«Ի՞նչ է փոխվել, որ ադրբեջանական կողմը որոշել է չվերադարձնել Վիգեն Էուլջեքջյանին»
ԲլոգոսֆերաԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակում չկա Վիգեն Էուլջեքջյանի անունը, որը կար դեկտեմբերի 7-ի ադրբեջանական կողմի հրապարակած ցանկում, փոխարենը նշված է Իսանյան Արենի (Ստեփանակերտ) անունը, ով չկար նախնական ցուցակում։ Ուրախ եմ Արենի վերադարձի համար։
Միաժամանակ շատ բարդ փորձություն է Վիգենի ընտանիքի համար։ Չգիտեմ՝ ինչ է փոխվել, որ ադրբեջանական կողմը որոշել է չվերադարձնել նրան...»: