Գվարդիոլան կասկածվում է ահաբեկչության մեջ մեղադրվող շարժման հետ կապերի մեջ
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կասկածվում է Կատալոնիայի անկախության ջատագով «Ժողովրդավարության ցունամի» շարժման հետ համագործակցելու մեջ, հայտնում է Voz Populi-ն։
Շարժումը հետաքննում են իսպանական իրավապահ մարմինները՝ ահաբեկչության մեղադրանքով։ Բացի այդ, «Ժողովրդավարության ցունամիին» մեղադրում են իսպանական ԶԼՄ-ների և հասարակության ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող քաղաքական գործիչների միջոցով Կատալոնիայի անկախության գաղափարները քարոզելու համար լայնածավալ քարոզարշավ կազմակերպելու մեջ։
Աղբյուրը նշում է, որ 52-ամյա Գվարդիոլան առանց վարանելու համաձայնել է օգնել շարժմանը և միացել է նրա պահանջներին, որ Կատալոնիայի բնակչությունը ապստամբի օրենքի գերակայության դեմ։
Իսպանիայի կառավարությունը ավելի վաղ «Ժողովրդավարության ցունամին» որակել էր՝ որպես «հանցավոր կազմակերպություն, որը խրախուսում է մարդկանց ահաբեկչություններ իրականացնել»: