Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ) Ինչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) 

Արտահերթ ընտրությունները, ՀՀ-ի դեմ պատերազմները, Նիկոլը և Ալիևը. կա՞ արդյոք օրինաչափություն. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Արտահերթ ընտրությունները, ՀՀ դեմ պատերազմները, Նիկոլը և Ալիևը: Կա՞ արդյոք օրինաչափություն:

Փաստ է, որ Նիկոլը երեք անգամ ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ 2018թ. մայիսին՝ ՀՀ-ում օրինական ընտրություններով 2017թ.-ին ձևավորված իշխանությունը ԶԱՎԹԵԼՈՒ միջոցով: Երկրորդ անգամ՝ 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններով: Երրորդ անգամ՝ 2021թ. հունիսին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների միջոցով:

2024թ-ին նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններ անցկացնելու թեման կրկին սկսել է շրջանառվել ՀՀ քաղաքական կուլիսներում, ինչն իհարկե պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում:

Փորձենք հակիրճ վերլուծել տեղի ունեցածը և հասկանալ, թե բացի իշխանությանը կառչելուց՝ Նիկոլի ինչի՞ն է պետք նոր արտահերթ ընտրությունը:

Փաստ է, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից հետո Հայաստանը ստացել է մարդկային ու տարածքային կորուստներ, անվտանգային միջավայրի անկում, հասարակական հուսալքություն և պետական ինքնիշխանության թուլացում: Փաստ է նաև, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից առաջ Ալիևը նվազեցրել է սահմանային լարվածությունը, թույլ է տվել, որպեսզի հայ ժողովուրդը “ընտրի” Նիկոլին և “պատրաստվի” նոր ռազմական բախունմների ու ցավոտ կորուստների:

2018թ. մայիսից մինչև դեկտեմբեր, իսկ այնուհետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, մինչև 2020թ. հուլիս, Նիկոլին ժամանակ տրվեց ներսում ամրապնդել իր նվաճած իշխանությունը, քանդել բանակցային գործընթացը, պառակտել հասարակւթյունը, փոխել Արցախի իշխանություններին, թուլացնել բանակի կռվող հատվածի բարոյահոգեբանական ոգին և զարգացումները տանել պատերազմի: Այնուհետ տեղի ունեցան Տավուշի սահմանային ռազմական բախումներն ու Արցախի դեմ 44-օրյա պատերազմը:

2020թ. 44 պատերազմից հետո, դեկտեմբերից մինչև 2021թ. հունիս, կրկին սահմանային լարվածությունը նվազեց (“Սև լճի 30%-ի համար հո չէ՞ինք կռվելու”): Ադրբեջանը հնարավորություն տվեց, որպեսզի տարբեր ուժերի աջակցությամբ, Նիկոլը 2021թ. հունիսին երրորդ անգամ վերընտրվի ու ամրապնդի իր քայքայված իշխանությունը: Այնուհետև 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցան եռօրյա ռազմական ծանր գործողություններ և Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքներ: Դրանից ուղիղ մեկ տարի անց, 2023թ. սեպտեմբերին, 9 ամիս պաշարված Արցախի դեմ տեղի ունեցավ մեկօրյա պատերազմ, և Նիկոլի բացահայտ համաձայնությամբ հայ ժողովուրդն ամբողջությամբ կորցրեց հայկական Արցախը:

Չնայած հասարակական լայնամասշտաբ անտարբերությանը, ակնհայտ է, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում գրեթե ամբողջությամբ հեղինակազրկված է և չունի դժվար որոշումներ կայացնելու լեգիտիմություն: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը դեռ չի ավարտել Հայաստանի նկատմամբ իր պահանջատիրությունը և նոր տարածքներ զավթելու առիթներ է փնտրում:

Այս ֆոնի վրա, պատահական չէ, որ Նիկոլի շրջապատը՝ հանրային անտարբերության, վարչական ռեսուրսի կիրառման և արևմուտքի աչքակապության պարագայում մտածի նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների գնալու մասին: Նպատակը՝ նոր պատերզմի հետևանքով ցավոտ որոշումներ կայացնելու համար “լեգիտիմություն” հավաքելն ու խորհրդարանական ընդդիմությանը՝ բացարձակ արևմտամետ ու պարտվողականությունը հանդուրժող ուժերով փոխարինելն է:

Ստացվելու է երեք տարին մեկ ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություն, արդյունքում՝ նոր ձախողումներ, կորուստներ ու պատերազմներ: Ժողովուրդն իզուր չի Նիկոլի իշխանությունը նույնականացնում դավադիր պատերազմների ու ցավալի կորուստների հետ:

Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ: Կորսված Արցախից հետո դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային: Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)
Ամենադիտված