Նեյմարը 66 հազար դոլար է շահել
Սպորտ«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը զբաղեցրել է երկրորդ տեղը պոկերի առցանց մրցաշարում, բրազիլացի ֆուտբոլիստի շահումը կազմել է 66 հազար դոլար, հայտնում է Poker News-ը։
Մրցաշարում առաջինը լիտվացի Դոմինիկաս Միկոլայիսն է։ Նա վաստակել է գրեթե 92 հազար դոլար։
Հոկտեմբերի սկզբին Նեյմարը վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում ԱԱ-2026-ի ընտրական խաղում։ Ապաքինումը կարող է տևել մինչև վեց ամիս:
Նեյմարն այս մրցաշրջանում հինգ հանդիպում է անցկացրել «Ալ-Հիլալի» կազմում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։