Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Մեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. Սրբազան Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ) Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը` Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին

Քաղաքական

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, մասնավորապես, նշել է.

«‎Շնորհակալ եմ, որ ներկա եք Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին: Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից բախվել է փախստականության խնդիրներին և ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի և այլ գործընկերների աջակցությամբ փորձել է անել հնարավորինը՝ օգնելու և թեթևացնելու այն մարդկանց կարիքները, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքն ու տունը, քանի որ վտանգված է եղել նրանց կյանքն ու ազատությունը:

ՄԱԿ-ը և բազմակողմ միջազգային համագործակցությունն ավանդապես հիմնված են մարդկային և հասարակական առաջընթացի թեզի վրա, սակայն երեք տասնամյակ հետո նման ծավալի հումանիտար ճգնաժամի բախվելն այլ մտորումների տեղիք է տալիս: Ցավոք, 2023թ. ընթացքում ՄԱԿ-ը չկարողացավ գործարկել իր վաղ արձագանքման համակարգը, չնայած, որ կային բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ ամիսներ շարունակ կոպտորեն խախտվում են Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքները:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շուրջ 10 ամիս գտնվեց շրջափակման մեջ՝ սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների, վառելիքի բացակայության պայմաններում: Դրան հետևեց ադրբեջանական զինված հարձակումը, որը թիրախավորեց քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Արդյունքում՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում բռնագաղթվեց Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը:

Հայաստանն ընդունեց 100.000-ից ավելի մարդ, որոնք լքել էին իրենց տները ժամերի ընթացքում՝ շատերը հնարավորություն չունենալով իրենց հետ վերցնել անգամ առաջին անհրաժեշտության իրերն ու փաստաթղթերը: Շատերի մոտ առկա են առողջական, այդ թվում՝ հոգեբանական լրջագույն խնդիրներ՝ պայմանավորված վերջին ամիսներին բուժօգնության անհասանելիությամբ, թերսնմամբ և մշտապես վախի մթնոլորտում ապրելու հանգամանքով: 100-ից ավելի փախստական լուրջ ֆիզիկական խնդիրներ ունեն ռազմական ագրեսիայից հետո Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Ցավոք, այս ողջ ընթացքում, չնայած Հայաստանի ջանքերին, հնարավոր չեղավ ապահովել տեղում ՄԱԿ կառույցների մուտքը: Ադրբեջանը թույլ տվեց սահմանափակ կարգավիճակով ՄԱԿ պատվիրակության այցը այն բանից հետո, երբ արդեն իսկ իրականացրել էր հայերի էթնիկ զտումը:

Այս պայմաններում առավել քան կարևոր է, որ ԼՂ փախստականները զգան՝ իրենք միայնակ և լքված չեն: Կարևոր է, որ նրանք զգան միջազգային աջակցության և համերաշխության ուժը:

Փախստականների համար պետք է գործարկվեն ոչ միայն կարճաժամկետ ծրագրեր, այլ պլանավորվեն նաև միջնաժամկետ աշխատանքներ, ապահովվեն կայուն կենսապայմաններ՝ լուծվեն նրանց կացության, կրթության, աշխատանքի տեղավորման և այլ հարցերը: Կարևոր է նաև նախապատրաստվել գալիք ձմռանը:

Այս առումով առավել քան արժեքավոր է աշխատանքների ճիշտ բաշխման և պատշաճ համակարգման խնդիրը: Կառավարության, մասնավորապես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի առաջնորդությամբ ստեղծված Փախստականների համար հումանիտար համակարգման պլատֆորմը ճկուն արձագանքման մեխանիզմ է, որի նպատակն է հնարավորինս արագ և համակարգված լուծումներ տալ փախստականների խնդիրներին՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ:

Ողջունելով Փախստականների կարիքների արձագանքման ծրագիրը՝ պետք է նշեմ, որ այն միտված է աջակցելու Հայաստանի կառավարության ջանքերին՝ հավասար կերպով օգտագործելով հումանիտար կազմակերպությունների, ՄԱԿ գործակալությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներուժը:

Կենտրոնանալով փախստականների պաշտպանության ապահովման և օգնության տրամադրման հարցերի՝ ֆինանսական օժանդակության, կեցության և այլ խնդիրների լուծման վրա՝ Ծրագիրը օժանդակելու է նաև հյուրընկալող համայնքներին՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին՝ երեխաներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերին և այլն:

Փախստականների միջազգային պաշտպանությունը և աջակցությունը ենթադրում է նաև երկարաժամկետ լուծումներ, որոնք ներառում են նրանց կամավոր վերադարձի իրավունքի իրականացումը՝ անվտանգ, արժանապատիվ և ապահով կերպով, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքով:

Օգտվելով առիթից ևս մեկ անգամ ցանկանում եմ ի դեմս պարոն Լըկլերկի և նրա գործընկերների շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ խնդիրը միջազգային ասպարեզում առաջմղելու և արդյունավետ համագործակցության համար:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ) Վաղը խմբերով, մշակույթի գործիչներով գնալու ենք Կիրանց. Արսեն Գրիգորյան Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Մենք դեմ ենք, չենք ուզում մեր ժողովուրդը Կիրանցում այս վիճակում հայտնվի, եկե'ք գնանք հրապարակ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծ Արցախը հանձնողին անգամ թուրքը դավաճան կհամարի, այս կրկնակի դավաճանները պետք է հեռանան. Մանուկյան (տեսանյութ) Ձկան գլուխը փտած է, որպես մշակութային գործիչներ, պիտի գլուխը բուժենք, նոր թեփուկների մասին խոսենք (տեսանյութ) Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ է ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Այսօր խաղադրույքը եկեղեցին է, վաղը կլինի լեզուն, կկորցնենք եկեղեցին, կկորցնենք հայ լինելու իրավունքը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Աֆղանստանում հեղեղումների պատճառով` 50 մարդ է մահացել Հնարավոր չէ Հայաստանում ապրել, եւ մշակույթը չլինի քաղաքականացված. Լիլիթ Բլեյան Կիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված