ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն Մայիսի 17-ի աստղագուշակ Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) 

Փաշինյանի սին եվրոպական հույսերը. ԵՄ-ն Հայաստանին գրկաբաց չի սպասում

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները փորձում են ստեղծել տպավորություն, որ ԵԱՏՄ-ն լքելուց և ԵՄ անդամ դառնալուց հետո Հայաստանը տնտեսական դրախտում է հայտնվելու: Որպես դրախտի պատկերներ էլ ներկայացվում են ԵՄ կողմից սպասվելիք աննախադեպ ներդրումային բումը, տնտեսության և հատկապես՝ արտահանման թռիչքաձև աճը, էներգետիկ անկախության ձեռքբերումը: Իսկ այժմ՝ հերթով դիտարկենք այս գեղեցիկ խոստումները և հասկանանք, թե որքանով են դրանք ընդհանրապես մոտ իրականությանը:

Տնտեսության զարգացում և հատկապես՝ արտահանման աճ: Գաղտնիք չէ, որ ԵՄ գրեթե բոլոր նոր անդամները, բացառությամբ Չեխիայի, թանկ են վճարել իրենց «ազատ ընտրության» համար՝ հօգուտ Եվրոպայի։ Ռուսաստանից երես թեքած Բուլղարիան, մերձբալթյան երկրները և նախկին Հարավսլավիան խոստացված լուսավոր ապագայի դիմաց ստացան խնդիրների մի մեծ թնջուկ՝ հիմնականում տնտեսական ոլորտում։ Նախկին ԽՍՀՄ հսկայական տարածքներում ավանդաբար պահանջարկ ունեցող նրանց արտադրանքը գրեթե չէր սպառվում Եվրոպայում: Ավելին, տնտեսության բոլոր առանցքային ճյուղերը, այդ թվում՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, միանգամից հայտնվեցին հարվածի տակ: Օդում կախված են մնացել նաև արտահանման նախատեսված մոլդովական ապրանքները, խոսքը մրգերի և բանջարեղենի, մսի և գինիների, ինչպես նաև պահածոյացված բանջարեղենի մասին էր։ Դժվար չէ կռահել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ հույսին մնալու պարագայում Հայաստանի տնտեսության բազմաթիվ առանցքային ճյուղերին սպասում է նույն ապագան:

Անցնենք ԵՄ կողմից սպասվող ներդրումային բումին: 2021-ի ամռանը Փաշինյանն ու թիմակիցները հայտարարում էին ԵՄ աննախադեպ աջակցության մասին՝ 2,6 մլրդ եվրոյի չափով, որի նպատակն Արեւելյան գործընկերության երկրներին տրվող ֆինանսական աջակցությունն էր։ Դրա մի մասը տրվելու էր նվիրատվության տեսքով, մյուսը՝ վարկերի: Թե աջակցության որ մասն էին վարկերը, իսկ որն էր ԵՄ-ն ուղղակի մեզ նվեր տալիս, այն ժամանակ չէին հայտնում։ Սակայն, ահա մի ուշագրավ փաստ՝ հայտարարության տեքստում Հայաստանին 2,6 միլիարդ դոլար տրամադրելու որևէ պարտավորություն կամ խոստում չկա, այնտեղ ասվում է բառացիորեն հետևյալը՝ «կտրամադրենք Հայաստանին որոշակի աջակցության փաթեթ եւ կդիմենք մեր գործընկեր այլ ֆինանսական կառույցներին ու կփորձենք նրանց ներգրավմամբ Հայաստան ուղղվող ֆինանսական հոսքի ծավալը հասցնել մինչեւ 2,6 մլրդ-ի։ Գրեթե բոլորի հիշողության մեջ մնաց երկու բան՝ Եվրոպական Միություն ու 2,6 մլրդ։ Փաստացի, մինչ այս պահը, ԵՄ-ն հայտարարել է միայն 1,6 միլիարդ դոլարի տրամադրման պատրաստակամության մասին, այն էլ՝ գումարը տրվելու է ոչ թե միանգամից, այլ  5 տարվա ընթացքում:  Ինչ՞ ներդրումային բումի մասին կարող է խոսք գնալ:

Եվ վերջապես՝ վերջին կետը, էներգետիկ անկախությունը: Թե ինչպես է Փաշինյանը պատրաստվում էներգետիկ անկախություն ձեռք բերել ԵՄ օգնությամբ, որը ինքն է մեծամասամբ կախված ռուսական էներգակիրներից՝ թերևս հռետորական հարց է:«Գազպրոմը» տարվա ընթացքում գրեթե 80%-ով կրճատել է մատակարարումները ԵՄ։ Եվրոպան ընկղմվել է էներգետիկ ճգնաժամի մեջ, որը խթանել է գնաճն ու դանդաղեցրել տնտեսական աճը: Եվրամիության երկրներն ավելի քան 750 միլիարդ եվրո են ծախսել բնակչությանն ու արդյունաբերությանն աջակցելու համար։ Եվ չնայած ռուս-ուկրաիանական հակամարտության, ՌԴ դեմ սանկցիաների՝ Եվրոպան իր պահանջարկի 40 տոկոսը ծածկում է հենց ռուսական մատակարարումներով։

Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները պետք է վերլուծեն այն բոլոր երկրների դասերը, որոնք ինքնամոռաց նետվել են ԵՄ գիրկը և արդյունքում նրանց կորուստները գերակշռել են օգուտներին։ Ավելին, ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ ԵՄ անդամակցությունը մոտ ապագայի հարց չէ, Կառույցը ինքն էլ այս պահին շահագրգռված չէ ընդլայնման հարցում և այդ մասին բարձրաձայն խոսում են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները: Բացի այդ, ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ է իրագործել լայնածավալ ռեֆորմներ հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասով: Արդյո՞ք ԵՄ-ում գրկաբաց ընդունելու են մի երկրի, որի վարչապետը կառավարության նիստում հայտարարում է, որ ձախողել են կոռուպցիայի դեմ պայքարն ու երկրում «ով որտեղ պատահի կաշառք է վերցնում»: Միակ նպատակը, որով Հայաստանին նման գեղեցիկ խոստումներ են տրվում այն է, որ մեր երկիրը փորձում են օգտագործել՝ տարածաշրջանում ՌԴ շահերին հակադրվելու, դրանց հարվածելու համար: Իսկ թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար այդ խաղի մեջ ներգրավելը՝ կարծում ենք պարզ է բոլորին:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելՍրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՓաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրՎլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԼեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվելՀավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. ԿոբախիձեԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավորԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՖրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստԱյս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչՌուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելՓաստաբանները գործադուլ են հայտարարելու
Ամենադիտված