Նիկոլին փախցնելու է պետություն,որը նրան բերել է․Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ Գևորգյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան 

Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ռոմանոս Պետրոսյան

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության վերլուծությունը` այսօր կանդրադառնանք ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին:

Փաշինյանի թիմակիցը այս պաշտոնը ստանձնել է 2021-ին և այս ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ վարչապետն այնքան էլ գոհ չէ Պետրոսյանի կատարած աշխատանքից: Բանն այն է, որ  նախորդ տարի ՊՎԾ-ն բավական պասիվ է եղել:  Ընդամենը  բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կոզմից համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր:  2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 106 մշտադիտարկում և, բնականաբար, ոչ մի աղմկոտ բացահայտում դրանց չի հետևել: Բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկումներ են տեղի ունեցել, Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել: Փաշինյանի հրահանգով ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել առողջապահության նախարարությունում, սակայն ամիսներ շարունակ որևէ նորություն և առաջխաղացում չի նշմարվում: Այսինքն՝ աղմկոտ բացահայտումների փոխարեն վարչապետին են զեկուցում շենքային պայմանների բարելավման և օրենսդրական նախաձեռնությունների մասին, մինչդեռ Փաշինյանի սպասելիքները, անշուշտ, ավելին էին:

Ռոմանոս Պետրոսյանը հայտնի է նաև իր ընդունած որոշումներով, որոնց սխալ լինելն արդյունքում ոչ միայն ինքն է ընդունել, այլ նաև դատարանը: Դիցուք՝ Վերաքննիչ դատարանը, Նարինե Բարսեղյանի նախագահությամբ,  մերժել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանի բողոքը։ Վերջինս բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը, որով ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից հեռացված տնօրեն Լևոն Գաբրիելյանը վերականգնվելու էր պաշտոնում, ստանալու էր միջին աշխատավարձը ողջ պարապուրդի ժամանակահատվածի համար։

Ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց, որ Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում 2021թ. դեկտեմբերին ուսումնասիրվել էին «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Պարզվել էր, որ զանազան անտառխախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար նախկինում դատապարտված կամ նույնպիսի արարքների համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից պաշտոնավարման պրակտիկան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում շարունակվում է: Ընդ որում, այդպիսի անձինք զբաղեցնում են նաև անտառտնտեսության բարձր պաշտոններ: Ի դեպ, ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ ղեկավար էր Ռոմանոս Պետրոսյանի ազգական Պավել Ցուգունյանը: Նկատե՞լ է ՊՎԾ ղեկավարը այս բոլոր բացթողումները, կամ փորձե՞լ է ստուգումներ սկսել մի կառույցում, որն այն ժամանակ ղեկավարում էր իր ազգականը

Սակայն, անշուշտ, ՊՎԾ ղեկավարն իր պաշտոնում հասցրել է նաև որոշակի դրական քայլեր կատարել: Դիցուք՝ ամփոփվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում ուսումնասիրության արդյունքները. վերականգնվել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ: 2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում պետական կառավարման մարմիններում Պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով՝ 27 միջնորդությունից նախաձեռնվել են թվով 21 քրեական վարույթներ, որոնցից 14-ը՝ Քննչական կոմիտեում, 7-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում:  ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա ՀՀ առողջապահության ոլորտում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններում և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում տնօրենների թափուր հաստիքների` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգավորումներին համապատասխան համալրման գործընթացի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները: Մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ 29, Կոտայքի մարզում՝ 29, Շիրակի մարզում՝ 13, Արարատի մարզում՝ 7, Տավուշի մարզում՝ 4, Լոռու մարզում՝ 3, Վայոց ձորի մարզում՝ 2, Արագածոտնի մարզում՝ 1 և Երևան քաղաքում՝ 11 առողջական հաստատություններում տնօրենների պաշտոնավարման իրավական հիմքերը չեն համապատասխանել ՀՀ կառավարության կողմից սահմանված իրավակարգավորումներին: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած կառույցը 60 միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերել նաև ՊՆ-ում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերաբացվի Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Նիկոլին փախցնելու է պետություն,որը նրան բերել է․Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Ուզում ենք ողորմություն խնդրողներ դառնա՞նք, թե՞ մեզնից խնդրեն, պիտի մենք բարձրագույն որակ ունենանք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
Ամենադիտված