Գլխատվեց Իրանը... մեծաթիվ փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին Թուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմ Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի» Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ Էրդողան Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. Զախարովա Անգամ գյուղացիների կյանքն են աղճատում․ մեկի տունը անցնում է, մեկինը՝ ոչ, մարդկանց էլի բաժանում են․ Սրբազան Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNA ԱՄՆ-ը վերահսկում է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ 

Դեկտեմբերի 11-ի աստղագուշակ

Աստղագուշակ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք ավելի տպավորվող ու խոցելի կլինեք, քան սովորաբար: Դրա պատճառով կարևոր կթվա այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Բայց ինտուիցիան էլ կուժեղանա, և դրա շնորհիվ հեշտությամբ կկարողանաք կռահել ուրիշների ցանկություններն ու մտադրությունները, հասկանալ, թե ինչ կարելի է սպասել նրանցից: Դա նկատելիորեն կհեշտացնի նոր ծանոթների հետ շփումները:


Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Չեն բացառվում դրամական մուտքերը անսպասելի աղբյուրներից: Որոշ Խոյերի կվերադարձնեն հին պարտքերը: Հնարավոր են նվերներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք:

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին, կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս, իսկ ինչը կարելի է հետաձգել: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ, հատկապես եթե զգում եք, որ նրանք չափազանց համառորեն են փորձում շահել ձեր համակրանքը: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի չարաշահել ձեր բարությունը:

Մտերիմների հետ վեճերի առիթներ չեն լինի: Հակառակը՝ դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնք նախկինում տարաձայնություններ են առաջացրել: Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է բարդ գործերով զբաղվելու և այն գործին անցնելու համար, որը երկար ժամանակ հետաձգում էիք: Դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք արագ հասնել կարևոր նպատակին ու ոչ մի բանի վրա չեք շեղվի: Հավանական են անսպասելի լուրեր՝ կապված կոնկրետ ձեր կամ ձեր մտերիմներից մեկի հետ: Դրանք ձեզ կուրախացնեն:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, հատկապես, եթե միասին զբաղվեք կենցաղային հարցերի լուծմամբ: Տարաձայնությունների առիթ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Բայց նույնիսկ ամենաթեժ վեճի ժամանակ անձերին չեք անցնի, ոչ ոքի չեք վիրավորի, ձեր տեսակետը առավելագույնս նրբանկատ կհայտնեք: Մարդիկ կգնահատեն դա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք արագ գլուխ կհանեք օգտակար գործերից, սխալներ չեք անի, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել առաջին հերթին: Իսկ ահա խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն. հատկապես հաճույքով դրանք կտան մարդիկ, որոնք շատ քիչ բան գիտեն:

Օրը հարմար կլինի նոր ինֆորմացիա ստանալու հետ կապված ցանկացած զբաղմունքի համար: Դուք գլուխ կհանեք բարդ հարցերից, կմտապահեք այն ամենը, ինչ պետք է: Ժամանակ կմնա նաև ընկերների հետ շփվելու համար: Ի դեպ, չի բացառվում, որ նրանք առանց հրավերի հյուր գան, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենայն հավանականությամբ կուզենաք անել այն, ինչը նախկինում անհնար էր թվում, և այսօր դուք նման շանս կունենաք: Անսպասելի իրադարձությունների պատճառով պիտի փոխեք ծրագրերը, բայց դուք չեք վշտանա, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու միանգամից կհասկանաք, թե ինչպես է լավ վարվել: Կհաջողվի գնահատել յուրաքանչյուր քայլի հնարավոր հետևանքներն ու նպատակին տանող ամենահասարակ ուղին ընտրել:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կկարողանաք մտերիմների հետ զրուցել լուրջ ու կարևոր բանի մասին՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: Բայց ուրախանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն էլ կունենաք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենայն հավանականությամբ նոր ու անսովոր մի բան կուզենաք: Աստղերը դրա դեմ ոչինչ չեն ունենա: Բայց առօրյա գործերի մասին էլ արժե չմոռանալ, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները: Եթե մանրամասն պատմեք ձեր մտածածի մասին, ապա խելամիտ խորհուրդներ էլ կստանաք:

Այսօր արժե խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Դրանցից հետո հազիվ թե հաջողվի արագ վերականգնվել, տրամադրությունը կարող է փչանալ: Կուրախացնեն ու կոգեշնչեն ընկերների հետ շփումները: Չի բացառվում՝ հենց նրանց շնորհիվ իրականանան ձեր հին ցանկությունները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դժվարություններ այսօր կարող են առաջանալ, բայց դրանք սրտին մոտ ընդունել չարժե: Այն, ինչ խնդիր է թվում, իրականում միայն թյուրիմացություն կլինի, որը շատ շուտով պարզապես կմոռացվի: Կարող են տարաձայնություններ առաջանալ մտերիմների հետ, սակայն խոսքը հազիվ թե սկզբունքային բաների մասին լինի: Ամենայն հավանականությամբ բանը մանրուքների մեջ կլինի, և դուք արագ կհասկանաք դա:

Օրը հրաշալի է պայմանները փոխելու, նոր վայրերում լինելու, հոգսերից շեղվելու համար: Լավ է, եթե ձեզ ընկերակցեն մտերիմները. այդպես և՛ ժամանակն ավելի ուրախ կանցնի, և՛ հարաբերություններին օգուտ կլինի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի կդասավորվի, եթե անհնարինը չպահանջեք ո՛չ ձեզանից, ոչ էլ շրջապատողներից: Իրատես եղեք ու անպայման կգտնեք արագ անհրաժեշտ արդյունքի հասնելու ձևը, կլուծեք այն խնդիրը, որի շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտորում:

Լավ է չշտապեք գնումների ու գործարքների հարցում: Այսօր ինչքան զգույշ վարվեք գումարի հետ, այնքան լավ: Ցանկացած կարևոր զրույց արժե հետաձգել երեկոյան. հենց այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելն ու հասկանալը, թե ինչ են նրանք իրականում ուզում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք ապագային լավատեսությամբ կնայեք: Դա կօգնի հաղթահարել դժվարությունները, ոչ միանշանակ իրավիճակում չշփոթվել, խոչընդոտների առաջ էլ չնահանջել: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ սովորական էր թվում:

Օրը հարմար կլինի մտածելու համար, թե ինչ եք անելու հաջորդ շաբաթ: Հիմա դուք կհասկանաք, թե ինչով արժե զբաղվել երկուշաբթի, իսկ ինչը կարող է սպասել: Պարզ կդառնա, թե ինչպես կարող եք լուծել ընտանեկան խնդիրները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը հենց առավոտվանից անցեք. այդպես ամեն ինչ կհասցնեք: Արժե սկսել ամենաբարդից. աստղերը կօգնեն նման առաջադրանքները լուծելիս: Ինչքան օրն առաջ գնա, այնքան կդժվարանա կենտրոնանալը, այնքան կմեծանա սխալների, թյուրիմացությունների ու խառնաշփոթի հավանականությունը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հանգստի, զվարճանքների ու հաճելի շփումների համար: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Նույնիսկ եթե վաղուց չեք հանդիպել, խոսելու բան, միևնույնն է, կունենաք, զրույցը անկաշկանդ ու հետաքրքիր կանցնի: Օգտակար կլինի անցյալը հիշելը. դա կօգնի այլ կերպ նայել նրան, ինչ տեղի է ունենում հիմա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է նոր գործերի համար: Դուք դրանց ոգևորությամբ կանցնեք ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Դիտողունակությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը թույլ կտան նույնիսկ փոքրիկ սխալներ չանել, խուսափել թյուրիմացություններից ու անհասկացողությունից: Սկզբում շրջապատողներին կարող է թվալ, թե դուք չափազանց լուրջ եք տրամադրված ու դատարկ բաներից եք կառչել, բայց ավելի ուշ նրանք կհասկանան, որ նման մոտեցումն արդարացված է:

Կարող եք մտերիմների հետ խոսել կարևոր բաների մասին, քննարկել այն հարցերը, որոնց պատճառով վերջերս վեճեր շատ են եղել: Այս անգամ կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ստանձնած ամեն ինչին պատասխանատու մոտենալ: Գործերին հենց նման վերաբերմունքը թույլ կտա խուսափել սխալներից ու ցավալի թյուրիմացություններից, ինչպես նաև տարաձայնություններից: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական տեսակետով են հետաքրքրվել: Չի բացառվում՝ հենց այդ մարդիկ ձեր ամենահուսալի համախոհները դառնան:

Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Այն, թե ինչպես դրանք կզարգանան, շատ բանով պայմանավորված կլինի նախաձեռնող լինելու ձեր ցանկությունից ու պատրաստակամությունից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբԻրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվենԻրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԳլխատվեց Իրանը... մեծաթիվ փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ամերիկյան Bell 212-ն էրԻրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասինԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորները զոհվել են. Reuters«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի չեմպիոնն է. պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսըԼույս չի լինի «Ռեալը» 4:4 հաշվով ոչ ոքի խաղաց (տեսանյութ) Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան Թուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմ Մի հատ Լենայի մարդուն բզեք, ասեք՝ հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար ես, ձեն հանի, ամոթ ա․ Հրանտ ՍարաֆյանԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱՄԷ-ն պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Իրանին Եգիպտոսը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին լուրերի առնչությամբ Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի»ՀԱՄԱՍ-ը լիակատար համերաշխություն է հայտնել Իրանի ղեկավարությանը Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԳուտերեշը մտահոգված է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին հաղորդագրություններով Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԻնչպե՞ս հաշտ լինեմ, երբ գիտեմ` ով է 5000-ից ավելի զոհերի հեղինակը. հարց` Սրբազանին (տեսանյութ) Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաԱնգամ գյուղացիների կյանքն են աղճատում․ մեկի տունը անցնում է, մեկինը՝ ոչ, մարդկանց էլի բաժանում են․ Սրբազան Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAԵթե անկլավների խնդիրը բացվեց, մոռացեք, ոչ Տավուշ կլինի, ոչ Հայաստան. Սրբազան (տեսանյութ) Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներԱՄՆ-ը վերահսկում է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակը Մեղմ ասած` հետաքրքիր զուգադիպություններ. Արման Աբովյան Ինչո՞ւ էր անիրավ այդ դատավորը, որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում. Սրբազան (տեսանյութ) Տիկին Խանումի, Գոհարիկի արցունքները պետք է պատասխան ստանան․ սրա հետ չենք հաշտվի. Սրբազան (տեսանյութ) Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է իրավաբանների հետԻրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Հարուստի զավակը չի կարող չծառայել այն բանակում, որտեղ աղքատի զավակն է ծառայել. Սրբազան (տեսանյութ)Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Որպես բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանին. Ալիև Հայկ Մարության, սևն ու սպիտակը ձեզնից է եկել, կարող ենք հանդիպել և վերացնել դա. Սրբազան (տեսանյութ) Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համարԵՄ-ն ուշադիր հետևում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ ՄիշելԻրանի փոխնախագահը ուղեւորվել է Ռաիսիի ուղղաթիռի վայրէջքի վայր Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում օրհնում և ողջունում է քաղաքացիներին (տեսանյութ) Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersՌաիսիի ուղղաթիռի կործանման լուրից հետո Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել Կիրանցում եղածը քաղաքական պատվեր էր. միայն մեզ թույլ չէին տալիս մուտք գործել, փակել էին ճանապարհը (տեսանյութ) Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)
Ամենադիտված