Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են «Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ) Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակ Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվել Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը Վրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներ Լուկաշենկոն ժամանել է Բաքու Մենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն Բեգլարյան 

«Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում իշխանազավթում տեղի ունեցավ: Այսպիսին է փորձագիտական հանրույթի կարծիքը ոչ իշխանական համայնքապետ ունեցող քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր հանրությանը՝ որ պահին ժողովուրդը ցանկանա, կհեռանանք, բայց իրականությունն այլ է. ՔՊ-ն ցանկանում է իշխանություն ունենալ ամենուր: «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը իրականացնում են ժողովրդի իշխանության բռնազավթում:

«Ալավերդիի, «Հայաքվեի» և բազմաթիվ այլ դեպքեր վկայում են այն մասին, որ չի գործում ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Տեղի է ունենում ժողովրդի իշխանության բռնազավթում: Կոնկրետ Ալավերդի համայնքում ժողովրդի քվեով քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել էր Արկադի Թամազյանը: Առանց գործող քաղաքապետի և նրա աշխատակազմի գործունեության խնդիրների վերաբերյալ իրավական հիմնավորում ներկայացնելու, առանց քաղաքական հիմնավորում ներկայացնելու, չգիտեմ, թե ինչ՝ շանտաժի, քաղաքական կոռուպցիայի, թե պաշտոն առաջարկելու ճանապարհով, իրենց կողմ մարդ «վերցնել», առանց որևէ հիմքի անվստահություն հայտնել և Ալավերդի քաղաքում իրենց ձեռքը վերցնել քաղաքային իշխանությունը, սա ոչ այլ ինչ է, քան իշխանության բռնազավթում: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբն այլևս դուրս են Սահմանադրությունից և օրենքներից, վեր են կանգնում դրանցից: Հետևապես ժողովրդավարությունն արժեք համարող բոլոր ուժերի պարտքը, պարտականությունը պետք է լինի ժողովրդին վերադարձնել իր իշխանությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Սա դեպի բռնապետություն գնացող ճանապա՞րհն է: «Իհարկե, որովհետև Սահմանադրության առաջին հոդվածն ասում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Այս պրոցեսն այդ հոդվածի առնվազն երկու՝ իրավական և ժողովրդավարական տարրերին հակասում է: Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների, ընտրությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Այստեղ տեղական ինքնակառավարումը, որը ժողովրդավարության ուղիղ դրսևորում է, գերեզմանվում է, ժողովրդավարության այդ սկզբունքը ոտնահարվում է ամենակոպիտ ձևով ոստիկանական ուժերի մասնակցությամբ: Ոստիկանությունը ևս, որպես պետական մարմին, աշխատում է քաղաքական իշխանության պատվերի ներքո, երբ կոպիտ միջամտություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարմանը: Ալավերդին միակ դեպքը չէ, կարող ենք հիշել Վանաձորը, Սիսիանը, Ամասիան, Վեդին և այլն: Ալավերդին «մարսելու» դեպքում հաջորդն այլ համայնքի վրա են «հարձակվելու» և այսպես շարունակ: Բոլոր ՏԻՄ-երում իրենք ուզուրպացնելու են իշխանությունը: Ժողովրդավարության փշրանքների հետևողական վերացումը բռնապետության տանող ամենաուղիղ ճանապարհն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի քաղաքացիների կամքի դրսևորումն էր նաև «Հայաքվեի» օրինագիծը, որը մերժվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից: Սողոմոնյանն ասում է՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բովանդակային քննարկում տեղի չունեցավ: «Պետաիրավական հարցերի հանձնաժողովը գլխադասային հանձնաժողով է, որը պետք է մեր նախագծի իրավական հիմքը քննարկեր: Բայց տեղի չունեցավ իրավական հիմքի քննարկում, փոխարենը ՔՊ խմբակցության ներկայացուցիչների կողմից պոպուլիստական ճառեր հնչեցին՝ նախկինների, թալանի, բանակի, 80-ականների զենքի մասին: Այդ ամենը կապ չուներ մեր օրինագծի հետ, որն ուղղված էր դեպի ապագան:

Այն ոչ թե դատապարտում էր նախկինների, ներկաների կամ չգիտեմ ում արած-չարածը, այլ այն, որ Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը կամ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը պետք է պատասխանատվության հանգեցնի: Այդպես էլ իրավական հիմնավորում տեղի չունեցավ, ըստ էության, միտումնավոր կերպով տապալվեց հարցի քննարկումը, ապա և ՔՊ-ի կողմից մերժվեց օրինագծի քննարկումն ԱԺ լիագումար նիստում: Այս նախագիծն Ազգային ժողով էր հասել ժողովրդի 58 հազար քվեով, այն արժանի էր քննարկվելու ԱԺ լիագումար նիստում: Սա շատ կոպիտ ոտնահարում էր ժողովրդավարության դրույթի, Սահմանադրության, իրենց իսկ ընդունած կառավարության ծրագրի: Այս մասին ասվում է, բայց իրենք ոչ մի արձագանք չեն տալիս: Սա նույնպես բռնապետության վառ դրսևորում է:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուղիղ ժողովրդավարության պրոցես է տեղի ունեցել, որ քաղաքացիական նախաձեռնության օրինագիծ է մտել ԱԺ, բայց այն անգամ չի քննարկվել: Մի կարևոր հանգամանք էլ կա, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երաշխավորությամբ եթե քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագիծը մերժվում է իրավասու մարմնում, տվյալ դեպքում՝ խորհրդարանում, ապա պետք է դրան այլընտրանք առաջարկվի, քանի որ հարցն ակտուալ է: Առանց այդ այլընտրանքն առաջարկելու այն ուղղակի մերժվում է քաղաքական նկատառումներից ելնելով: «Հայաքվեի» օրինագծի նկատմամբ նման կեցվածքը, նրանց այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»,-ընդգծում է նա:

Բռնապետության տանող ճանապարհին ճնշվում է այլակարծությունը: Ինչպես փաստում են փորձագետները, մի քանի տասնյակ քաղբանտարկյալները դրա վառ ապացույցն են: Օրինակները շատ են, երբ կալանքն օգտագործվում է ոչ թե որպես խափանման, այլ պատժի միջոց՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյան, որն ամիսներ շարունակ կալանավորված մնաց, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյան, որի խափանման միջոցը փոփոխելու դիմումները մերժվում են, Արմեն Աշոտյան, որը ամիսներ շարունակ կալանքի տակ է, հանրային քրեական հետապնդումներ այլ հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ, որոնք համաձայն չեն իշխանության վարած քաղաքականության հետ: Արդյո՞ք այս գործողություններն ուղղված չեն քաղաքացիներին, որոնք կփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել:«Յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու, ով իր ազգային-պետական շահերի ու ազատության համար փորձում է ձայն բարձրացնել, բողոք արտահայտել, թիրախավորում են, հատկապես նրանց, ովքեր ազդեցիկ են: Այդ մարդկանց նկատմամբ իրականացվում է պատիժ, կալանավորումը պատժի միջոց է: Կալանքի դեպքերը դիտարկելիս հասկանում ենք, որ դրանք ապօրինի են, դրանք իբրև թե պատշաճ վարքագիծ ապահովելու համար են, բայց իրականում կալանավորում են որպես պատիժ:

Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետը երկու տարուց ավելի կալանավորված է: Կամ, ասենք, Բրյուսովի անվան համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի դեմ քրեական գործ են հարուցում և կալանավորման հարց քննարկում միայն նրա համար, որ նա որպես դեկան ստորագրել է քննական տեղեկագիրը: Յուրաքանչյուր քաղաքացու, որը ցանկանում է իրեն դրսևորել, իր քաղաքացիական հանձնառություններն իրացնել, հարազատ մարդիկ հաստատ կասեն՝ «քեզ պե՞տք է, քեզանով հարց չի լուծվում, տեղդ նստի, գործ չունես, չես տեսնում, թե ինչեր են տեղի ունենում և այլն»: Իշխանությունը սա անում է վախի մթնոլորտ ապահովելու և իրենց պոտենցիալ բոլոր հակառակորդներին շարքից հանելու համար իրենց բռնապետությունը հաստատելու նպատակով: Հակառակ դեպքում ինչպես բացատրել, որ ԱԺ նախագահը թքում է մարդու երեսին, ոչինչ տեղի չի ունենում, Էդգար Ղազարյանին դաժանաբար ծեծում են, ծեծողների ինքնությունը պարզվում է, բայց նրանք չեն ձերբակալվում: Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ այս կարգի բռնաճնշումներ, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ տեղի չեն ունեցել»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են«Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ)Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԸնթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանըՎրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներԼուկաշենկոն ժամանել է ԲաքուՄենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն ԲեգլարյանՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացԱհավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն ՃշմարիտյանՎԶԵԲ համաժողովի մասնակիցները նիստից հետո ֆիլմ են դիտելԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԼոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետըՄեր և ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց տարեկան ժողովը ընդունել Երևանում․ ԱվինյանՀայաստանում իշխանություն չկա, կան վախկոտներ, ստախոսներ, այսօր ևս մեկ անգամ փաստեցինք դա. Սրբազան (տեսանյութ)Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆՈ՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ ՍրբազանԻրավունք չունի խաբեբան ազատ գործել, այսօր փախավ, չգիտես` որ դռնով, նա չի կարող մեզ ներկայացնել. Սրբազան (տեսանյութ)Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆՍնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան ՈսկանյանՑանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ ՍրբազանՍուրբ պատերազմ է, պետք է հաղթենք. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած տղաները միացել են սրբազան շարժմանը (տեսանյութ)101 գիտնական միացել է Բագրատ Սրբազանի շարժմանըՄեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրիԺողովու'րդ, սա մեծագույն հաղթանակ է, Շարժումը խախտել է այս մարդու և իր գործընկերոջ ծրագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ)Եվրոպական Համալսարանի ՈՒԽ-ն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷս մարդու որդիների ճամբարը խառնվել է իրար, մենք մեր գործողությունների մասին դեռ կխոսենք. Սրբազան (տեսանյութ)Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Սուրբ Աննա եկեղեցի. ամփոփվում է օրն ու քննարկվում առաջիկա անելիքները (տեսանյութ)«Ժողովու'րդ, «Նիկո'լ հեռացիր» չկա, հեռացել է այդ մարդը, դուք դրականից խոսեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակըՏղանե'ր, ձեզ մոտ արցունքաբեր գազ կա, մի ծխե'ք, ոստիկանության ծխելը ո՞րն է, կարգ պահե'ք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն»Ոստիկանության վերանախավը հաճույք է ստանում այս առճակատումից, վայելում են էս վիճակը. Սրբազան (տեսանյութ)Ստախոսնե’ր, գնացել, պառկել եք հարբեցող տերերի տակ, ձեռքով չխոսե’ք. Սրբազանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժածՉենք բացում ճանապարհը, որ միջադեպ չլինի, 2000-ից ավելի հյուրեր ունենք այլ երկրներից. ոստիկանապետ (տեսանյութ)«Ու՞մ եք ծառայում, մեծ սխալ եք անում, բացե'ք ճանապարհը». Բագրատ Սրբազանը` ոստիկանապետին (տեսանյութ)«Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ ԳասպարյանՀոգեբուժարանում ենք ապրում, ինչու՞ չեն բացում, էսքան մարդիկ ստրուկ են դարձել. Սրբազան (տեսանյութ)«Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ)Սրբազան պայքարում ծնողների թիկունքում են 44-օրյայի հերոսների քույրերն ու եղբայրներըՄենք արձանագրեցինք, որ Հայաստանը, դժբախտաբար, ղեկավար և կառավարություն չունի (տեսանյութ)Այս անունը քիչ տվեք. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)ՀՀ իշխանությունն ունի քաղաքական կամք Եվրամիության աջակցությամբ շարունակել բարեփոխումների առաջմղումը
Ամենադիտված