Հարավային Օսիայում տեղադրվել է Պուտինի արձանը
ԼուսանկարներՀարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունում տեղադրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հուշարձանը։
Ըստ Baeston հեռագրային ալիքի՝ «Պուտինի ձուլածո բրոնզե քանդակը» տեղադրվել է ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ձամբոլատ Թեդեևի կողմից՝ իր հայրենի Ցորբիս գյուղում (Ցորբիսի):
2020 թվականին Թեդեևն առաջարկել է Ցորբիսիում տեղադրել Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի հուշարձանը, որը պատրաստված է հյուսիսօսական հայտնի քանդակագործ Իբրահիմ Խաևի ստեղծագործական արհեստանոցում։ Այժմ Ստալինի հուշարձանի հարեւանությամբ գտնվող գյուղում հայտնվել է Պուտինի քանդակը։