե Առաքելյանը պատմում է՝ մինչ իրենք փրկարարներին էին դիմել Ռիտային փնտրելու համար, Ռիտան գտնվեց ու ասաց՝ մնալու է շների հետ. նրա համար հայեր և ադրբեջանցիներ չկան, կան շներ և կատուներ:

«Կենդանիներին նվիրված մարդ է, չեմ ասում՝ ճիշտ է արել, բայց ես հասկանում եմ իր քայլը», - ասաց Առաքելյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՖուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասինԵկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. ԹաթոյանԱյս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին, Սոլակ գյուղին հարող հատվածից Թուրքիան վճռական հարված կհասցնի Սիրիային և Իրաքին․ ԷրդողանԹուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանԻրենք ասուլիս են անում, մենք էլ լիս ու աս կանենք, այս շարժումը ճշմարտության մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է (լուսանկար) Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-նՄեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկըԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում էՖրանսիան չի պատերազմում ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի դեմ․ ՄակրոնՈղջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են մաքրման աշխատանքներ (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում ՇենգավիթումՀայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվիՀանում ենք կոշիկն ու ճըտ-ճըտ՝ բլոկում ենք բոլոր ֆեյքերին․ Զոհրաբյան (տեսանյութ) Իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը. իմ պարտքն է. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)«Տեր ողորմեա՛». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում (տեսանյութ)Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». ԼյոկաԱվարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումներըՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված». շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան․ Փաստինֆո Ինչ է կատարվում Կիրանցում․ ուղիղԻսրայելն սկսել է ռմբակոծել ՌաֆահըԱվարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻմ, ձեր երեխաների մայրերը չպիտի վախենան մայրենի լեզվով օրորոցային երգել․ եզդիական համայնքի ներկայացուցիչ (տեսանյութ) Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան հոսպիտալացվածներԿիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսնու՞մ եք ինչքան մարդ կա. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սոլակ գյուղ (տեսանյութ)Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը«Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ)Ակտիվացել են ապազգային այնպիսի տարրեր, որոնք սուտ և կեղծիք են տարծում․ Տեր Զարեհ ԱշուրյանԵրթի մասնակիցները շարժվում են դեպի Սոլակ գյուղ. ուղիղ Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայ զինվորականի են վտանգի առաջ կանգնեցնում․ իրական պատերազմը հենց դա է․ Ասպրամ Կրպեյան (տեսանյութ)Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին․ aysor.am Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթինՄայիսի 8-ին տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի հանդիպումը
Ամենադիտված