Սահմանադրությամբ Սրբազանը կարող է ՀՀ-ն ղեկավարել. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանն առաջարկեց առաջիկա օրերին սուրճ խմել և զրույցներ վարել ՔՊ-ականների հետ (տեսանյութ) Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, խոստացած որևէ բան չի կատարել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այստեղ ընդհատելու ենք կորուստների շղթան, 7-10 օր է տևելու սա, չենք զլանալու պայքարել․ Գասպարյան (տեսանյութ) Նրանք խլել են մեր ամեն ինչը` տունը, քունը, որդուս. Կարին Տոնոյան (տեսանյութ) Շատ բնական է արցախցիների մասնակցությունը այս շարժմանը. նրանք այս ամենի միջով անցել են. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղ Սովորական հայ եմ, ով ուզում է՝ այս քաոսը ավարտվի. հայրենիք եմ ուզում ու այստեղ եմ. Լիանա Վանոյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար 

Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջան կոչվող արհեստական պետական կազմավորումը ի սկզբանե հիմնված է կեղծիքի, զեղծարարության, ստի ու արյան վրա, պատմությունից քիչ թե շատ տեղյակներին հայտնի է: Այն, որ ադրբեջանական քարոզչությունը, քաղաքականությունը, հայության նկատմամբ ցեղասպանական ոճրագործ ծրագրերը ուղեկցվում են աղաղակող ստերով ու կեղծարարական, հորինովի հայտարարություններով, նույնպես հանրահայտ է ու ակնհայտ: Առհասարակ, լինի խոսքը «ադրբեջանական ժողովրդի» մասին հեքիաթների, թե, օրինակ՝ Աղվանքի, Գարդմանքի ու Արցախի պատմամշակութային ժառանգությունը «սեփականելու» և ոչնչացնելու, այս կամ այն պարսիկ հեղինակին «ադրբեջանականացնելու» կամ այլ, ավելի անմեղ թվացող բանի մասին (ասենք՝ տոլմա կերակրատեսակի, «Սարի աղջիկ» երգի կամ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի), ադրբեջանական իշխանությունների թելադրանքով ու ֆինանսավորմամբ տիրաժավորվում են բացահայտ հորինվածքներ ու ստեր ու... տարածվում, տարածվում, տարածվում:

Ադրբեջանական գործելակերպն անփոփոխ է: Ավելին, ներկա փուլում, չստանալով Հայաստանի անվանական իշխանությունների կողմից որևէ հակադարձում, ադրբեջանական քարոզչաքաղաքական ակտորներն ավելի ու ավելի են ոգևորվել և լկտիացել: Նրանք ոգևորվել են մինչև այնտեղ, որ Հայաստանը հռչակում են «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանի մայրաքաղաքը՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանը, թրքաբար հնչյունախեղելով, հռչակում են՝ «Իրիվան», Հայոց պատմական մայրաքաղաքներից Վաղարշապատը հռչակում են «Ուչմուձին», հրապարակում ու տարածում են ՀՀ քարտեզ, որտեղ բոլոր մարզերը գրված են «ադրբեջանական» անվանումներով: Համարելով, որ արդեն իսկ գործած մի շարք պատերազմական հանցագործությունները լիովին մարսել են, ադրբեջանական իշխանությունները լծվել են կեղծարարության նոր ծրագրի՝ նպատակ ունենալով միջազգային ասպարեզում Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագրի մեղքը բարդել Հայաստանի ու Արցախի վրա:

Ահավասիկ, պատերազմական հանցագործ ու առաջիկայում անկասկած իր արժանին ստանալու ենթակա ադրբեջանական ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրում Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»: Խոսքը, կռահելի, է Արցախի բռնի հայաթափման մասին է: Արցախի, որը հազարամյակներով եղել է բնիկ հայկական, որը երբեք չի եղել ադրբեջանական անկախ պետության կազմում, իսկ հիմա անցել է ադրբեջանական տիրապետության տակ, որն իրականացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացում, ինչը ևս համարվում է ցեղասպանական ոճրագործություն:

Ի դեպ, նկատենք, որ, այո, Հայաստանի ներկայիս իշխանությունն իսկապես մեղավոր է Արցախի հայաթափման համար: Իհարկե մեղավոր է: Բայց մեղավոր է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչով լիովին ազատություն է տվել պատերազմական հանցագործ Ալիևին՝ Արցախի հայության դեմ ցեղասպանություն իրականացնելու հարցում: Բայց այս մեղավորությունը չի «ջրում» մյուսի՝ ադրբեջանական արհեստական կազմավորման իշխանությունների մեղավորությունը, ցեղասպանական հանցանք գործելու փաստը, ընդհանրապես բոլոր հանցագործությունները: Ի դեպ, Բայրամովը, երկրորդելով Էրդողանին, նույն հանդիպման ժամանակ նաև հայտարարել է. «Հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին՝ Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:

Այստեղ արդեն ավելի վաղ հորինած կեղծիքի վրա է հիմնվում մնացյալ պնդումը: Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը ադրբեջանական իշխանության ներկայացուցիչը, կրկնենք՝ երկրորդելով թուրքական ղեկավարությանը, մեղադրում է այն բանի մեջ, որ նախքան սեպտեմբերի 19-ը նրանք տեղեկացված են եղել, որ Ադրբեջանը հարձակում է սկսում Արցախի շրջափակված հայության վրա՝ կոտորելու, կանանց, երեխաներին, ծերերին մորթելու, ծվատելու, Արցախը հայաթափելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանավորները թերևս պիտի ինչ-որ կերպ փորձեն հակադարձել, պատասխանել, մի խոսքով՝ արձագանքել (գոնե մինչև թերթի՝ տպարան ուղարկելը նման արձագանք չկար):

Բայց դա իշխանությունների գործն է, նաև՝ պարտավորությունը: Նախօրոք տեղեկացված են եղել, թե ոչ, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ ուրանում է Արցախը, որ մատը մատին չի տալու՝ Արցախի հայությանը, ինչպես ինքն է հիմա սրտաճմլիկ պաթոսով արտասանում՝ «մեր քույրերին ու եղբայրներին» պաշտպանելու համար: Ու ոչինչ էլ չարեց: Թե ինչ աններելի ծանր մեղքեր է գործել Փաշինյանի իշխանությունը, շատ է խոսվել ու դեռ կխոսվի: Բայց դա մեր խնդիրն է: Իսկ այն, որ ադրբեջանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը միջազգային կառույցներում հանդիպումների ժամանակ բացահայտորեն ստում է, իսկապես պետք է որոշակի պատասխանի արժանանա: Բայրամովի ու, առհասարակ, ալիևյան իշխանությունների ամենամեծ ստերից մեկն այն է, թե Հայաստանը «ադրբեջանական տարածքներից» զինված ուժերը դուրս չի բերել:

Բոլորը, ըստ որում, հրաշալի տեղյակ են, որ խոսքը Արցախի պաշտպանության բանակի մնացորդների մասին է, որի շարքերում առնվազն վերջին 2 տարիներին եղել են բացառապես Արցախի բնակիչներ, ամեն պարագայում՝ չեն եղել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի վաղ զինաթափել էր Արցախը՝ այնտեղից դուրս բերելով ծանր սպառազինությունն ու հրետանային միջոցները: Այսքանից հետո Բայրամովը դեռ մի բան էլ խոսում է «հակաահաբեկչական գործողության» ու այն մասին, թե «քաղաքացիական անձանց նկատմամբ» բռնություն չի գործադրվել: Սա՝ այն դեպքում, երբ կան կոնկրետ փաստեր՝ կանանց, երեխաների, ծերերի սպանությունների ու վիրավորվելու վերաբերյալ:

Ըստ որում, խաղաղ բնակչության դեմ ռազմական ագրեսիայի փաստերն արձանագրվել են ոչ միայն սեպտեմբերին կատարված ոճրագործության ընթացքում, այլև Արցախի՝ 9 ամիս տևած շրջափակման ամբողջ շրջանում, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող հողագործների վրա հարձակումներով ու ոչ միայն: Հայաստանի իշխանությունը պարտավոր է միջազգային ատյաններում շարունակաբար բարձրացնել այդ հարցերն ու նշել այդ սահմռկեցուցիչ փաստերը: Եթե դա չանի փաշինյանական իշխանությունը, դա պարտավոր է անել հաջորդող իշխանությունը, պարտավոր են անել հասարակական կառույցներն ու ակտիվիստները, կազմակերպված Սփյուռքը: Բոլորս:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահմանադրությամբ Սրբազանը կարող է ՀՀ-ն ղեկավարել. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանն առաջարկեց առաջիկա օրերին սուրճ խմել և զրույցներ վարել ՔՊ-ականների հետ (տեսանյութ) Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, խոստացած որևէ բան չի կատարել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այստեղ ընդհատելու ենք կորուստների շղթան, 7-10 օր է տևելու սա, չենք զլանալու պայքարել․ Գասպարյան (տեսանյութ)Նրանք խլել են մեր ամեն ինչը` տունը, քունը, որդուս. Կարին Տոնոյան (տեսանյութ)Շատ բնական է արցախցիների մասնակցությունը այս շարժմանը. նրանք այս ամենի միջով անցել են. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղՍովորական հայ եմ, ով ուզում է՝ այս քաոսը ավարտվի. հայրենիք եմ ուզում ու այստեղ եմ. Լիանա Վանոյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների աձնակազմներին են ներկայացվել  պետերի ժպ-ներըՀավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Պուտինն ստորագրել է Միշուստինին ՌԴ կառավարության ղեկավար նշանակելու մասին հրամանագիրը Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11–ն ազատ է արձակվել, մեկի դեմ քրվարույթ է հարուցվել․ Դանիելյան Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը. կա 2 զոհ, 1 վիրավորՍամբոյի ԵԱ․ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոնՉսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Մեր երկիրը ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես ավերակված է, իշխանությունն է պատասխանատու դրա համար․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. ՄելիքյանՄկանները լավ լարեք, երիտասարդնե'ր, շուտով գործողություններ ենք անելու, մի' մտածեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զոհվածների ծնողները Սրբազանին վստահում են․ Գարիկ Գալեյան (տեսանյութ)Մեզ կարող են սպանել, բայց հաղթել չեն կարող, ծնկի չենք գալու, հայի մեջ հավատն արթնացել է․ Մրո (տեսանյութ) Ոստիկանական ուժեր են կուտակվում Կառավարության 4 կողմը (տեսանյութ)Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը․ ուղիղՍահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ ԱլիևԱլմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների առաջին փուլը Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Այն ճեղքվածքը, որ առաջանում է, շատ–շատ տարիներ է պահանջվելու, որ փակվի․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ դառնա վարչապետ. Գևորգ Գրիգորան (տեսանյութ)«Եթե տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, թող ոչ ոք մեզանից չնեղանա»․ ԱլիևՈւսանողների վրա հույս եմ դնում, ամեն ինչ լավ կլինի, ինքնըստինքյան հասնելու ենք հաջողության․ Սամվել Գրիգորյան (տեսանյութ) Ընդունելություն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանըԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալըԵրևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 7 անձինք ձերբակալվել են ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՄԻՊ-ի արձանագրված խնդիրների շուրջ Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին. ՓՊՓակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ)Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 5 մարդ է զոհվել (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԵրևանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «One Run» միջազգային կիսամարաթոնը Ինչպես ժողովուրդը որոշի, Աստծու կամքը լինի, հայոց հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ` չէ․ Բագրատ սրբազանՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Ամենադիտված