Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն Մայիսի 17-ի աստղագուշակ 

ՔՊ-ական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Արամ Խաչատրյան

Վերլուծական

Շարունակելով ներկայացնել հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գործունեությունը;

Դիցուք՝  նոր էր մարզպետն ստանձնել պաշտոնը, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար աշխատանքից հեռացրել են Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկական հիվանդանոցի տնօրեն Արտակ Եդոյանին: Դա դուր չի եկել Խաչատրյանին, ով էլ որոշել է նման հրաման արձակել: Եղոյանն իր հերթին դատի է տվել մարզպետին:

Հաջորդ սկանդալը, որի կիզակետում հասցրել է այս կարճ ժամանակահատվածում հայտնվել մարզպետը, կապված էր Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան երթին անձնուրացաբար մարդ հավաքելու հետ:  Այն, որ Լոռու մարզում գործի են դրվել լուրջ վարչական ռեսուրսներ և լծակներ, բազմաթիվ գրառումներ են ապացուցում, սակայն ինքը` մարզպետը, համարում է, որ ընդամենը մարդկանց հորդորել է մասնակցել այդ երթին:

Խաչատրյանի բախտը չի բերել նաև ընտրություններում արձանագրած արդյունքներով: Նախորդ ՏԻՄ ընտրություններում նա պարտվեց Վանաձորում և չկարողացավ ընտրվել համայնքապետի պաշտոնում: Այն ժամանակ էլ շատերի կարծիքով՝ մարզպետի գլխին մութ ամպեր էին կուտակվել: Մամուլը գրել էր, որ Խաչատրյանի՝ վանաձորյան ՏԻՄ ֆիասկոյից հետո նրա պաշտոնը զբաղեցնելու գլխավոր հավակնորդը պատգամավոր Արփի Դավոյանն է: Ինքը` Դավոյանը, հերքել էր, որ պատրաստվում է զբաղեցնել մարզպետի պաշտոնը, սակայն ինչպես ասում են՝ սա Հայաստանն է, և ոչինչ բացառել հնարավոր չէ: Խաչատրյանը չընտրվեց, սակայն վերջինիս ձախողումն էլ ավելի է մոտեցնում Դավոյանին մարզպետի պաշտոնին:

էկոլոգիական խնդիրների լուծման, բնապահպանության մասին հեքիաթներ պատմող իշխանությունների ներկայացուցիչ մարզպետն, ըստ էության, դեմ չէ նաև մարզում նոր հանքի շահագործմանը, սակայն վերջինիս հետ համաձայն չեն բնապահպան-ակտիվիստներն ու տեղի բնակիչները, ովքեր շարունակում են դեմ արտահայտվել հանքի շահագործմանը՝ կազմակերպելով տարբեր ակցիաներ, տապալելով հանրային լսումները: Ինչպես երևում է, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը որոշել է աչք փակել կառավարության որդեգրած առաջնահերթությունների վրա և առանց հանքի միակ մարզը նույնպես սկուտեղով մատուցել հանքատերերին։ Այս անգամ թիրախավորվել է Գոգարան, Շենավան, Սարահարթ բնակավայրերի լեռնային տարածքը, որն ընկնում է Սպիտակի և Ստեփանավանի միջև, այդ տարածքներում ցանկանում են իրականացնել ոսկի-բազմամետաղային օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքներ։ Ընդ որում, համայնքների բնակիչներն անգամ տեղեկացված չեն եղել, որ իրենց քթի տակ մարզպետը որոշել է հանք բացել, առավել ևս տեղեկացված չեն եղել, որ այդ հարցի շուրջ հանրային քննարկումներ են կազմակերպվելու։ Հանրային քննարկման իրազեկումը կազմակերպվել է թերի և օրենքի խախտումով, քանի որ չի նշվել ո՛չ իրականացնող կազմակերպության անունը, ո՛չ փաստաթղթերին ծանոթանալու վայրն ու եղանակը: Իսկ ամենաաբսուրդայինն այս պատմության մեջ այն է, որ կառավարությունն այդ նույն տարածքում արդեն իսկ անտառներ տնկելու պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության հետ։ Դիցուք՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Մայ Ֆորեսթ Արմենիա» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ: Հանդիպման նպատակն էր՝ ուղիներ գտնել օժանդակելու Հայաստանում նոր անտառային ծածկույթի ստեղծմանը հենց այն վայրում, որտեղ պատրաստվում են հանք շահագործել:

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել նաև այն դրական քայլերը, որոնք կատարվել են մարզպետի կողմից: Դիցուք՝, մարզպետարանի աջակցությամբ «Ցավեր առանց սահմանի կազմակերպությունը» նախորդ տարի մարզի մի շարք բուժհիմնարկներում՝ Վանաձորի և Սպիտակի ԲԿ-ներում, Վանաձորի թիվ 2, թիվ 3, թիվ 5 համաբուժարաններում և Գուգարք բնակավայրի առողջության կենտրոնում հոգեբանական, պերինատալ ծառայություն է մատուցել ավելի քան 240 հղի կանանց: Կրկին մարզպետարանի ջանքերով, Սպիտակի բժշկական կենտրոնում Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում կնքվեց սարքավորումների ձեռքբերման պայմանագիր, ըստ որի՝ Ճապոնիայի դեսպանատան կողմից Սպիտակի ԲԿ-ին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարևորագույն սարքավորումներ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելՍրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՓաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրՎլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԼեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվելՀավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. ԿոբախիձեԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավորԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
Ամենադիտված