Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ Գևորգյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ 

ՔՊ-ն և Փաշինյանը չեն կատարել 2021-ին ընտրողների առջև ստանձնած նախընտրական պարտավորությունները

Վերլուծական

Պաշտոնյաների առանձին  և բանավոր խոստումներից զատ՝ վերջին երկու տարիների ընթացքում, կարծես, մոռացության է մատնվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը: Դիցուք՝ թե ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը և ինչ ունենք արդյունքում:

Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձեւավորվի ազատորեն, գործարար հմտությունների անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաեւ աղքատության հաղթահարման առանցքային պայման է, երբ գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր եւ շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Կարեւոր է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Տնտեսական հեղափոխությանն այդպես էլ ականատես չեղանք, չստեղծվեց նաև մրցակցային դաշտ տնտեսական հատվածում, և արդյունքում սպառողները բախվում են նույն մոնոպոլիաների և մոնոպոլ գների հետ:

Գանք հանքաարդյունաբերությանը: Կուսակցությունն իր նախընտրական ծրագրի համաձայն դեմ էր մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների դեպքում առաջարկում էր կարճաժկետում խրախուսել հին տեխնոլոգիաները փոխարինել նոր՝ «կանաչ» տեխնոլոգիաներով, օրինակ՝ հարկային արտոնություններ կիրառելու միջոցով։ Համաձայն ՔՊ-ի ծրագրի՝ երկարաժամկետում գործող մետաղական հանքերը պետք է փակվեն: Սակայն, ընտրություններից հետո պարզ դարձավ, որ իշխանությունները ոչ միայն հանքեր փակելու ծրագրեր չունեն, այլ մի բան էլ որոշել են վերագործարկեն Ամուլսարի հանքը:

Ըստ ՔՊ–ի նախընտրական ծրագրի՝ ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրն անշրջելի ժողովրդավարության հաստատումն է: Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, երբ օրեցօր խորանում է այլակարծության դեմ պայքարը, իսկ քաղաքական ընդդիմախոսների դեմ իրական պատերազմ է հայտարարված:

Քաղաքականությունը պետք է լինի հրապարակային. քաղաքական գործընթացների, դրանց բովանդակության ու մանրամասների վերաբերյալ հանրության առավելագույն իրազեկումը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչ է, որն անհնար է իրագործել առանց խոսքի, մամուլի եւ համացանցի ազատության: Արդյունքում՝ ամեն բան այնքան հրապարակային և թափանցիկ էր, որ օրինակ՝ նախարարների աշխաավարձի բարձրացման մասին հանրությունը իմանում է պոստֆակտում: 

Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության՝ հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմը իրենց վարած քաղաքականությամբ ոչ միայն Արցախը չդարձրին բանակցային լիարժեք կողմ, այլ հայաթափեցին այն և աչք փակեցին ադրբեջանցիների  կազմակերպած էթնիկ զտման վրա և դեռ մի բան էլ հայտարարեցին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Մեկ այլ խոստում՝ «Տարածաշրջանային կայունության հաստատումը և տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է, և, հետևաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը»: Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանի սահմաններն այժմ անվտանգ չեն եւ ադրբեջանական զորքերն առաջ են եկել եւ հաստատվել հենց Հայաստանի սահմանին:

Ահա մեկ խոստում ևս՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն, ըստ էության, չի գործում եւ կարեւոր որոշումները կայացվում են առանց ՌԴ-ի մասնակցության:

Հաջորդ կետում նշվում էր՝ «Ապահովելու ենք հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության եւ ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը»: Հայ-ռուսական հարաբերությունները երբևէ չեն եղել այսքան լարված․ Հայաստանի իշխանություններն արդեն չի էլ թաքցնում, որ որդեգրել են արտաքին քաղաքականության մեջ հենց պրո-արևմտյան վեկտորը և բացահայտ սաբոտաժի են ենթարկում ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող գործընթացները:

Մեկ այլ նախընտրական խոստման մեջ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար Հայաստանի կառավարությունը մտադիր է հատկացնել հավելյալ 2.5 միլիարդ դոլար»: Սակայն ռազմական բյուջեն այդպես էլ չի հատել այն թիվը, որը խոստացել էր նա: Ստացվում է, որ 2022 թվականի բյուջեի նախագծով ՔՊ-ն ակամայից ընդունում էր, որ եւս մեկ նախընտրական խոստում Նիկոլ Փաշինյանը չի կատարել եւ հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին

Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ն ոչ միայն չի կատարել 2021-ին հայ ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները, այլ մի բան էլ արել է տրամագծորեն հակառակ քայլերը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․ Դատախազության՝ պարզաբանումը Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀայրենիքն է արժեք, թե՞ ասֆալտը. մարդն է սա որոշում. Սրբազան (տեսանյութ) Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին (տեսանյութ) Բոլորս պետք է միավորվենք և հասնենք հոգևոր Հայաստանին. Արմեն Խաչիկյան (տեսանյութ) Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասինԳաղտնի հանդիպումներ Կիրանցում` ԱԱԾ հատուկ ստորաբաժանման հսկողությամբ (տեսանյութ) Ուզում են ապացուցել՝ հասարակությունը ստամոքս է, մեզ ներարկել են խոսել անզորության մասին․ Սրբազան (տեսանյութ)Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցումԻրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերաբացվի Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Ուզում ենք ողորմություն խնդրողներ դառնա՞նք, թե՞ մեզնից խնդրեն, պիտի մենք բարձրագույն որակ ունենանք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին
Ամենադիտված