«Բայերը» հաղթեց «Այնտրախտին» եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)
ՍպորտԳերմանիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», որն անցած տուրում 5:1 հաշվով հաղթել էր չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։
«Բայերից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն (տեսանյութ), հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը (տեսանյութ) եւ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը (տեսանյութ)։