Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении В премьер-министра Словакии Фицо стреляли, он ранен Призываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: Захарова Запрет США на импорт урана из России начинает действовать с 12 августа Временные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: Бортников Перебранка в Парламенте Грузии переросла в потасовку Расмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира” В Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса Азербайджана 

Հայտնվել են «ընդդիմադիրներ», որոնք զառանցում են, թե Սարգսյանը իշխանությունը գցեց Փաշինյանի գրպանը

Блогосфера

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։

Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը։ Այս անհեթեթ թեզի տարածողների ճնշող մեծամասնությունը 2018-ի ապրիլին դուրս էր եկել փողոց ու «Սերժ էր մերժում»։ Սրանք ուրախությունից ցնծում էին 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն իմանալուն պես եւ քեֆ-տոնակատարության մեջ էին, երբ Երեւանի փողոցները ողողված էին «Աշոտյան -42,5» եւ «Շարմազանով-42» վերտառությամբ սեւ ժապավեններով։

Ի վերջո մենք որեւէ մեկին չէինք ուղարկել հրապարակներ մեզ մերժելու ու անիծելու։ Սա չի նշանակում, որ 2018-ի իշխանափոխության մեջ ՀՀԿ -ն որեւէ մեղք չունի։ 2021-ի ՀՀԿ համագումարում ելույթի ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է սխալների, բացթողումների ու մեղքի իր եւ մեր բաժնի մասին։ Բայց առնվազն բարոյական չէ կապիտուլյանտին համարել մեր նախագիծը։ Ինչպես ժամանակին իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը. «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի»։

Իսկ հիմա ամեն ինչ հերթով …

2018-ի ապրիլի 9-ին ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։ 2018-ի ապրիլի 9-17-ը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ պետական պաշտոն չէր զբաղեցնում։ 2018-ի ապրիլի 17-ին ԱԺ-ն պետք է ընտրեր վարչապետ։ 2018-ի ապրիլի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար,ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ազդարարեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու իր մտադրության մասին։ 2018-ի ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ-ն միաձայն հաստատեց Կարապետյանի առաջարկն ու որոշեց հարցը քննարկել ՀՀԿ Խորրհրդի նիստում։

Հաջորդ օրը, ապրիլի 14-ին ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը առաջարկեց ՀՀԿ խորհրդին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշեց հաստատել այդ առաջարկը։ Դրանից հետո ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջադրեցին ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին։ Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ-ն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ:

Զուգահեռաբար փողոցում տեղի էին ունենում հակաիշխանական բողոքի գործողություններ։

Ապրիլի 21-ից սկսած բողոքի ակցիաները նոր թափ ստացան ու դարձան խիստ բազմամարդ։ Թե Արեւմուտքի եւ թե ՌԴ պաշտոնյաները հրապարակավ Փաշինյանի գլխավորած բողոքի գործողություններն անվանում էին «ժողովրդավար» ու «Հայաստանի քաղաքացիների օրինական բողոքի գործողություններ»։ Իմ կարծիքով երեւում էր աշխարհաքաղաքական կենտրոնների օժանդակող «ձեռքը»։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հրապարակային հանդիպումը, որն ավարտվեց անարդյունք։ Տեսանելի էր «հեղափոխության առաջնորդի» ամեն գնով իշխանության գալու ու «կարմիր գծեր» հատելու մոլուցքը։ Նույն օրը՝ ապրիլի 22-ին, Փաշինյանն ու «Ելք»-ի մի քանի պատգամավորներ ձերբակալվեցին։ Հաջորդ առավոտյան՝ ապրիլի 23-ին Երեւանի փողոցները հեղեղված էին բողոքավոր հազարավոր քաղաքացիներով, որոնք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հրաժարականի պահանջին միացան նաեւ ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի զինվորները։ Գունավոր հեղափոխության սցենարը գործի էր դրված։ Իրավիճակը լարվում էր։

Ապրիլի 23-ի կեսօրից հետո բողոքի գործողությունները ողջունեցին ու «շարժմանը» միացան խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները։

Հաջորդ օրը՝ ապրիլի 24 էր։ Լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ կարող եմ ասել, որ նա չէր կարող թույլ տալ ողջ հայության համար այս համազգային ոգեկոչման օրը քաղաքացիական բախումներ։

Որպես իրադարձությունների անմիջական մասնակից կարող եմ պնդել, որ վարչապետ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի գործողություններն ու արյունալի բախման հնարավորությունն ապրիլի 23-ին հասել էին գագաթնակետին։ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների մասին Սերժ Սարգսյանը խոսել է հրապարակային ու նշել,որ ապրիլի 23-ին զրույց է ունեցել 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Այդ հարցազրուցից ակնհայտ է դառնում,որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր հրաժարական ներկայացնել Կարապետյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագարում։ Այդ պայմաններում էլ ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացնում է հրաժարականի դիմում։ Հրաժարականի լուրն իմանալուն պես այսօրվա «ընդդիմադիրների» մեծամասնությունը «չաղ ու բախտավոր» էր, իսկ մի մասն էլ հրապարակներում մասնակցում էր «շամպայն» փարթիին։

Ձերբակալված պատգամավորներին ապրիլի 23-ին հանդիպում է Կարապետյանը։ Նույն օրը Փաշինյանն ու «Ելք»պատգամավորներն ազատ են արձակվում։ Ապրիլի 24-ի երեկոյան ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները հանդիպում են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ։

ՀՀԿ նախագահը մեզ տեղեկացնում է,որ ստեղծված իրավիճակում առաջարկում է ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին։ Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները պաշտպանում են Սերժ Սարգսյանի այդ առաջարկը։

ՀՀԿ նախագահն այդ հանդիպման ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին՝ հօգուտ Կարապետյանի, իսկ օրեր անց նույն առաջարկն արեց նաեւ հրապարարակային։ Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ-ն լիազորում է Կարեն Կարապետյանին իշխանությունների անունից բանակցել Փաշինյանի հետ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։ Բայց բանակցություններ տեղի չեն ունենում Փաշինյանի նախապայմաններ առաջ քաշելու պատճառով։

Հաջորդ օրը տեղի է ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումը Կարեն Կարապետյանի հետ։ Իմ տպավորությամբ այդ պահին ՀՀԿ թիմը պատրաստ էր Կարապետյանին ընտրել վարչապետ։ Բայց բողոքի գործողությունները չէին դադարում ու նոր թափ էին ստանում։

Փաշինյանը հայտարարում է՝ «կամ ես կլինեմ վարչապետ,կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»։

Ապրիլի 27-28-ին տեղի են ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումները Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ,որտեղ պարոն Կարապետյանը հայտարարում է վարչապետի պաշտոնում իր չառաջադրվելու որոշման մասին։

Իմ տպավորությամբ Կարապետյանի չառաջադրվելը պայմանավորված էր քաղաքացիական բախումներից խուսափելու պատճառով։ Դրանից հետո «Ելք» խմբակցությունը որոշեց մայիսի 1-ին ԱԺ նիստում վարչապետ առաջադրել Նիկոլ Փաշինյանին։

Ապրիլի 30-ին կեսօրից հետո ուղիղ եթերում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը վարչապետի թեկնածու Փաշինյանի հետ,որտեղ մեր թիմն ի ցույց դրեց Փաշինյանի դիլետանտիզմն ու «բոբիկ» լինելը։ Ապրիլի 30-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։ ՀՀԿ նախագահի առաջարկով որոշվեց միաձայն դեմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։

Մայիսի 1-ին Փաշինյանին վարչապետ չընտրելը հնարավորություն կտար ժամանակ շահել ու մայիսի 8-ի քվեարկության ժամանակ քվեարկել հնարավոր այլընտրանքային թեկնածուի օգտին։ Մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունն ու Աղվան Վարդանյանը մերժեցին ընտրել Փաշինյանին վարչապետ։ Հայաստանը ողողվեց «3 միլիոնն ընդդեմ 55 դավաճան պատգամավորների» պաստառներով։ Նույն օրը սկսվեց քարոզչական տեռորը ՀՀԿ պատգամավորների ու Աղվան Վարդանյանի նկատմամբ։

Սկսվեց սեւ ժապավենների ու ՀՀԿ պատգամավորների «թաղումների» անասնական շքերթ։ Չնայած այդ ճնշմանը,Հանրապետականը մայիսի 1-ին դեմ քվեարկեց Նիկոլին։ Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն հնարավորություն տվեց մայիսի 8-ին վարչապետի նոր թեկնածու առաջադրելու համար։ Շրջանառվում էին տարբեր անուններ … Բայց որեէ նոր թեկնածու չառաջադրվեց։ Մայիսի 1-ից հետո Աժ պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ Փաշինյանը երկրորդ անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում։ Փաշինյանին առաջադրող պատգամավորները ներկայացնում էին բացի Հանրապետականից ու Աղվան Վարդանյանից մնացած 3 խմբակցություները։

Իրավիճակը լարվում էր,սահմանից անընդհատ ստացվում էին թշնամու ծանր տեխնիկայի եւ զինվորական մեծաքանակ ուժի կուտակումների մասին տեղեկություններ։ Արդեն գաղտնիք չէ,որ ադրբեջանական հարձակման վտանգը շատ իրական էր։ Այդ պայմաններում ՀՀԿ-ն ուներ երկու ճանապարհ. ապահովել անհրաժեշտ քանակի ձայներ մյուս 3 խմբակցությունների վստահությունն ունեցող վարչապետի թեկնածուին ընտրելու համար եւ 40 օր հետո գնալ արտահերթ ընտրությունների՝ երկրում հաստատելով անիշխանություն ։

ՀՀԿ պատգամավորների ճնշող մեծամասնությունը դեմ էր Փաշինյանի վարչապետ ընտրելու գաղափարին եւ դրա մասին հայտարարում էր հրապարակային։ Միեւնույն ժամանակ կար գիտակցում,որ վարչապետ չընտրելն առնվազն 40 օրով քաոսի էր վեր ածելու Հայաստանը։ Հայաստանում 40 օր անիշխանություն ու բարդակ էր լինելու, իսկ թշնամու հարձակման դեպքում դա կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ երկրի համար։ Ընտրությունը քաոսի եւ պոպուլիստական իշխանություն ունենալու միջեւ էր։ Այդ պատճառով էլ մայիսի 8-ին ՀՀԿ-ն անհրաժեշտ մի քանի ձայն տվեց վարչապետ ընտրելու համար՝ պետությունը քաոսի չվերածելու ու ադրբեջանական ագրեսիայից խուսափելու համար։

Անիմաստ է այսօր խոսել ի՞նչ կլիներ, եթե գնայինք 40 օրյա քաոսի ու արտահերթ ընտրությունների։ Եթե-ներով լուրջ դատողություն անելն անշնորհակալ գործ է։ Իսկ հիմա հայտնվել են «ընդդիմադիրներ», որոնք զառանցում են, թե Սերժ Սարգսյանը իշխանությունը գցեց Փաշինյանի գրպանը։ Այդ մարազմի հեղինակներին ասեմ, որ եթե Սերժ Սարգսյանը նպատակ ունենար պատասխանատվությունն ուրիշի վրա դներ, ապա 2018-ի ապրիլի 9-ից՝ նախագահի ժամկետն ավարտելուց հետո, չէր առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Բայց դժբախտաբար 2018-ին Հայաստանում առողջ տրամաբանությունն իր տեղը զիջեց պոպուլիզմին։

Ինչպես կասեր մի շատ համեստ, բայց իմաստուն հանրապետական՝ «մի ասեք մեր մասին ստեր, թե չէ ձեր մասին կարող եք ճշմարտությունն իմանալ»։ Մի բան ակնհայտ է. նիկոլիզմի «Կարթագենը» պետք է հեռացվի եւ վերջ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие ПашинянуМишель выразил разочарование происходящими событиями в ГрузииСиловики в Тбилиси оттеснили демонстрантов от здания парламентаВременные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: БортниковПашинян: Настало время включить достигнутые с Азербайджаном договоренности в мирный договор и подписать егоПеребранка в Парламенте Грузии переросла в потасовкуPolitico: в Ирландии бездомные смогут голосовать на выборах в ЕвропарламентРасмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира”Армяне Дании встретили Пашиняна пикетом: Он - лжец, в РА нет демократииАрмения добилась огромного прогресса в укреплении демократических институтов: Никол ПашинянВ Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса АзербайджанаСпикер парламента Армении в Женеве встретится с коллегой из АзербайджанаУчастники шествия во главе с предстоятелем Тавушской епархии вернулись на площадь Республики ЕреванаСовместная работа по сохранению духовного и культурного наследия АрцахаПутин совершит свой первый зарубежный визит в Китай после переизбранияГенсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в РафахеМэр Еревана принял представителей Всемирного банкаСуд приговорил экс-министра нацэкономики Казахстана Бишимбаева к 24 годамВ Йемене в столкновениях между правительственными силами и хуситами погибли 10 человекШакира показала подросших сыновей от Пике«Свобода»: Российские пограничники больше не контролируют происходящее в Неркин ХандеСледуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилейGoogle Pixel может стать последним гвоздем в крышке гроба смартфонов Sony
Самое популярное