Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ Գևորգյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում 

Որ պաշտոնյաները չեն ենթարկվում «գոտիները ձգելու» մասին Փաշինյանի կոչին

Վերլուծական

2018 թվականին` հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, որ ի տարբերություն ՀՀԿ-ական քաղաքապետերի` ՔՊ-ական քաղաքագլուխները պաշտոնները ստանձնելուց հետո մի լումա անգամ չեն մսխելու քաղաքային բյուջեից, բոլոր ծախսերը լինելու են թափանցիկ, բաց և հաշվարկված, և որն ամենակարևորն է՝ արդյունավետ։

Այդպես է արդյոք այսօր` հեղափոխությունից հինգ տարի անց, դատեք ինքներդ։

Դիցուք՝ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին 3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարելու և առողջապահական համակարգի բարելավման նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետն ինքն ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), և այս անարդյունավետ ծախսերի մեջ իր լուման, անշուշտ, ունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Կառավարության նախորդ տարվա նիստերից մեկում հավանության արժանացավ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ: Այն ուղղվելու էր Տավուշի դպրոցներում բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների ստեղծման համար։ Արդյո՞ք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ավարտին է հասցրել այս ծրագիրը, քանի որ մարզպետարանի պաշտոնական կայքում որևէ հիշատակում այդ մասին չկա։

Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքային միջոցների հաշվին թանկ ավտոմեքենա է գնել։ Մամուլի տեղեկություններով` նա դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին է ձեռք բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

ՊՎԾ-ն խախտումներ էր հայտնաբերել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի  շրջանակներում հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Կազմակերպությանը ծրագրի այլ բաղադրիչի շրջանակներում տրամադրվել է 120 մլն. դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:
 
Կառավարությունը 4 տարի պետբյուջեից 23,5 մլդ դրամ է ծախսել, գյուղերում ծրագրեր է իրականացրել, սակայն նոր է միայն հասկացել, որ գյուղատնտեսական վարկերը չեն ծառայել իրենց նպատակին, փոշիացվել են, այդ վարկերի սուբսիդավորման ծրագրերի համար չկան արդյունավետ վերահսկող մեխանիզմներ, և այդ պատճառաբանությամբ էլ որոշել է հաջորդ տարվանից դադարեցնել գյուղատնտեսական ընդհանուր բնույթի վարկերի սուբսիդավորումը: Այստեղ ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ ցը՛մփ. պարզվում է՝ բյուջեից հսկայական գումար է ծախսվել, բայց այդ ծրագրի ոչ մի նպատակ չի իրականացվել, ու դրա համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
 
ՀՀ ՊԵԿ-ը 1,600,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել Արթուր Թամազյան ԱՁ-ից։ Կրկին ՊԵԿ-ը 1,217,700 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ից, 1,200,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ էլ ձեռք են բերվել Գաֆեսչյան հիմնադրամից:
 
Ֆիննախը 255,000 դրամի բարձրախոս է ձեռք բերել «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ից, 427,140 դրամի նվերներ՝ «Բուկինիստ» ՍՊԸ-ից, 851,430 դրամի տնտեսական ապրանքներ՝ «Ադիան» ՍՊԸ-ից:
 
ԲՏԱ-ն 24,444,445 դրամի անշարժ գույք է ձեռք բերել Արմեն Մաշուրյանից։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուզում ենք ողորմություն խնդրողներ դառնա՞նք, թե՞ մեզնից խնդրեն, պիտի մենք բարձրագույն որակ ունենանք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելՍրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՓաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»
Ամենադիտված