«Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հետաքրքրված է «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինին ձեռք բերելու հարցում: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը կարող է բաժանվել Կալվերտ-Լյուինից այն պատճառով, որ ակումբը ներկայումս ֆինանսական դժվարություններ ունի,-հայտնում է armsport-ը։
Անգլիացի հարձակվողը 2016 թվականից հանդես է գալիս «Էվերտոնի» կազմում։