Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ Գևորգյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան 

Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Արամ Խաչատրյան

Վերլուծական

Շարունակելով ներկայացնել ՔՊ-ական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին:

Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մութ ամպեր են կուտակվում Լոռու ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի գլխին: Բանն այն է, որ Վանաձորի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն հենց Խաչատրյանն էր, ով նույնիսկ պատրաստ էր գնալ պաշտոնի իջեցման, սակայն դրան, ինչպես երևում է, պատրաստ չէին ընտրողները. արդյունքում` Խաչատրյանը պարտվեց անգամ սեփական թաղամասում, իսկ համայնքապետ ընտրվեց Վանաձորի գործող քաղաքագլուխ Մամիկոն Ասլանյանը:

Դրանից հետո մարզպետը հասցրել է հայտնվել մի շարք պիկանտ պատմությունների կիզակետում: Նախորդ տարի տեղեկություններ տարածվեցին, որ Լոռու մարզպետի աշխատասենյակում մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից ծեծի է ենթարկվել Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը: Ըստ տեղեկությունների՝ մարզպետը կանչել է համայնքապետին և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի ենթարկել:  Այս դրվագով, իհարկե, քրեական գործ չհարուցվեց, ինքը՝ մարզպետն էլ կտրականապես հերքել է իր մասնակցությունը վերը նշված դրվագին:

Սրանով սակայն սկանդալները չեն ավարտվել: Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Ժիրայր Ղազարյանը հայտարարում է՝ իր նկատմամբ քաղաքական ճնշումներից հետո ստիպված է եղել ազատվել 12 տարի զբաղեցրած պաշտոնից:  Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը՝ մենք չէ, որ պետք է գնահատականներ տանք, այլ՝ պատկան մարմինները:

Խաչատրյանից դժգոհ էին նաև բնապահպանները: Նրանց կարծիքով՝ առանց հանքի միակ մարզը նույնպես սկուտեղով մատուցվում է հանքատերերին։ Այս անգամ թիրախավորվել է Գոգարան, Շենավան, Սարահարթ բնակավայրերի լեռնային տարածքը, որն ընկնում է Սպիտակի և Ստեփանավանի միջև, այդ տարածքներում ցանկանում են իրականացնել ոսկի-բազմամետաղային օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքներ։ Ընդ որում, համայնքների բնակիչներն անգամ տեղեկացված չեն եղել, որ իրենց քթի տակ մարզպետը որոշել է հանք բացել, առավել ևս տեղեկացված չեն եղել, որ այդ հարցի շուրջ հանրային քննարկումներ են կազմակերպվելու։ Հանրային քննարկման իրազեկումը կազմակերպվել է թերի և օրենքի խախտումով, քանի որ չի նշվել ո՛չ իրականացնող կազմակերպության անունը, ո՛չ փաստաթղթերին ծանոթանալու վայրն ու եղանակը:

Իսկ ամենաաբսուրդայինն այս պատմության մեջ այն է, որ կառավարությունն այդ նույն տարածքում արդեն իսկ անտառներ տնկելու պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության հետ։ Դիցուք՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Մայ Ֆորեսթ Արմենիա» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ: Հանդիպման նպատակն էր՝ ուղիներ գտնել օժանդակելու Հայաստանում նոր անտառային ծածկույթի ստեղծմանը հենց այն վայրում, որտեղ պատրաստվում են հանք շահագործել:
 
Տպավորություն է ստեղծվում, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ որոշումներ են կայացվում կառավարության մակարդակում, իսկ եթե տեղյակ է, ապա, մեղմ ասած, աչք է փակում դրանց վրա՝ առաջ տանելով սեփական օրակարգը:
 
Սակայն, մարզպետարանը, անշուշտ, նաև դրական քայլերով և ծրագրերով է աչքի ընկել: Դիցուք՝ մարզպետարանը քննարկում է կազմակերպել նվիրված ռազմական գործողությունների ժամանակ զինծառայողների և քաղաքացիական անձանց խախտված իրավունքների պաշտպանությանը, իրականացվել են անտառապահպանմանն ուղղված մի շարք ծրագրեր. Լոռու մարզը ճանաչվել է տարվա կրթական մարզ, մարզպետարանի աջակցությամբ համայնքներում գործարկվել են անասնապահական համալիրներ:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելՍրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՓաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրՎլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԼեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվելՀավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե
Ամենադիտված