Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները Թբիլիսիում կմասնակցեն համաժողովի
ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը կմասնակցեն Մետաքսի ճանապարհի չորրորդ միջազգային համաժողովին, որը կանցկացվի Թբիլիսիում հոկտեմբերի 26-27-ը։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը՝ հղում նաելով միջոցառման պաշտոնական կայքին։
Համաձայն օրակարգի՝ նրանք բացման խոսքով հանդես կգան ֆորումի առաջին օրը, նախ՝ Փաշինյանը, ապա Ասադովը։