Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ) Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում Դոհա Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Աստղագուշակ մայիսի 20-ի համար Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին 4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել է Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահ 

Հոկտեմբերի 22-ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ. Մարդիկ, ում հետ դուք այսօր գործ կունենաք, ձեզ հաճելի չեն, սակայն նրանք տեղյակ չեն այդ մասին: Դուք ձեզ այնպես եք պահում, կարծես պատրաստ եք դառնալ յուրաքանչյուրի լավագույն ընկերը, ինչը օգնում է համակրանք նվաճել, նոր ծանոթություններ հաստատել: Անգամ ամենալարված բանակցությունները դուք ի վիճակի եք վերածել հաճոյախոսությունների փոխանակման: Ձեզ նաև կհաջողվի անձնական հմայքն օգտագործել ինչ-որ ֆինանսական խնդիրներ լուծելու համար:

Բարենպաստ օր է միայնության մեջ զբաղմունք գտնելու համար` դուք հաճույքով ընթերցում եք և երաժշտություն լսում: Ցանկալի չեն ֆիզիկական լարումները: 

Ցուլ. Այսօր դուք շատ խոցելի եք: Ձեր հայտնի մարտական ոգին թաքնվել է չգիտես որտեղ, և դուք էլ հակված եք հանձնվելու դեռ մինչ իսկական մարտի սկիզբը: Եվ դրանում ոչ մի ռազմական խորամանկություն չկա, ուղղակի դուք, չգիտես ինչու, մտածում եք, որ ի վիճակի չեք մարտնչելու: Այնինչ, դուք բավականաչափ ներուժ ունեք ձեր անբարյացկաներին հաղթելու համար: Ուղղակի չկա այն մեկը, ով ձեզ կոգեշնչեր:

Մտերիմներին դուք բազմիցս կզարմացնեք ձեր շաղակրատանքով ու փափկությամբ: Եթե խոսքը գնում է մի  լուրջ բանի մասին, ապա կասկած չկա, որ շուտով դուք ձեր կարծիքը շրջադարձորեն կփոխեք, և այդ ժամանակ էլ կգա կոնֆլիկտների, վեճերի, հարաբերություններ պարզաբանելու ժամանակը:

Երկվորյակներ. Դուք լավատեսորեն եք տրամադրված և թույլ չեք տալիս մանր անախորժություններին փչացնել ձեր տրամադրությունը: Օրվա առաջին կեսը բարդ խնդիրների լուծման պահն է, որոնք ժամանակին չեն կարողացել լուծել ոչ’ ձեր աշխաըակիցները, ոչ էլ` ազգականները: Հետո ցանկություն կառաջանա մի փոքր լիցքաթափվել և ժամանակն անցկացնել հաճելի միջավայում:

Աշխարհիկ միջոցառումների այցելելը, ինչպես պարզվում է, հաճելի գործ չէ, սակայն` օգտակար է, քանի որ դուք նոր ծանոթություններ ձեռք կբերեք: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ` ֆինանսական կամ ունեցվածքային հարցերի շուրջ:

Խեցգետին. Թվում է, թե դուք ունեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար` խորաթափանցություն, սուր միտք, հնարամտություն և մարդկանց հետ լեզու գտնելու ունակություն: Չի հերիքում միայն գործելու ցանկությունը, արդյունքում էլ տեղում դոփում եք, այլ ոչ թե գնում նպատակին ընդառաջ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են ընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, ցուցադրական բաներ անում` և դա միայն այն բանի համար, որպեսզի իրենց անձի հանդեպ ուշադրություն հրավիրեն:

Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար օրը բոլորովին հարմար չէ` դուք կարող եք սիարահարվել մի մարդու, ով ունակ չէ ուժեղ զգացմունքների:

Առյուծ. Սա ամենաբարենպաստ ու թեթև օրերից չէ: Էմոցիաները սուր և հակասական են, և ձեզ էլ չի հաջողվում հավասարակշռված լինել: Օրվա ընթացքում կլինեն տհաճ բացահայտումներ և հիասթափություններ: Մարդը, ով ձեզ օգնություն էր խոստացել, կնախընտրի հոգ տանել սեփական շահերի համար, ձեզ դնելով միանգամայն տհաճ իրավիճակում:

Որքան ավելի շուտ կարգի բերեք ձեր էմոցիաները, ցանկություններն ու ձգտումները, այնքան ավելի լավ: Այսօր ինչ-որ արդյունքների հասնել հնարավոր կլինի միայն հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու դեպքում:

Կույս. Այսօր դուք շատ դրական բան կանեք շրջապատի համար, սակայն դա կմնա չգնահատված: Ավելին` որքան ավելի շատ եք դուք ջանքեր թափում, այնքան ավելի շատ են ձեզ քննադատում: Սակայն տհաճ դիտողությունները ձեզ չպետք է շեղեն բարի ձեռնարկումներից: Այնտեղ, որտեղ խոսքը կգնա սեփական շահերի մասին, հատկապես` ֆինանսական, աստղերը չեն շտապի ձեզ սատարել:

Դուք կարողանում եք ենթագիտակցորեն գտնել բազմաթիվ բարդ խնդիրների վերաբերյալ ճիշտ որոշումները և աստիճանաբար կյանքի մի շարք հարցերին դրական ուղղվածություն եք տալիս:

Կշեռք. Գերազանց օր է բանակցություններ վարելու, ձեր պրոֆեսիոնալ գործունեության վերաբերյալ ցանկացած հարց քննարկելու համար: Որքան ավելի շատ եք դուք խոսում, այնքան ավելի լավ եք պատկերացնում, թե ինչ է պետք ձեռնարկել: Կարելի է պլաններով կիսվել ընկերների և դաշնակիցների հետ` ձեզ և’ կհուշեն, թե ինչ անել, և’ կսատարեն:

Հնարավոր են հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, սակայն դուք հակված եք թերագնահատել նոր ծանոթներին, նրանց արժանիքներին վերաբերվել քննադատաբար: Ավագ ազգականների հետ հարաբերությունները լարված են, քանի որ ձեր վարքագիծը սխալ է ընկալվում:

Կարիճ. Դուք հասնում եք ձեր ուզածին` օգտագործելով շրջապատին որպես գործիք, սակայն դա անում եք այնքան հմուտ, որ ոչ ոք չի դժգոհում: Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի ստեղծագործական բնույթի զբաղմունքի, ինչպես նաև` ցուցահանդես, թատրոն, թանգարան, համերգասրահ այցելելու համար: Կարելի է հարդերձարանը թարմացնել, փոխել իմիջը` արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ: Չի բացառված, որ դուք հանկարծ համակրանքով լցվեք մի մարդու հանդեպ, ով նախկինում ձեզ նյարդայնացնում էր:

Աղեղնավոր. Այսօր ոչ մի բարդ գործի պետք չէ միայնակ ձեռնամուխ լինել` ձեզ իրոք աջակցություն է պետք, և լավ կլինի, որ որքան հնարավոր է շուտ դուք դա հասկանաք: Ռիսկի չգնաք` այսօր դժվար թե ձեր բախտը բերի, իսկ կորուստները կարող են շատ զգալի լինել: Բարենապաստ օր է ժամանակակից տեխնիկա գնելու և դրանով աշխատելու համար:

Ձեզ ձգում է ճամփորդելու գաղափարը, սակայն ուղևորություն սկսելու համար սա ամենաբարենպաստ օրը չէ: Լավագույն բանը, որ կարող եք այսօր անել, դա հեռավոր ապագայի վրա ծրագրած ճանապարհորդությանը նախապատրաստվելն է:

Այծեղջյուր. Հիանալի օր է, որը ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել ամենահամարձակ պրոֆեսիոնալ գաղափարները: Ձեզ բնորոշ եռանդն ու նպատակամղվածությունը օգնում են գերազանցել մրցակիցներին, հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Հնարավոր են ազդեցիկ մարդու աջակցություն, ծառայողական բարձրացում, աշխատավարձի աճ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսկան առումով:

Փոփոխություններ կլինեն անձնական ոլորտում: Երեկոյան դուք կհայտնվեք ռոմանտիկ տրամադրության ներքո, ինչը կարող է ձեր սիրային ժամադրությունը անմոռանալի դարձնել:

Ջրհոս. Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, թեկուզև` ոչ միանգամից: Օգնության մի սպասեք` գործի անցեք,անգամ եթե ոչ ոք ձեզ չի աջակցում: Ինքնուրույն գործելով, դուք կլուծեք բազմաթիվ հարցեր, ինչը կարող էր ավելի զգույշ և անվճռական մարդկանց ուժերից վեր լինել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ձեռնտու գործարքների կնքում:

Աշխատեք ձեր հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել, մնացեք ստվերում և ուշադիր հետևեք իրադարձություններին: Ձեր խորաթափանցությունն ու երևույթները ժամանակին նկատելու ունակությունը ձեզ բարի ծառայություն կմատուցեն:

Ձկներ. Ինչով էլ որ դուք այսօր զբաղվեք, կարող եք չկասկածել, որ լրջորեն դրանով կհրապուրվեք: Չի բացառված, որ այսօր ձեր մեջ այնպիսի ունակություններ ու տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Ձեր մտահորիզոնը սրընթաց ընդլայնվում է, դրա հետ մեկտեղ էլ նորանոր ծանոթություններ են հաստատվում, և այս ամենի արդյունքում օրը բավական հագեցած է ստացվում, լի` տպավորություններով:

Անձնական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, ներդաշնակ են: Հնարավոր է որ սիրահարվեք, ընդ որում` լրջորեն ու անպատասխան, այնպես որ` պատրաստ եղեք դրան: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում (տեսանյութ)Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Բա ով ա որոշում, օրենքով ստեղ մենակ ես եմ որոշում. ոստիկանները ճնշում են գործադրում պատգամավորի նկատմամբ (տեսանյութ)Սրբազանը, իբր պատգամավորներին բարևելով, ճեղքեց ոստիկանական պատը եւ մտավ արգելված Կիրանց. իրավիճակը շարունակում է ավելի թեժանալ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, հետո կրկին կնվազիՀակոբյան ազգանունով փոխոստիկանապետը մեզ սադրում է, մենք ոչ մի տեղ չենք գնալու. Սրբազան (տեսանյութ)Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ)Մենք ընդդիմադիր չենք, մեր կյանքն ենք միայն ուզում, պետությանն ընդդիմադիր այդ մարդն ու իր խմբակն է (տեսանյութ)Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում ԴոհաՈՒՂԻՂ․ Դեպի Կիրանց ճանապարհը փակ է, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարասյանը թույլ չեն տալիս մուտք գործել գյուղՈւժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն ՎրթանեսյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինԱզգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում․ ՄԻՊԱստղագուշակ մայիսի 20-ի համարՄենք չենք. Իսրայելը հերքում է իր առնչությունը Իրանի նախագահի մահվանըՍիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել էՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԽորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Վազգեն ՄանուկյանՀամոզված եմ, որ Իրանի բարեկամ ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը, մենք կիսում ենք ձեր վիշտը. Ալեն ՍիմոնյանՄեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին»․«Հինգ իրավապաշտպաններ»Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահԻրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Սուրեն ՊետրոսյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին. անունը կնքեց` Ոսկի (տեսանյութ)Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ (տեսանյութ)Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան ԱբրահամյանԵրևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումըՋուր չի լինիԱբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դիԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըԷս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան խնդիրներ առաջացել. Ավինյան (տեսանյութ)Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ)Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում ինդուստիալ չափերի. Ավինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը շարժվում է Կիրանց (տեսանյութ)Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը (լուսանկարներ) Թիմակիցները շնորհավորել են Սրբազանի տարեդարձը (տեսանյութ)Հյուսիս-հարավի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներԻրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի ՈւՂԻՂ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանում նիստ է անցկացնում«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիԻմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳ նախարարՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբԻրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվենԻրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված