Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ Գևորգյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է 

Արևմուտքը չի պատրաստվում զինել Հայաստանին. ԵՄ–ի և ԱՄՆ–ի ոչ երկիմաստ մեսիջները

Վերլուծական

Թեև Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ արևմտյան էժան և որակով զենք ստանալու ճանապարհին ՀՀ համար գլխավոր խոչընդոտը ՀԱՊԿ անդամակցությունն է և որ երբ լքենք այդ կազմակերպությունը, Արևմուտքը պատրաստ է զինել Հայաստանին և ապահովել մեր անվտանգությունը՝ Արևմուտքի գործողությունները խոսում են տրամագծորեն հակառակ իրողության մասին:

Այստեղ պետք է հասկանալ, թե, ընդհանրապես, ում դեմ է Արևմուտքը, այս դեպքում՝ ԱՄՆ-ն, զինելու ՀՀ-ին։ Բնական է, որ ԱՄՆ-ն չի կարող զենք-զինամթերք վաճառել իր բարեկամ Ադրբեջանի դեմ, որովհետեւ Ադրբեջանը եւս ԱՄՆ-ի համար բարեկամ պետություն է եւ չի կարող զենք վաճառել իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի դեմ, որը Միացյալ Նահանգների դաշնակիցն է ՆԱՏՕ-ի գծով նաեւ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Ընդամենն ամիսներ առաջ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին և Ուզբեկստանին։ Հիշեցնենք, որ այս երկրները ևս ՀԱՊԿ անդամ են, սակայն այդ հանգամանքը, չգիտես ինչու, ԱՄՆ-ին չի խանգարում ռազմական աջակցության ձեռք մեկնել վերջիններին: Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանի դեպքում առկա է Ադրբեջանի և Թուրքիայի գործոնը, ԱՄՆ–ն զենք չի տրամադրելու Երևանին՝ ընդդեմ իր դաշնակիցների, իսկ Հայաստանի համար գլխավոր անվտանգային սպառնալիքը բխում է հենց այս երկրներից: Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսը քննարկեց Հայաստանին զենք վաճառելու և Ադրբեջանին ռազմական հանցագործությունների դիմաց պատասխանատվության կանչելու հարցը, սակայն ոչ զենքը հասավ Երևան, ոչ էլ Ադրբեջանին պատժեցին:

Այժմ գանք Արևմուտքի՝ Հայաստանին զենք վաճառելու պատրաստակամությանը: Մինչ այս պահը նման պատրաստակամություն հայտնել է միայն Ֆրանսիան: Դիցուք՝ Հայաստանի իշխանությունները Ֆրանսիայի միջնորդությամբ Եվրամիության հետ պայմանավորվել են ֆինանսավորել ֆրանսիական GM200 ռադարների գնումը խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ  GM200 ռադիոտեղորոշիչ կայանները սահմանափակ հնարավորություններով հետախուզական բնույթի սպառազինություն են, և դժվար չէ արձանագրել, որ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ PR աղմուկն ավելի մեծ է, քան երկրի վրա ձեռք բերված էֆեկտը: Նույնը կարելի է ասել Ֆրանսիայից գնված թվով 24 Բաստիոն զրահամեքենաների մասին: Ֆրանսիական Ouest-France պարբերականը գրել էր, որ Հայաստան մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար։ Ըստ թերթի` Կիևը դժգոհություն է հայտնել, քանի որ այդ զրահամեքենաները հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից չափազանց վատ են պաշտպանված։ 

Ինչպես տեսնում ենք, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանություններն ակնկալում էին ակտիվ գործողություններ արևմտյան երկրների կողմից Հայաստանին զինելու ուղղությամբ, իրականում իրավիճակը զարգանում է այլ սցենարով։  Արևմուտքից ռազմական աջակցություն ակնկալելիս ՀՀ իշխանությունները պետք է իրենց աչքի առաջ ունենան Ուկրաինայի օրինակը: Կիևում արդեն չեն թաքցնում դժգոհությունն արևմտյան դաշնակիցներից և բացահայտ հայտարարում են, որ վերջիններս իրենց քցել են ռազմական գործողությունների ամենաթեժ պահին: Հիշեցնենք, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն հայտարարում են, որ ստիպված են կրճատել Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնությունը: Կիևին արևմտյան խոստացված օգնության ծավալը տարեկան կտրվածքով օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում  նվազել է 87 տոկոսով՝ 16-ից հասնելով երկու միլիարդ եվրոյի: Մինչդեռ Ուկրաինայի իշխանություններին այդ նույն արևմտյան դաշնակիցները խոստանում էին ապահովել ամեն ինչով մինչև ՌԴ–ի նկատմամբ հաղթանակի հասնելը:

Հետևաբար, ՀՀ իշխանությունները պետք է առաջնորդվեն ռեալպոլիտիկով, ոչ թե Արևմուտքի կողմից արված գեղեցիկ խոստումներով, քանի որ արդեն իսկ պարզ է, որ ԵՄ-ում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրել ցանկացողների հերթ չի գոյացել, բացի այդ, նույն ԱՄՆ-ն չի զինելու Հայաստանին ընդդեմ իր ՆԱՏՕ-յական դաշնակից Թուրքիայի: Հետևաբար ՀՀ իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից երես թեքելը ստեղծված իրավիճակում ոչ այլ ինչ է, քան պարզ արկածախնդրություն, որից, իհարկե, տուժելու է միայն ու միայն հայ ժողովուրդը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելՍրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՓաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրՎլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԼեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել
Ամենադիտված