Ռոստովը հաղթեց Պարի Նիժնի Նովգորոդին․ Բայրամյանն ու Սևիկյանը մասնակցեցին խաղին
ՍպորտՌուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 61-րդ րոպեին խփեց Մաքսիմ Օսիպենկոն։
«Ռոստովի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Խորեն Բայրամյանը։ Հյուրերի կազմում 2-րդ խաղակեսի սկզբում փոխարինման մտավ Էդգար Սևիկյանը։
«Ռոստովը» 20 միավորով 10-րդ տեղում է։
«Պարի Նիժնի Նովգորոդը» 21 միավորով 9-րդն է։