«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ) «Նեմեսիս» հուշարձանի առաջ ենք, սա ուխտ է մեզ համար, որ ձգտենք ունենալ հայրենիք և պատիվ. Սրբազան (տեսանյութ) «Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն» Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան (տեսանյութ) Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանը հրաժարվեց մանդատից Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Քաղաքացիները պարալիզացրել են փողոցները. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ) ԵՊՀ-ում ուսանողները քոչարիով են դիմավորում Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Դասադո՛ւլ, դասադո՛ւլ». Ադմիրալ Իսակովի անվան132 դպրոցի աշակերտները միացել են դասադուլին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարել 

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

Արտաքին Քաղաքական

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կլաարն անդրադարձել է  Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձին։  

-Ի տարբերություն Ադրբեջանի, որը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում պարբերաբար խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ ակնհայտորեն ենթատեքստում ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ունենալու գաղափարը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում երկրների իրավազորության  և ինքնիշխանության հիման վրա ու որը կյանքի կոչելու արդյունքում տարածաշրջանը կարող է դառնալ միջազգային  լոգիստիկ և առևտրային կարեւոր խաչմերուկ․ դա կարղ է նաև խաղաղության յուրատեսակ երաշխիք լինել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը ու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ։ Հնարավոր համարո՞ւմ եք այս նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։

-Նախ, կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․ 2023թ. մայիսին) Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ` նախագահ Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիեւն այլ դեպքերում եւս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն: Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝ նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետեւաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է,  նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով:

 

-Քանի որ Դուք նշեցիք Ադրբեջանի նախագահի պահանջըոր Ադրբեջանի քաղաքացիների անցումն այս միջանցքով պետք է շատ անվտանգ լինիայստեղ ես ուզում եմ հարց տալորը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Ո՞րն է Ձեր մոտեցումն այս մարդկանց՝ իրենց տներ հետ վերադառնալու իրավունքինԲայց թույլ տվեք մի կետի վրա ուշադրություն հրավիրեմ. Լաչինի միջանցքը փակվել էրև հայերը հնարավորություն չունեցան անվտանգ անցնելունրանցից շատերը ձերբակալված են կեղծ մեղադրանքներով։ Ադրբեջանական ուժերը չկարողացան երաշխավորել այդ հայերի անվտանգությունըԱյսպիսովԱդրբեջանը պահանջում է այնպիսի բաներորոնք ինքը չի արել:

-Կարծում եմ՝ դուք բազմաթիվ տարբեր խնդիրներ եք առաջ քաշում, բայց ես կկենտրոնանայի Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի հնարավորության վրա։ Մենք միանշանակ հավատում ենք, որ սա շատ կարեւոր բան է, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ: Մենք դա շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում: Կարծում ենք՝ սա շատ կարեւոր խնդիր է, որը պետք է լուծվի։ Բայց, իհարկե, ոչ ոքի չի կարելի ստիպել վերադառնալ, եթե մարդիկ չցանկանան։ Բայց, եթե վերադառնալ ցանկացողներ լինեն, ապա պետք է առավելագույն ջանքեր գործադրել նրանց այնպիսի պայմաններով ապահովելու համար, որոնք թույլ կտան, որպեսզի այդ մարդկանց մեծ մասը վերադառնալու որոշում կայացնի:

 

-Քանի որ խոսեցիք տարածաշրջանում խաղաղությունից… Ադրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը եւ ցանկանում հասնել խաղաղության պայմանագրի միայն իր  պայմաններով։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում խաղաղության պայմանագիրը։ Ի՞նչ կետեր պետք է ներառվեն դրանում, որպեսզի այն լինի արդար, հավասարակշված և ապահովի կայունություն։  

-Կարծում եմ՝ կարեւոր է, որ մի կողմից ունես պայմանագիր, ունես տեքստ, որը կարող է իր ձևակերպմամբ շատ ընդգրկուն լինել կամ ոչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն,  ինչպես կձեւակերպեն այդ պայմանագրի տեքստը: Նույնքան կարեւոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ, իհարկե, պետք է խոսենք հաղորդակցությունների բացման մասին, խոսենք սահմանի սահմանազատման մասին։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը, անվտանգության իրական զգացումը, որը կտրվի սահմանի երկայնքով գտնվող բնակիչներին, բայց նաեւ ավելի լայն մասշտաբով: Եվ հետո, իհարկե, դուք ունեք այն բոլոր հարցերը, ինչպիսիք են, գիտեք, դեսպանատների բացումը, ուղիղ օդային կապերի բացման ապահովումը, մարդկանց փոխադարձ ճանապարհորդելու հնարավորությունը: Հռետորաբանությունը, բնականաբար, նույնպես կարեւոր է լինելու բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից հռետորաբանության մասին է, այլ նաեւ Հայաստանի։ Եղել են հայտարարություններ տարբեր դերակատարների կողմից եւ տարբեր համատեքստերում: Ամբողջ համատեքստը պետք է փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության համար իսկապես զգացողություն ապահովելու առումով, որ, իրոք, մենք հիմա այլ աշխարհում ենք, մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասն իսկապես կարող է կատարել իր դերը՝ որպես խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ՝ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով։ Սա ինձ համար առնվազն նույնքան կարեւոր է, որքան խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրումը, որը, ինչպես ասում եմ, կարեւոր է, բայց այն, ինչ հետեւում է դրան, առնվազն նույնքան կարեւոր է, որպեսզի հանգամանքների փոփոխության այս իրական զգացումը լինի։

 

-ԵՄ-ն ցանկանում է այդ խաղաղության պայմանագրի միջնորդը լինել։ Սակայն ադրբեջանական կողմը վերջին պահին նախ Գրանադայի հանդիպումից հրաժարվեց, ապա՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիեւի այս խուսանավումը։ Որքանո՞վ է ԵՄ-ն Ադրբեջանի այս քայլերը կառուցողական համարում։

-Նախ, այս համատեքստում ԵՄ-ն ստիպված չէ որեւէ կողմում լինել։ Մենք, եւ մասնավորապես նախագահ Միշելն առաջարկել է իր բարեկամական ծառայությունները: Մեզ համար առաջնային շահը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։ Իսկ  թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ կարեւոր է, քան այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների կարգավորում: Սա մի կետ է։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիեւի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարեւոր հնարավորություն եւ բավականին կարեւոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։ Նախագահ Միշելը դեռ պատրաստ է եւ ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարեւոր են: Բայց ամենակարեւորը իրականում առաջ շարժվելն է, եւ դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ։

 

-Շատ քաղաքագետներ հակված են մտածելու, որ Ադրբեջանին իրականում եվրոպական հարթակը չի հետաքրքրում եւ 3+3 ձեւաչափն ավելի շահավետ է Ալիեւի համար։ Ո՞րն է ձեր գնահատականը այս մոտեցմանը։

-Ես առանձնահատուկ կարծիք չունեմ, մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձեւաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարեւաններ։ Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաեւ, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձեւաչափով։ Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարեւորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարեւոր։ Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, եւ կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են։ Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, եւ ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

 

-Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի, եւ զինամթերքով օդանավերը չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդակայան։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում Ադրբեջանի այս հռետորաբանությունը։

-Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու եւ գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար։ Դա իմ պարզ պատասխանն է։ Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում դրսից՝ իր տարածքը պաշտպանելու նպատակով։ Այնպես որ, այդ իմաստով, սրա մեջ ոչ մի տպավորիչ կամ սխալ բան չկա։

-Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները։ Ադրբեջանում հայտարարել ենոր «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանըինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաեւ հայտարարել էոր ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանինայլ նաև Եվրոպական Միությանը։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքը սրան։  

-Մենք շատ ողջունում ենք Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Ի՞նչ վերաբերում է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում աջակցելուն, մեր տեսանկյունից դա վերաբերում է պոտենցիալ աջակցությանը որոշ ոլորտներում, որտեղ Հայաստանն իրեն խոցելի է համարում, օրինակ՝  կիբեռանվտանգությունը նշվել է որպես դրանցից մեկը։ Եվ նորից, եթե սա առաջ գնա, քանի որ դեռ պլանավորման փուլում է, մենք դա չենք տեսնում որպես քայլ՝ ուղղված ինչ-որ մեկի դեմ։ Դա ավելի շուտ արվում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման նպատակով, ինչը, կարծում եմ, ձեռնտու է բոլորին՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Հայաստանի հարևաններին եւ ավելի լայն միջազգային հանրությանը։ Մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, ինքնավստահ Հայաստան, որը լավ գործընկեր է Եվրամիության համար եւ հավասարապես լավ գործընկեր է իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանդիպել եմ Սրբազանի հետ, պատկերացումներ ունեմ, որոնք իրականացնելու դեպքում սիրով կմիանամ Շարժմանը․ Սուրեն Սահակյան Փողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին «Նեմեսիս» հուշարձանի առաջ ենք, սա ուխտ է մեզ համար, որ ձգտենք ունենալ հայրենիք և պատիվ. Սրբազան (տեսանյութ)«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև Ինձ ոչ մեկ չի կարող ցուցում տալ, որ դասադուլ արգելեմ, ուսանողներն ազատ են. Ռուբեն ՄելքոնյանԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանը հրաժարվեց մանդատիցՄիանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ ՇարմազանովԹասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ ՄելիքյանՈւսանողներին առիթ ու պատճառ տվեք, որ այս ընթացքը շարունակենք. Բագրատ Սրբազանի Շարժումը՝ ՀՊՄՀ-ում (տեսանյութ)Քաղաքացիները պարալիզացրել են փողոցները. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ)Աստծո խոսքն է` «կուռքեր չկառուցես ո'չ երկրի վրա, ո'չ երկնքում», շատերը կմիավորվեն այս պայքարում (տեսանյութ)Ամբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. Սրբազան (տեսանյութ)ԵՊՀ-ում ուսանողները քոչարիով են դիմավորում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Ժամը 10:00-ի դրությամբ բերման են ենթարկվել 38 քաղաքացիներՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը միացել է երթի մասնակիցներին«Դասադո՛ւլ, դասադո՛ւլ». Ադմիրալ Իսակովի անվան132 դպրոցի աշակերտները միացել են դասադուլին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելՈստիկանական բռնությունը չի կարող կանգնեցնել մեր պայքարը. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Հանրապետության փողոցը այս պահին (տեսանյութ)Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ)«Հերիք ա, հերիք ա». ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկելիս (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Երվանդ Քոչար փողոցը (տեսանյութ)Մոսկովյան փողոցը այս պահին (տեսանյութ)Աբովյան փողոցը այս պահին (տեսանյութ)Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»Բերման ենթարկվեց Համբիկ ՍասունյանըՈստիկանները հասկանում են` իրենք են Փաշինյանի միակ հույսը և հավատարմություն են ցույց տալիս (տեսանյութ) ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է«Փաստ». Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ«Նստի հլը ասում եմ». ոստիկանները բիրտ ուժով ղեկից իջեցրին վարորդին և բերման ենթարկեցին (տեսանյութ) «Հրապարակ». Վոյաժներին ոչինչ չի խանգարում«Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը«Սրբազանի շարժման մասին բացասական կարծիքը ձեւավորող լրատվականի տերը բանակից ազատվելու համար փաստաթուղթ է կեղծել և կարգալույծ արվել Եկեղեցու կողմից»Մյուս անգամ հետս մատով չխոսաս. Գեղամ Մանուկյանը՝ կարմիր բերետավոր սպային (տեսանյութ) «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված «սահմանազատման» հետ. «Փաստ»Այսօր որ փողոցներն են փակելու քաղաքացիներըՕրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով. «Ժողովուրդ» Փորձում են ցույց տալ՝ ոչ ոք դուրս չի գալիս փողոց. զուգահեռ հայտարարում են՝ 170 մարդու բերման են ենթարկելՓաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. «Հրապարակ»Ոստիկանական մեծաթիվ ուժեր` Երիտասարդականում (տեսանյութ)Այցելություն ԵՊՀ. Սրբազանը կայցելի որոշ հաստատություններՈւՂԻՂ. Փակ փողոցներ և լարված իրավիճակ մայրաքաղաքումԱնթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դիՖինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասինՀնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել
Ամենադիտված