Կանգնեցրե՛ք հայկական ժողովրդավարության դեմ ագրեսիան․ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր
ԲլոգոսֆերաՄենք Հայաստանի կողքին ենք: Այդ մասին թվիթերյան(X) իր էջում գրել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը․
«Կանգնեցրե՛ք հայկական ժողովրդավարության դեմ ադրբեջանական և ռուսական ագրեսիան. ԵՄ-ն պետք է անհապաղ գործի։ Շնորհակալություն հայ գործընկերներին Հարավային Կովկասում խաղաղության, հաշտեցման և կայունության մասին ոգեշնչող զրույցի համար»,- նշել է պատգամավորը՝ լուսանկար հրապարակելով այս օրերին ԳԴՀ-ում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակության հետ։