Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Այրվել է Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի 6 տաղավար «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին Պատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և Կոպենհագեն Սրբազանը՝ վաղվա ծրագրերի մասին Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան Եթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 

«Եվրոպական» օր, եվրոպական հովեր, փափո՜ւկ-փափո՜ւկ բարձեր. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը: Այդ մասին Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Իսկ, այ, երեկ կարելի է ասել, «եվրոպական» օր էր: Նախ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ստորագրեցին Հայաստանի ու ԵՄ միջև «Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Այդ փաստաթղթով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը: Խոսքը, ինչպես կռահեցիք, Եվրամիության դիտորդական առաքելության մասին է, որի վտիտ ուսերին է դրված Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու, ադրբեջանական հարձակումները կանխելու ծանր գործը:

Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի «անվտանգության դոկտրինի» համաձայն, եվրադիտորդներն այդ գործում մեծ դեր ունեն: Եվ, օրինակ՝ Տեղ գյուղի մոտ եղած միջադեպի ժամանակ բոլորը տեսան, թե եվրադիտորդները ինչպիսի՜ հերոսական ջանքերով կանխեցին ադրբեջանական զորքի առաջխաղացումը՝ ունենալով ընդամենը հեռադիտարկներ: Բայց ԵՄ դիտորդները հատուկ տեխնոլոգիա են կիրառում, որը նրանց անտեսանելի է դարձնում, թերևս այդ է պատճառը, որ նրանց հիմնականում «տաք վայրերում» չեն տեսնում, այդ թվում՝ հիշյալ միջադեպի ժամանակ: Նշված առաքելությունը, նկատենք, ներառում է 103 հոգուց բաղկացած միջազգային անձնակազմ: Զորեղ անձնակազմ է, ոչինչ չես ասի: Այժմ սահմանամերձ բնակավայրերում բնակչությունը կարող է հանգիստ քնել և ամենևին չմտահոգվել իր անվտանգության համար. ԵՄ դիտորդները խաղաղությունը կապահովեն:

Ինչևէ: Օրը, հիրավի, «եվրոպական» էր, որովհետև երեկ նաև հրապարակվեց «Արմենպրեսի» ընդարձակ հարցազրույցը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: ԵՄ հատուկ ներկայացուցչի հարցազրույցը հետաքրքրական է ոչ միայն նրա պաշտոնի կամ կարգավիճակի առումով, այլև այն տեսանկյունից, որ հիշյալ գործիչը՝ Կլաարը, կարելի է ասել, Փաշինյանի իշխանության եվրոպական համակարգողն է: Ի դեպ, ասում են, որ դա չի խանգարում, որ Տոյվո Կլաարը միաժամանակ համարվի Ալիևի կլանի «լավ բարեկամը»: Այդ ընդարձակ հարցազրույցում Կլաարը, բնականաբար, ջերմորեն պաշտպանել է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, խոսել է այն մասին, որ «միջանցքները» ընդամենը ճանապարհներ են:

Ուշադրություն ենք հրավիրում այն «մանրուքի» վրա, որ հարցազրույցում բացարձակապես ոչինչ չի ասվում, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով անցնելիք հայկական բեռների (էլ չենք ասում՝ հայ ուղևորների) անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ խոսքը բացառապես ու միմիայն ադրբեջանաթուրքական բեռնափոխադրումները և ուղևորահոսքը սպասարկող «ճանապարհների» մասին է, որոնց վերաբերյալ բոլորի, այդ թվում՝ Կլաարի մտահոգությունն այն է, որ հանկարծ ու հանկարծ չվնասվեն: Դե, դրա համար ԵՄ-ն մեծ փողեր կգտնի և Փաշինյանի իշխանությանը կօգնի ձևավորել հատուկ պատժիչ ջոկատներ, որոնց հիմնական գործառույթը թերևս կլինի տվյալ ճանապարհային միջանցքներով անցնող ադրբեջանական թուրքերին ու նրանց բեռները պաշտպանելը:

Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարն ասում է. «Մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձևաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարևաններ: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաև, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձևաչափով: Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարևորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարևոր: Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, և կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են:

Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, և ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»: Հասկանալի է, այստեղ խոսքը նաև Ալիևի վերջին շրջանի կեցվածքի, այսինքն՝ այն մասին է, որ նա հետևողականորեն խուսափում է Արևմուտքի հովանու ներքո Փաշինյանի հետ հանդիպումներից: Իսկ ինչո՞ւ չխուսափի, եթե ինչ իրեն պետք էր, դեռ մի քանի անգամ էլ ավելին արդեն ստացել է այդ նույն Արևմուտքի օգնությամբ, իսկ մնացյալն էլ, առանց իր մասնակցության, Փաշինյանը սիրահոժար ու պատրաստակամորեն անում է, լինի դա Արցախն ուրանալը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը: Իսկ ընդհանուր առմամբ, չի լքում զգացողությունը, որ նման հայտարարություններով, Կլաարը լինի, թե մեկ ուրիշը, պարզապես փափուկ-փափո՜ւկ բարձ է դրվում հայերի գլխի տակ: Հասկանալի է, ամենևին էլ ոչ «բարի երազների» համար:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկելԱյրվել է Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի 6 տաղավար«Վահե Ղազարյան, ուշադիր լսեք, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարինԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆՊատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և ԿոպենհագենՍրբազանը՝ վաղվա ծրագրերի մասինՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր«Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր ԻսայանԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ նախկին դատախազ«Կիրանցում մարդկանց գումար են առաջարկել». Գառնիկ Դանիելյանը` ՍրբազանինԲագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ)Ռուբեն Մելքոնյանը թուրքագետների գրած գիրքը նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել ԱԺ հանձնաժողովը հավանության արժանացրեց ճանապարհային ցանցի անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը Էս ողջ գործընթացը բարդել են կրակոցներ հանդուրժող հերոսական կիրանցիների վրա (տեսանյութ) Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան (տեսանյութ)Երևանյան պատվիրակությունն այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի շիրիմներին Մեր բոլոր խնդիրների պատճառն այն է, որ հաղթեց անբարոյականությունն ու սուտը ՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Լավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետ Պարեկը համազգեստի՞ց է ամաչում, թե՞ օրենքն ընտրողաբար կիրառելուց (տեսանյութ)Շրջադարձային փուլում ենք, գիտենք՝ ինչ է տեղի ունենում երկրում, կարևոր համարեցի հանդիպել բժիշկներին ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա Ում հետ ողջագուրվում եմ, գործից հանում են, բժիշկ Դանիելյանն էլ այլևս ազատ քաղաքացի է. Սրբազան (տեսանյութ) Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել է«Այդ «գյադային» պետք է հեռացնել. Բագրատ սրբազանի քայլերը ճիշտ են՝ «պրոմըխ» չկա». Աշոտ Ավագյան Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքինԲեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՏավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր Լատվիայի ԱԳ նախարարը զինվորական է դարձելՇանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետը Ավինյանին է ներկայացրել «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` իր պատկերացմամբՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)
Ամենադիտված