ՀԱՄԱՍ-ը հրթիռակոծել է Թել Ավիվը
ԼուսանկարներՀԱՄԱՍ-ը հրթիռակոծել է Թել Ավիվը։ Հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա։ Միջադեպի մասին հայտնել է տեղական Haaretz հրատարակությունը։
«Թել Ավիվում բնակելի շենքին ուղիղ հրթիռի հարվածի հետևանքով՝ տուժել է երեք մարդ»,- ասվում է հրապարակման մեջ։
Հստակեցվում է, որ երկու հոգի թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են, ևս մեկը՝ միջին ծանրության վնասվածքներ ունի։