Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 

Ինչպես են ՀՀ իշխանություններն իսպառ փոշիացրել Սփյուռքի վստահությունը

Վերլուծական
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հայտարարում էին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ռեստարտ տալու անհրաժեշտության մասին, սակայն այսօր արդեն կարող ենք փաստել, որ ռեստարտն ավարտվեց «կարճ միացմամբ»` երբեք Սփյուռքի հետ ՀՀ հարաբերությունները չեն եղել այնքան լարված և վատթար վիճակում, ինչպես այսօր։
 
ՀՀ իշխանություններն անում են ամեն բան Սփյուռքի անվստահությունը խորացնելու համար։ Ինչ արժեն միայն Սփյուռքի գործերերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարություններն այն մասին, որ ոչ ավել, ոչ պակաս պատերազմի պարտության մեջ մեղավոր են աշխարհի բոլոր հայերը: Նրա կարծիքով՝ եթե Սփյուռքը լուռ է եղել, տեսել է, որ կոռուպցիա է եղել և դրա դեմ պայքարելու փոխարեն երկրից հեռացել են, ուրեմն մեղավոր են։ Թերևս պարզ է, որ նման հայտարարություններից հետո սփյուռքում Սինանյանի հանդեպ որոշակի դժգոհության ալիք բարձրաձավ: Գրեթե նմանատիպ մի միտք էլ պատերազմից հետո արտահայտել էր վարչապետ Փաշինյանը՝ նշելով որ հողերը հանձնել են հենց սփյուռքում բնակվող հայերը, քանի որ հաղթանակած հողը թողել են և եկել են երջանիկ կյանքում Եվրոպայում ապրելու:
 
Սփյուռքի վերաբերմունքի փոփոխության լավագույն վկայությունն ամեն տարի անցկացվող թելեթոններն են և դրանց ընթացքում հավաքագրվող գումարների նվազումը։ Այսպես, 2018-ին հանգանակավել է 14 միլիոն ԱՄՆ դոլարից ավել գումար, 2019-ին 11 միլիոն ԱՄՆ դոլար, 2020-ին այդ թիվը կազմել է 22 միլիոն դրամ, իսկ 2021-ին գրեթե կրկնակի քիչ է հավաքվել՝ մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլար: 2022 թվականին այդ թիվը կազմեց 11 միլիոն, իսկ արդեն այս տարի 8,5 միլիոն դոլար, ինչը աննախադեպ ցածր ցուցանիշ է։
 
Այս անվստահությունը ևս ունի իր պատճառները։ 44 օրյա պատերազմի օրերին Հայաստան համահայկական հիմնադրամը համայն հայության ջանքերով հավաքագրվեց ավելի քան 107 մլն ԱՄՆ դոլար։ Այնուհետև պարզվեց, որ հիմնադրամը հանգանակած գումարները փոխանցել է կառավարությանը, վերջինս էլ դրանց մի մասը ծախսել է «հույժ կարևոր» նպատակներով, իսկ մյուս մասի ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնում:
 
Դիցուք` «Այլ ծախսեր» հոդվածով 139 մլն եւ 2,4 մլրդ դրամ տրվել է ԱԳՆ-ին:  Գումարի մեծ մասը փոխանցվել է ՊՆ-ին, կառույցը ստացել է հատկացումներ 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5 մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով: Սակայն, ինչպես պարզվում է՝ ՊՆ-ն այդ գումարները ստացել է «նախարարության շենքային պայմանների բարելավման» նպատակով։ 966 մլն 125 հազար դրամ էլ տրվել է առողջապահության նախարարությանը՝ ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների համար: Հասկանալի է, որ այդ գումարի ծախսման ընթացքը վերահսկելը գործնականում անհնար է: Տեղեկություններ տարածվեցին, որ այդ գումարներից իշխանության ներկայացուցիչներն իրենց պարգևավճարներ են դուրս գրել, կանխիկացումներ արել:
 
ՀՀ իշխանությունները մինչ օրս չեն կարողանում պատասխանել սփյուռքի մեր հայրենակիցների այն հարցին, թե ի վերջո ուր է ուղղվել շուրջ 107 միլիոն դոլարը։ Հայաստան հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանն էլ հրաժարվել է հրապարակել իր ղեկավարած հիմնադրամում անցկացված միջազգային աուդիտի արդյունքները։ Ավելին՝ որպես սփյուռքի հետ հարաբերությունների «լավագույն ռեստարտ»՝ ՀՀ իշխանությունները որոշեցին բարդացնել սփյուռքահայերի համար քաղաքացիություն ստանալու կարգը։ Դա արվեց այն բանից հետո, երբ խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից հետո սփյուռքի ավելի քան 50 կազմակերպություններ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը։ Կարծում ենք պարզ է, թե ինչու հայկական սփյուռքում այլևս չեն վստահում Փաշինյանին և նրա թիմակիցներին: ՀՀ իշխանություններն այս ընթացքում արել են ամեն բան՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակը պատմական մինիմումի հասցնելու համար:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված