Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ Գևորգյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը 

«Զոռբայությամբ» համայնքապետ դարձածները. ո՞վ է հաջորդը

Վերլուծական

2018 թվականին գալով իշխանության՝ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ իրենք ընդամենը ժողովրդի կամքի իրականացնողներն են, որ Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվելու և իրենք էլ հաշվի են նստելու ժողովրդի կատարած ընտրության հետ: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ եթե ժողովուրդը ցանկանա՝ իրենք կհեռանան:

Վերջին ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում ՔՊ-ականները խայտառակ պարտություն կրեցին, ինչը գուցե մի կողմից և նշանակում է, որ ընտրություններում կեղծիքներ եթե անգամ եղել են, ապա դրանք չեն ազդել վերջնական արդյունքների, պատկերի վրա: Մյուս կողմից՝ ասել, որ ՔՊ-ականները հաշվի են նստել ժողովրդի ընտրության հետ, մեղմ ասած, սխալ կլինի:

Դիցուք՝ Վանաձորում ՏԻՄ ընտրություններում պարտված ՔՊ-ն հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում էր համայնքի կառավարումը ստանձնելու համար: Սկզբում նրանց օգնեց «Լուսավոր Հայաստանը»՝ դատարան դիմելով, ավագանիում իր մանդատները պաշտպանելու նպատակով: Դրան էլ գումարենք այն հանգամանքը, որ վանաձորցիների կողմից փաստացի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանին ձերբակալել են: 

Սեպտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը մերժեց ԼՀԿ բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված, և 2 տարվա քաշքշուկից հետո վերացավ Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։ Սակայն երեկ լրացավ համայնքապետ ընտրելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը, Վանաձորի ավագանին այդպես էլ նիստ չհրավիրեց։ Օրենքով` ավագանու ընտրություններից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ղեկավար ընտրվի, բայց 2021-ին դատարան դիմում էր ներկայացվել, և այդ ժամկետը սառեցվել էր, քանի որ նման ֆորսմաժորների համար օրենքը կարգավորումներ չի նախատեսում: Իսկ դա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետը պետք է հաշվարկել դատարանի որոշման օրվանից սկսած։ Օրենքը համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում նախատեսում է նոր ընտրություններ, սակայն իշխող ուժը, դժվար թե, հավատարիմ մնա օրենքի տառին, երբ ամիսներ առաջ կամայականորեն Վանաձորում համայնքապետի ԺՊ են նշանակել հայտնի քրեական հեղինակություն Ակային` Արկադի Փելեշյանին։ Ինչ վերաբերում է նիստ չգումարելուն, Մամիկոն Ասլանյանի թիմակիցներից 2-ն անցել են իշխանության կողմն ու քվորում ապահովել, և նիստ հրավիրել չի ստացվի։

Սեպտեմբերի տեղական ընտրություններում հաղթել էր Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի առաջնորդած դաշինքը։ Սակայն երկրորդ ու երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայկական երազանքը» բոյկոտեցին նիստերը, նորընտիր ավագանին այդպես էլ չկարողացավ համայնքապետ ընտրել ու այստեղ նոր ընտրություններ նշանակվեցին։ Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիրը» չէր էլ թաքցնում՝ նիստերին չեն գնում, որպեսզի արտահերթ նշանակվի։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանի հրամանով Անիի համայնքապետի ԺՊ նշանակվեց ընտրություններում պարտված թեկնածու Արման Սարիբեկյանը: 

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունից 1,5 տարի անց քաղաքական խմորումներ և նոր գործընթացներ են մեկնարկել: Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունից 1,5 տարի անց քաղաքական խմորումներ և նոր գործընթացներ են մեկնարկել: Ընտրության արդյունքում ընտրողների ձայների մեծամասնությունը ստացած, սակայն մյուս ուժերի նման 50+1 ձայն չհավաքած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ի պատասխան այդ քայլի առաջադրել է նախընտրական ցուցակի 2-րդ համար, ավագանու անդամ, Ախուրյանի Բ/Կ-ի տնօրեն Զավեն Մանուկյանի թեկնածությունը և հենց նրան էլ կարգել համայնքապետ

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Քասախ բնակավայրում հաղթանակ է տարել «Իմ Հզոր համայնք» խմբակցությունը: Հիշեցնենք, որ Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Վերոկազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ցուցակը գլխավորող Նորայր  Սարգսյանը (ով նախկինում Եղվարդ քաղաքի քաղաքապետն էր): Հաշվի չառնելով ընտրողների վստահությունը, քասախցիների տված ձայները, «Իմ Հզոր համայնք կուսակցությանը» Քասախ բնակավայրի  վարչական ղեկավար է նշանակել ՔՊ-ի ավագանու թեկնածու Արտակ Թովմասյանին, որը ՔՊ-ի ցուցակում էր, բայց՝ երրորդ տասնյակից հետո։ Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Արտակ Թովմասյաը նշանակվել էր Քասախի համայնքապետի ԺՊ, և համայնքպետարանն ու բնակիչները բողոքի ակցիա էին անում նրա դեմ,   միայն ոստիկանության «պատով» կարողացավ նա մտնել համայնքապետարան։ Այսօր էլ, փաստացի, հենց նրան են նշանակել այն պաշտոնին, որին դեմ էին համաքաղաքացիները։

Վեդիում նույնպես իշխանությունները փաստացի զավթեցին համայնքապետի աթոռը: 2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Գարիկ Սարգսյանը  գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Այդ ժամանակ ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06%, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 38,21%, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16,39%: Քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չուներ, իսկ կոալիցիա կազմել չստացվեց, որոշեցին գնալ նոր ընտրությունների: Բայց այդ, ընթացքում Փաշինյանի որոշմամբ համայնքապետի ԺՊ էր նշանակվել ոչ թե ամենաշատ քվե ստացած թեկնածուն, այլ Գարիկ Սարգսյանը, ով էլ այնուհետև, ըստ մամուլի հրապարակումների, բավականին կասկածելի թափանցիկությամբ աչքի ընկած ընտրություններում կարողացավ կորզել համայնքապետի պաշտոնը:

Օրեր առաջ էլ իշխանության զավթման հերթական դրվագը արձանագրվեց Ալավերդիում: Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Ապրելու երկիր»-ը լքած մեկ անդամի հետ  նիստ անցկացրեց ու պաշտոնանկ արեց մեկ տարի առաջ ընտրված համայնքապետ Արկադի Թամազյանին։ Նրա փոխարեն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

Ստացվում է, որ ամեն քայլափոխին ժողովրդի ընտրությունից խոսացող ՔՊ-ն ամեն ինչ անում է այն ժողովրդի կամքի վրա բռնանալու համար: Հետաքրքիր է, իսկ ո՞վ է հաջորդը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետը Ավինյանին է ներկայացրել «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` իր պատկերացմամբՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ) Չինաստանում Շոյգուին ստիպել են սպասելՊետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «թրեյդ-ին»-ի միջոցով ավտոմեքենաների առևտուրը դյուրացնող նախագծին Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆՏավուշի մարզպետին և է՞լ ում էին թաքցնում ոստիկաններն ու զինված ԱԱԾ-ականները «Կիրանց» հացատանը (տեսանյութ) ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան Հարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․ Դատախազության՝ պարզաբանումը Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀայրենիքն է արժեք, թե՞ ասֆալտը. մարդն է սա որոշում. Սրբազան (տեսանյութ) Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին (տեսանյութ) Բոլորս պետք է միավորվենք և հասնենք հոգևոր Հայաստանին. Արմեն Խաչիկյան (տեսանյութ) Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասինԳաղտնի հանդիպումներ Կիրանցում` ԱԱԾ հատուկ ստորաբաժանման հսկողությամբ (տեսանյութ) Ուզում են ապացուցել՝ հասարակությունը ստամոքս է, մեզ ներարկել են խոսել անզորության մասին․ Սրբազան (տեսանյութ)Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցումԻրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերաբացվի Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Ուզում ենք ողորմություն խնդրողներ դառնա՞նք, թե՞ մեզնից խնդրեն, պիտի մենք բարձրագույն որակ ունենանք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Ամենադիտված