Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ) Թիմակիցները շնորհավորել են Սրբազանի տարեդարձը (տեսանյութ) «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳ նախարար Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Գլխատվեց Իրանը... մեծաթիվ փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին Թուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմ Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի» Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ Էրդողան 

Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ: Առավոտը բարեհաջող կանցնի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան, բանակցություններ կվարեն: Իսկ նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին, նույնպես դժգոհելու առիթ չեն ունենա: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:

 

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների սրացում: Ուղևորությունների մեկնել չարժե: Զերծ մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Խնայեք ձեզ:

 

Ցուլ: Լարված օր է սպասվում: Ընթացիկ հարցերի վրա կենտրոնանալ չի ստացվի: Որքան էլ փորձեք ուշադիր լինել, միևնույն է, անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց կթողնեք, վրիպումներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ վեճերի մեջ կներքաշվեն, լեզու չեն գտնի նրանց հետ, ում միշտ աջակցել են:

 

Նոր նախագծեր կազմել չարժե: Կարող եք նախապատրաստական աշխատանքներ տանել, համախոհների հետ ծրագրեր քննարկել: Տրված խոստումներին լուրջ մի վերաբերվեք, անգամ լուրջ և բարեսիրտ մարդիկ, այսօր կդժվարանան իրենց խոսքին տեր կանգնել:

Երկվորյակ: Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել, մինչ օրս թաքնված, ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռք բերման համար հետագայում չեք զղջա:

Հրաշալի օր է շփումների համար: Կստացվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում չեք համակրում, ովքեր անվերջ հակառակվում են ձեզ: Հաշտության եզրեր կգտնեք մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել եք:

Խեցգետին: Թեև աշխատանքում որոշ դժվարություններ կծագեն, միևնույն է, ճիշտ ժամանակին կհասցնեք լուծել բոլոր հարցերը և մասնագիտական հաջողությունների հասնել: Մինչ շրջապատում բոլորն անվերջ վիճում են, ինքներդ անհապաղ գործի կանցնեք և, ուշադրություն չդարձնելով այդ ամենին, ցանկալի արդյունքների կհասնեք: Ֆինանսական որոշ գործեր կարող են հետաձգվել:

Որքան էլ տարվեք աշխատանքով , մի մոռացեք, որ մտերիմները ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Երեկոյան փորձեք լիցքաթափվել: Սիրային ժամադրությունները չեն հիասթափեցնի, եթե որոշ ջանքեր գործադրեք:

Առյուծ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Կոնֆլիկտներ չեն ծագի: Միակ խնդիրն այն է, որ չափից շատ եք զբաղված ձեր գործերով : Կարող եք կարճ ուղևորության մեկնել, իսկ երկար ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել:

Կույս: Այսօր այն օրն է, երբ կարելի է օգուտ քաղել անգամ ամենահամարձակ մտահաղացումներից: Ճիշտ եք գնահատում իրավիճակը: Հասկանում եք, թե ում հետ է պետք համագործակցել, ինչ ներդրումներ կատարել, ինչ համաձայնագրեր ստորագրել և այլն: Պատահական չէ, որ ձեզնից խորհուրդ կհարցնեն նրանք, ովքեր ավելի փորձառու են:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Եսասիրություն կդրսևորեք, սակայն չափի զգացումը չեք կորցնի և հանդիմանության չեք արժանանա: Հրաշալի օր է բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար:

Կշեռք: Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական նախասիրություններին, սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին :Մտերիմները ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում:

Ընտանեկան խնդիրներին լուրջ մոտեցեք: Հնարավոր են ազգականների անսպասելի այցելություններ, մանկության ընկերների հետ հանդիպումներ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չեն ծագի:

Կարիճ: Այն ամենը, ինչի մասին միայն երազել եք կիրականանա: Սակայն թուլանալ և անգործության մատնվել չարժե: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել, վճռական քայլեր ձեռնարկել: Այսօր կհաջողվի շահեկան գործարքներ կնքել:

Կենսական ներուժը ցածր է: Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի:Օրվա վերջում կարող եք հոգնածություն զգալ: Խուսափեք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, զերծ մնացեք ծանրություն բարձրացնելուց:

Աղեղնավոր: Հրաշալի օր է աշխատելու , որոշ ստեղծագործական հարցեր կարգավորելու համար: Չեք շեղվի այն ամենից, ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կգործեք և որոշումներ կկայացնեք ինքնուրույն: Կվերլուծեք ստեղծված իրավիճակը և ճիշտ հետևություններ կանեք: Նշանի ներկայացուցիչները լի են էներգիայով, կհասցնեն բոլոր գործերն ավարտին հասցնել:

Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ, կարող եք այնպիսի տեղեկություն ստանալ, ինչը կստիպի հիասթափվել սիրելի մարդուց և կփչացնի ձեր տրամադրությունը: Նոր ծանոթների հետ առավել զգույշ եղեք, այսօր չափից շատ դյուրահավատ եք,ինչն ամենևին էլ ձեր օգտին չէ:

Այծեղջյուր: Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահաղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են:Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք:

Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար:

Ջրհոս: Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենահանգիստ Ջրհոսներն այսօր չափից շատ զգայուն են, հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը, ենթարկվում սադրանքներին: Փորձեք սահմանափակել շփումները, խուսափեք առնչվել նրանց հետ , ովքեր նյարդայնացնում են ձեզ, պատեհ-անպատեհ հիշեցնում ՝ձեր թերությունների և թուլությունների մասին:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են շռայլությունների, հաճախ կորցնում են չափի զգացումը: Խորհուրդ է տրվում հրաժարվել չծրագրված ուղևորություններից:

Ձկներ: Փորձեք ավարտին հասցնել, շաբաթվա ընթացքում ձեռնարկած, բոլոր գործերը: Հետագայում ժամանակը չի բավականացնի դրանց անդրադառնալու համար: Հնարավոր են գործնական նոր առաջարկներ: Խնդիրների առջև կկանգնեք, որոնց լուծման համար որոշ ջանքեր կպահանջվեն:Կարող եք հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել, եթե միջոցառումների մասնակցելու հրավերները չմերժեք:

Օրվա երկրորդ կեսին ցանկություն կունենաք առանձնանալ և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը, նաև մտորել այն ամենի շուրջ , ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըԷս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան խնդիրներ առաջացել. Ավինյան (տեսանյութ)Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ)Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում ինդուստիալ չափերի. Ավինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը շարժվում է Կիրանց (տեսանյութ)Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը (լուսանկարներ) Թիմակիցները շնորհավորել են Սրբազանի տարեդարձը (տեսանյութ)Հյուսիս-հարավի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներԻրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի ՈւՂԻՂ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանում նիստ է անցկացնում«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիԻմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳ նախարարՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբԻրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվենԻրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԳլխատվեց Իրանը... մեծաթիվ փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ամերիկյան Bell 212-ն էրԻրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասինԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորները զոհվել են. Reuters«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի չեմպիոնն է. պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսըԼույս չի լինի «Ռեալը» 4:4 հաշվով ոչ ոքի խաղաց (տեսանյութ) Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան Թուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմ Մի հատ Լենայի մարդուն բզեք, ասեք՝ հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար ես, ձեն հանի, ամոթ ա․ Հրանտ ՍարաֆյանԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱՄԷ-ն պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Իրանին Եգիպտոսը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին լուրերի առնչությամբ Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի»ՀԱՄԱՍ-ը լիակատար համերաշխություն է հայտնել Իրանի ղեկավարությանը Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԳուտերեշը մտահոգված է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին հաղորդագրություններով Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԻնչպե՞ս հաշտ լինեմ, երբ գիտեմ` ով է 5000-ից ավելի զոհերի հեղինակը. հարց` Սրբազանին (տեսանյութ) Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաԱնգամ գյուղացիների կյանքն են աղճատում․ մեկի տունը անցնում է, մեկինը՝ ոչ, մարդկանց էլի բաժանում են․ Սրբազան Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAԵթե անկլավների խնդիրը բացվեց, մոռացեք, ոչ Տավուշ կլինի, ոչ Հայաստան. Սրբազան (տեսանյութ) Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներԱՄՆ-ը վերահսկում է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակը Մեղմ ասած` հետաքրքիր զուգադիպություններ. Արման Աբովյան Ինչո՞ւ էր անիրավ այդ դատավորը, որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում. Սրբազան (տեսանյութ) Տիկին Խանումի, Գոհարիկի արցունքները պետք է պատասխան ստանան․ սրա հետ չենք հաշտվի. Սրբազան (տեսանյութ) Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է իրավաբանների հետԻրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը
Ամենադիտված