Քարի լիճ տանող ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի ավտոմեքենան
Արտակարգ ՊատահարՆոյեմբերի 30-ին, ժամը 11:53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լիճ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի ավտոմեքենան։