«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն Մայիսի 17-ի աստղագուշակ Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 

Փաշինյանը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ արևմուտքի օգնությամբ

Վերլուծական

Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը բազմաթիվ հարցեր ի հայտ բերեց՝ կապված այդ շրջադարձի իրական մոտիվացիայի հետ:

Վերջին շրջանում Փաշինյանը, տարբեր պարբերականներին տված հարցազրույցներում, փորձում է ձևակերպել իր քաղաքական նոր օրակարգը՝ դրա հիմնական մեխը հռչակելով ինքնիշխանության համար մղվող պայքարը: Սակայն, հարց  է առաջանում՝ արդյո՞ք, հարելով արևմտյան վեկտորին, Փաշինյանը իսկապես հույս ունի բարձրացնել Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման մակարդակը, թե՞ խնդիրը շատ ավելի տրիվիալ է և այդ քայլով, Փաշինյանը ընդամենը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ առաջարկելով արևմուտքին քաղաքական խաղադրույք կատարել իր վրա:

Նման եզրակացության համար առկա են մի շարք հիմքեր: Եվ դրանցից ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստանին որևէ կոնկրետ անվտանգային ապահովման առաջարկներ արևմուտքի կողմից չեն հնչել, միայն ֆինանսական և ռազմական օգնության մասին գեղեցիկ խոստումներ: Եվ չնայած այդ խոստումների, ԵՄ կողմից դեռևս 2019-ին խոստացված 2,6 միլիարդ դոլարի ներդրումները այդպես էլ Հայաստան չեկան, իսկ ինչ վերաբերվում է ռազմական օգնությանը, ապա ընդամենը օրեր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարեց, որ Եվրամիությունը ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, միևնույն ժամանակ շեշտելով՝ կոնկրետ որոշումներ դեռ չկան։ Ավելին, նա նշեց, որ Եվրամիությունը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը և հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների տարածքում մարզելու ծրագրեր չունի: Իր հերթին,  Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն էլ նշել էր, որ Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Թերևս պարզ է, որ Հայաստանի անվտանգությունը ապահովելու իր գեղեցիկ խոստումը արևմուտքը պատրաստվում է կատարել՝ միայն ՀՀ սահմանային շրջաններում հեռադիտակով զինված դիտորդների թիվը ավելացնելով:

Սակայն, ինչ վերաբերվում է Փաշինյանի անձնական անվտանգությունը, ապա այն արևմուտքը թերևս կկարողանա ապահովել: Պայմանով, իհարկե, որ վերջինս էլ դուրս կբերի Հայաստանը ՌԴ ազդեցության տակից: Անշուշտ, Մոսկվայից ստացվող մեսիջները վկայում են այն մասին, որ Կրեմլը նախ փայլուն հասկանում է Փաշինյանի իրական մոտիվացիան, բացի այդ՝ Մոսկվան Հարավային Կովկասից որևէ տեղ չի պատրաստվում հեռանալ, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը իր քաղաքական ամբիցիաների պատճառով զոհաբերելով Արցախը, այժմ էլ գնում է անչափ ռիսկային մի ճանապարհով՝ Հայաստանը դարձնելով ՌԴ-արևմուտք բախման օջախ: Այդ ընթացքում Փաշինյանը, բնականաբար, փորձում է սիրաշահել արևմուտքին և ցույց տալ, որ ինքը յուրային է՝ վավերացնում է Հռոմի ստատուտը, տիկնոջը հումանիտար բեռով ճանապարհում  է Կիև, դեմարշի է ենթարկում ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում կազմակերպված հանդիպումները, ՀԱՊԿ դիտորդներին մերժում է՝ փոխարենը ՀՀ հրավիրում ԵՄ դիտորդների և նույնիսկ ուժային բլոկն է փաստացի հանձնում արևմուտքին՝ վերջերս արտաքին հետախուզական ծառայության ղեկավար նշանակվեց Քրիստինե Գրիգորյանը, ով հայտնի է սորոսական շրջանակների հետ իր ունեցած կապերով:

Մինչ այս կտրուկ շրջադարձը, Փաշինյանը միանգամից երկու աթոռին նստելու փորձեր էր կատարում, ինչը չէր վրիպում ոչ Կրեմլի, ոչ էլ արևմուտքի հայացքից:  Փաշինյանը կարող էր  սորոսական շրջանակների օգնությամբ Վլադիմիր Պուտինի Երևան ժամանելու օրը հակառուսական պիկետ կազմակերպել, այնուհետև շտապել օդանավակայան ՌԴ նախագահին ճանապարհելու և ջերմ հարաբերությունները ընդգծելու համար: Փաշինյանը կարող էր Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկել, սակայն մյուս կողմից էլ՝ ՆԱՏՕ-ից ինչ-ինչ ֆինանսական օժանդակություն ակնկալել: Նման քաղաքականությունից հետո Մոսկվայի համար Փաշինյանը այլևս վստահելի գործընկեր համարվել չի կարող: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկ անգամ չէ, որ ակնարկել է՝ միաժամանակ երկու աթոռին նստելու քաղաքականության անհեռանկարության և նման քաղաքականության որդեգրած գործիչների անլրջության մասին:

Հետևաբար, թեև Փաշինյանը ինքն էլ քաջ գիտակցում է, որ արևմուտքը գեղեցիկ խոստումներ է տալիս՝ բացառապես Հայաստանը ՌԴ ազդեցության գոտուց վերջնականապես դուրս բերելու և Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության լծակները չեզոքացնելու նպատակով, սակայն, նրա գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովումն է, այլ սեփական իշխանության երկարաձգումը: Փաշինյանը հասկանում է, որ պարտված պատերազմը, խայտառակ կապիտուլյացիան, Արցախի կորուստը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, ՀՀ սահմաններին օրեցօր ահագնացող անվտանգային խնդիրները, տնտեսական աճի բացակայությունը գնալով նվազեցնում են սեփական իշխանությունը վերարտադրելու շանսերը: Եվ հասկանալով, որ ՌԴ կողմից աջակցության արժանանալու շանսերը գրեթե զրոյի են հավասար, Փաշինյանը խաղադրույք է կատարել արևմուտքի օգնության վրա: Սա էլ, իր հերթին նշանակում է, որ ՀՀ վարչապետի վա-բանկ գնալու արդյունքում Հայաստանը շարունակելու է մնալ արևմուտքի և ՌԴ-ի շահերի բախման կիզակետում՝ դրանից բխող բոլոր հնարավոր ռիսկերով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելՍրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՓաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրՎլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԼեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվելՀավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. ԿոբախիձեԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավորԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՖրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստԱյս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչՌուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել
Ամենադիտված