Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
ԼուսանկարներԳազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը, ավելի քան 15 000-ը վիրավորվել է, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 5 087-ի, այդ թվում՝ 2055 երեխա, 1119 կին և 217 տարեց մարդ: 15 273 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- ասել է Առողջապահության նախարար Ալ Քիդրան։
Իսրայելի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը: