Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ) Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր Մարտիրոսյան 

Հայերը դարեր շարունակ ապրել են Արցախում, դրա մասին լավ գիտեք․ Մամիջանյանը՝ ադրբեջանական պատվիրակին

Արցախ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի արձագանքը՝ Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամի ելույթին.

«Ինձ թվում էր՝ ամենինչ արդեն լսել եմ ու տեսել եմ, բայց լսել, թե ինչպես է Ադրբեջանի պատվիրակությունը փորձում ապացուցել, որ այն, ինչ հենց այս շենքում ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից, սուտ է, ինձ համար նորություն էր։

Ադրբեջանի պատվիրակությունը կարդում է միջազգային դատարանի դատական որոշումը և մեկնաբանում այնպես, ինչպես ցանկանում է։ Սա նույնպես ինձ համար նորություն էր։

 

Ինչպես հասկացա, դուք (Ադրբեջանի պատվիրակությունը) սիրում եք թվային օրինակներով խոսել։ Ես էլ մի թիվ կասեմ։ Այն, ինչի մասին ես խոսելու եմ, տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ։ Միայն 60 մարդ մահացել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհին։ Եվ սա Ադրբեջանի ներկայացուցիչների պատկերացումներով տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ այդ մարդկանց բռնի տեղահանել են, այլ որովհետև այդ մարդիկ ինքնակամ ցանկացել են տեղափոխվել։ Այսինքն, մարդկանց չեն ստիպել փախնել Հայաստան, բայց չգիտես ինչպես 60 մարդ զոհվում է այդ ճանապարհին։ Ես չեմ կարծում, որ այդ գործողությունը կամավոր որոշման արդյունք էր։

Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր «90-ականներին եկել են ապրելու Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում», ապա հիշեցնեմ, որ հայերը դարեր շարունակ են այդտեղ ապրել։ Եվ դուք (Ադրբեջանի պատվիրակությունը) դրա մասին հոյակապ գիտեք։

Ինչ վերաբերում է ՄԱԿ առաքելությանը... ես չեմ վախենա ասել, որ դա ամոթալի պատվիրակություն էր՝ բաղկացած ո՞ր երկրներից՝ Թուրքիա, Պակիստան՝ մի երկիր, որը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանը որպես պետություն, և այլն։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի 4 բանաձևերին. կրկին հիշեցնեմ, որ այդ 4 բանաձևերը վերաբերում էին 90-ականների հակամարտությանը և ընդհանուր ոչինչ չունեն հակամարտության կարգավորման հետ, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, ինչպես նաև Հայաստանը որևէ պարտավարություն չունի ՄԱԿ-ի այդ բանաձևերով՝ բացի մեկից՝ օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա՝ դադարեցնելու համար ռազմական գործողությունները։ Եվ Հայաստանն իր այդ պարտականությունը կատարել է:

Դուք (Ադրբեջանի պատվիրակությունը) խոսում էիք Ադրբեջանում մարդու իրավունքներից, սակայն ես կարող եմ գործընկերներին հետաքրքիր ընթերցանության նյութեր տրամադրել, որոնք կազմվել են ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Եվրոպական խորհրդարանի, եվրոպական այլ կառույցների կողմից, որոնցում գունագեղ ներկայացված է, թե Ադրբեջանում ինչ վիճակ է մարդու իրավունքների համատեքստում։

Խոսելով բռնի տեղահանվածներին Հայաստանի աջակցության մասին՝ նշեմ, որ այժմ ավելի քան 100.000 բռնի տեղահանված կա Հայաստանում։ Ես նույնիսկ չեմ ուզում ներկայացնել այդ ընտանիքների, երեխաների ողբերգությունը, որ այս պահին տեղի է ունենում։ Դուք (Ադրբեջանը) ավելի քան 9 ամիս շրջափակված էիք պահում Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, որից հետո ձեր կողմից իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100.000 մարդ ստիպված էր բռնի տեղահանվել Հայաստան։ Ես կկրկնեմ այդ թիվը՝ ավելի քան 60 մարդ մահացել է այդ բռնի տեղահանման ճանապարհին։ Իհարկե, Ադրբեջանի պատվիրակությունը հիմա կրկին կգրանցվի՝ հավելյալ ելույթ ունենալու և նոր «փաստեր» ներկայացնելու համար, բայց այդպես կոչված փաստերին ի պատասխան՝ ես սիրով մեր բոլոր գործընկերներին հրավիրում եմ Հայաստան՝ տեսնելու այդ մարդկանց և լսելու, թե ինչի միջով են նրանցից յուրաքանչյուրը ստիպված եղել անցնել։ Ես նույնիսկ չեմ ներկայացնի մարդկանց սպանությունների, խոշտանգումների, կանանց բռնաբարությունների փաստեր ու լուսանկարներ: Չեմ կարծում, որ այժմ դրա տեղն ու ժամանակն է։ Բայց այն, ինչ գրված է այս քննարկվող զեկույցում, միայն փաստագրումն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել այս տարի։ Եվ մի օր Ադրբեջանը ստիպված է լինելու պատասխան տալ այդ ամենն անելու համար»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունքՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Այ էս հայերի տները տալիս են թշնամուն, որոշում են էս շենքից, հաշտ չեմ, վաղը բոլորիս տներն են տալուԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել էԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․ Բաքվում ԵՄ դեսպանՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետԱմերիկան պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարար Ալիևի դեմ Հայաստանը իշխանությունը դարձնելու է «քպ-ստան», եթե ժողովրդի կողմից ընդզվում չեղավ. Արծվիկ Մինասյան Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ)Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, կստանան, պատասխանատուն իրենք են200 հոգով մեր ճանապարհը փակեցին, երբ ուզում էինք Սրբազանի հետ անտառով Կիրանց գնալ, վախենում են
Ամենադիտված