Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении 

«Երկարատև խաղաղության հարցում կրթությունը շատ կարևոր է». Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Наука и культура

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչը, ԿԳՄՍՆ ոլորտային վարչությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կարևորելով կրթության դերակատարությունը թե՛ երկարատև խաղաղության հաստատման, և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում՝ կողմերն անդրադարձել են Հայաստանում կրթական գործընթացի կազմակերպմանը: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հետաքրքրվել է, թե ինչպես են հասցեագրվում մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումները կրթության բովանդակության, մասնավորապես՝ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների մեջ, ինչպես նաև, թե ինչ գործիքակազմ է կիրառվում կրթության մեջ երկարատև խաղաղության մշակույթի ձևավորման համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի առաքելությունը. «Իսկապես, երկարատև խաղաղության հարցում շատ կարևոր է կրթության դերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի կրթության բովանդակության մեջ երբևէ չի գործել «հակա» գաղափարը:

«Ներկայում ներդրվող հանրակրթության պետական չափորոշիչը գիտելիքի և հմտությունների կողքին հավասարապես շեշտադրում է սովորողի արժեքները և դիրքորոշումները, որոնք, իհարկե, ամբողջությամբ արտացոլում են և համահունչ են մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգային դրույթներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ նոր չափորոշչով առաջադրվող կարողունակությունների մեջ, որպես առանձին բաժին, առկա է քաղաքացիական և ժողովրդավարական կարողունակությունը։

«Հանրակրթության բովանդակության մեջ գերակշռում են պետականակենտրոն մոտեցումները: Այդուհանդերձ, անկախ պատմական տարբեր ժամանակներում մեր երկրին և ժողովրդին պատուհասած փորձություններից՝ Հայաստանի կրթական ծրագրերը մշակվել են բացառապես մեր երկիրը սիրելու և պաշտպանելու պատրաստակամության և գիտակցության ձևավորման տեսանկյունից», - ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը և շեշտել՝ հանրակրթության պետական չափորոշիչն ու ծրագրերը լիովին համահունչ են երկարատև խաղաղության մշակույթի ձևավորման տրամաբանությանը:

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին կարևորել է կրթական ծրագրերում պատմական իրողությունների երկկողմանի և ամբողջական ներկայացնելու անհրաժեշտությունը՝ հնարավորինս արդարացի մոտեցումներ ցույց տալու նպատակով: Արթուր Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է միջազգային չափանիշներով Ադրբեջանի հանրակրթության բովանդակության ուսումնասիրումը՝ բացահայտելու հայատյացության դրսևորումները։

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ 2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում իրականացվում է տարածաշրջանային լեզուների՝ վրացերենի, թուրքերենի, պարսկերենի և ադրբեջաներենի ուսուցում, որն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնարար մի շարք իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովմանն ու ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներն այդ ուղղությամբ: Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը և, ի վերջո, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն իրենց բնօրրանից՝ հետևում թողնելով հազարամյակների մշակութային ու կրոնական ժառանգությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդրին՝ մասնավորապես ներկայացնելով պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ խեղաթյուրելու միջոցով հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու Ադրբեջանի քաղաքականությունը։

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է միջազգային կառույցների, այդ թվում՝ առաջնահերթ ՄԱԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության առումով՝ ներկայացնելով, որ ցայսօր Ադրբեջանը  խոչընդոտում է մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в Газе
Самое популярное