«Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ Փաշինյան ՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ» Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ» Լույս չի լինի Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Հրապարակ». Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածուն 

Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի՝ «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» եզրակացությունը

Քաղաքական

Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունքը հանրային կառավարմանը նպաստելն է, ինչը միտված է հանրային կառավարման վերաբերյալ մասնագիտական, անկողմնակալ և ժամանակին կարծիք ձևավորելուն երկու ուղղություններով՝ կառավարման օրինականություն և արդյունավետություն, ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը դեկտեմբերի 18-ի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ թվային փոխակերպման (թվայնացման) գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Անդրադառնալով հիմնական թեմային՝ նա փաստել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձևավորումը, որպես թվայնացման (թվային փոխակերպման) գործընթացների համակարգման և միասնական թվայնացված միջավայրի ու թվային տնտեսության ձևավորման խթանման ոլորտում լիազոր մարմին, ինչպես նաև ՀՀ թվայնացման ռազմավարության ընդունումը 2021 թվականին, կարևոր նախադրյալներ ստեղծեցին ՀՀ-ում թվային օրակարգի առաջ մղման հարցում:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ այնուհանդերձ, Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված հաշվեքննության արդյունքները վկայում են, որ ՀՀ հանրային հատվածի ինստիտուցիոնալ կարողություններում առկա են էական բացեր, որոնք զսպող ազդեցություն են թողնում թվային օրակարգի իրագործման համար: Մասնավորապես, կիբեռանվտանգության խոցելի միջավայրը պարունակում է թվայնացման օգուտների սահմանափակման ռիսկեր, ինչը պահանջում է ներդնել կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների բացահայտման և պաշտպանության ինստիտուցիոնալ կառուցակարգեր:

Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի՝ սահմանափակ կարողությունների և ռազմավարական առաջնորդության հետ կապված հիմնախնդիրների պայմաններում թվայնացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներից ոչ մեկը սահմանված ժամկետներում լիարժեքորեն չի կատարվել: Ավելին, ռազմավարությունը, ինքնին, համապարփակ չէ, որի պայմաններում առանձին գերատեսչությունների կողմից մշակվել և գործում են ոլորտային թվայնացման հայեցակարգային փաստաթղթեր, իսկ որպես հետևանք՝ թվայնացման ոլորտում չի ապահովվել արդյունավետ ծրագրային բյուջետավորում:

Նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծման համար Հաշվեքննիչ պալատը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ներկայացրել է երկու տասնյակից ավելի առաջարկություններ՝ նպատակ ունենալով նպաստել տվյալ բնագավառում պետության ներուժի լիարժեք իրացմանը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով թվայնացման գործընթացների շարունակական խորացումն առաջ է բերում մարտահրավերներ, որոնք, կիբեռանվտանգության ապահովման թույլ կառուցակարգերի պայմաններում, պարունակում են թվայնացման օգուտների չեզոքացման ռիսկեր:

Ներկայացնելով հաշվեքննության արդյունքները՝ նա փաստել է, որ կիբեռանվտանգության ինստիտուցիոնալ կառուցակարգերի ձևավորմանը միտված՝ Ռազմավարությամբ սահմանված միջոցառումները կատարված չեն, մասնավորապես, չի ստեղծվել Կիբեռանվտանգության ազգային կենտրոնը (ժամկետ՝ 2022 թվականի դեկտեմբեր), որը, ինչպես նախատեսված էր, պետք է հանդիսանար պետական համակարգերի կիբեռանվտանգության գրավականը, ապահովեր անձնական տվյալների պաշտպանություն և խթաներ կիբեռգրագիտության զարգացումը: Տեղայնացված և հաստատված չեն կիբեռանվտանգության ոլորտի ստանդարտները (ժամկետ՝ 2021 թվականի սեպտեմբեր):

Նշվել է, որ քաղաքացիների, տնտեսության և հանրային կառավարման՝ թվային միջավայրում ներառականության աճի պայմաններում կիբեռանվտանգության ինստիտուցիոնալ թույլ կառուցակարգերը կամ դրանց բացակայությունը ստեղծում է էական ռիսկեր ՀՀ թվային փոխակերպման ռազմավարական նպատակների ապահովման հարցում:

Արձանագրված խնդիրները կարգավորելու նպատակով Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է 24 առաջարկություն: Ատոմ Ջանջուղազյանը թվարկել է դրանցից մի քանիսը, մասնավորապես, մշակել ՀՀ թվային անխափանության ապահովմանը միտված կիբեռշարունակականության պլաններ, տեղայնացնել և հաստատել կիբեռանվտանգության ստանդարտներ և այլ բազային պահանջներ: Պլանավորել ու իրականացնել կիբեռվարժանքներ՝ արտակարգ իրավիճակներում կամ պատահարների դեպքում նախասահմանված պլաններին համապատասխան գործելու կարողությունների գնահատման, թերությունների վեր հանման և դրանց վերացմանը միտված միջոցառումների պլանավորման համար՝ վարժանքների պլանավորմանը մասնակից դարձնելով նաև մասնավոր հատվածին: Խթանել ազգային, պետական, ոլորտային ՀԱԻԱԽ ձևավորումն ու կայացումը՝ սահմանելով դրանց հաղորդակցության մեխանիզմները կիբեռանվտանգության համար պատասխանատու ազգային մարմնի հետ:

Նա նաև իրազեկել է, որ դրանցից ոչ մեկը ԲՏԱ նախարարությունը չի կատարել, թեև, ըստ Հաշվեքննչի պալատի նախագահի, կա որոշակի առաջընթաց:

Ատոմ Ջանջուղազյանը նաև պատասխանել է պատգամավորների՝ թվայնացման ոլորտի վերաբերյալ բազմաթիվ հարցերի:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ նշել է, որ թեև հաշվեքննության արդյունքներով թվում է թվայնացման գործընթացում գրեթե ոչինչ չի արվել, սակայն թվայնացումը շարունակական գործընթաց է:

«Գրեթե բոլոր դիտողությունները մեր կողմից ընդունվել են»,- ասել է նախարարը և հավելել. «Հաշվեքննությունով արձանագրված նման միջոցառում չկա, որին ինչ-որ ընթացք տրված չլինի»:

Ըստ նրա՝ քանի որ տեխնոլոգիաներն անընդհատ փոփոխվում են՝ ռազմավարությունն էլ  շարունակական վերանայման կարիք ունի:

Նշվել է, որ ամեն ինչի համար կան թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ: «Կարող ենք արձանագրել, որ ունենք մեծ որոշակիություն, թե մենք ինչպես ենք ուզում շարժվել, որովհետև ընդհանուր թվայնացման մոտեցումների, մեթոդաբանության մեջ արվեցին փոփոխություններ և այժմ որդեգրված է մի մոտեցում, որը կոչվում է քաղաքացիակենտրոն, այսինքն՝ թվայնացման գործընթացը դիտարկվում է քաղաքացու կողմից՝ քաղաքացին պետք է շփվի մի հարթակով, մի տեղից»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ նման փոփոխությունների արդյունքում կարիք կա վերանայելու թվայնացման ռազմավարությունը, այն համապատասխանեցնելու այսօրվա իրականությանը:

Նախարարը կարևոր է համարել կոնսոլիդացված բյուջե ունենալու առաջարկը: Նշվել է, որ 2024 թվականի համար ԲՏԱ նախարարությունն ունի 10 մլրդ դրամի հաստատված բյուջե, ինչն ուղղվելու է տարբեր գերատեսչությունների կողմից ներկայացված թվայնացման ծրագրերի ֆինանսավորմանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նույնպես պատասխանել է պատգամավորների՝ ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցերին:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է՝ ո՞վ է պատասխանատու ՀՊ-ի հաշվեքննությունում արձանագրված թերացումների համար:

Ի պատասխան՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ ռազմավարությունից բխող միջոցառումների համար պատասխանատուն նախարարն է: Սակայն, ըստ նրա, ընթացքում եղել են ֆինանսավորման խնդիրներ և դրանց վերաբերյալ հետևություններ են արվել: Նշվել է նաև, որ 2022 թվականին թվայնացման համար բյուջետային գումարներ նախատեսված չեն եղել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցն առնչվել է կիբեռանվտանգությանը, արդյո՞ք առանց դրա սահմանման և ներդրման՝ համընդհանուր թվայնացումը չի կանգնի խնդիրների առաջ:

Ի պատասխան նշվել է, որ կիբեռանվտանգությունն ու թվայնացումը պետք է ներդրվեն, ընթանան զուգահեռ: «Ավելի լավ կլինի, որ կիբեռանվտանգությունը մի քայլ առաջ ընթանա»,- ասել է ԲՏԱ նախարարը: Ըստ նրա՝ առաջիկայում կընդունվեն ոլորտը կարգավորող և սահմանող օրենսդրական նախաձեռնություններ:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հարցն առնչվել է ՀՊ-ի հաշվեքննության բացասական ձևակերպումներին, ինչո՞ւ միջոցառումները չեն իրականացվել, ինչո՞ւ ժամկետները չեն պահպանվել և այլն:

Ռոբերտ Խաչատրյանն ի պատասխան փաստել է, որ միջոցառումներ կան, որոնք շարունակական են: Ըստ նախարարի՝ աշխատանքներ կատարվել են միջոցառումներն իրականացնելու համար: Նա առաջարկել է առանձին քննարկել բարձրաձայնված հարցերը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվել է՝ ԲՏԱ նախարարությունը 2024 թվականին կարո՞ղ է իրականացնել իր առջև դրված խնդիրները:

Ի պատասխան նշվել է. «Մենք ունենք մեր տեսակետը, մեր պատկերացումը, թե ինչպես կարելի է թվայնացումն իրականացնել»:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փաստել է, որ համընդհանուր թվայնացման խնդրում բազմաթիվ քաղաքական հարցեր կան, որոնք տեխնիկական բնույթ չեն կրում: Ըստ նրա՝ թվայնացման խորհրդի նպատակն այն է, որ բազմաթիվ գերատեսչություններում իրականացվող թվայնացման ծրագրերը համակարգվեն: Նրա հավաստմամբ ԲՏԱ նախարարությունը, ըստ օրենքի, թվայնացման քաղաքականության իրականացման պատասխանատուն է: Նշվել է, որ Ազգային ժողովի դերը հիմնված է ռազմավարության և բյուջետային գործընթացի վրա: «Եվ հարցերը, որոնք վերաբերում են նրան, թե այս ամբողջ համակարգը, որ պիտի ռազմավարության հիման վրա գործի, արդյո?ք արդյունավետ է գործում, թե՝ ոչ: Եվ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն այն է, որ այդ միջոցառումների կատարումը չեն բերել նրան, որ այն արդյունավետ գործի, հարցերը հիմնականում դրան են ուղղված և կառուցակարգերի առումով, կարծում եմ, բազմաթիվ հարցեր կան, թե պատասխանատվությունների բաշխումն ինչպես է արվում, որպեսզի հարցերը լինեն նաև բյուջետային քննարկումների ժամանակ»,-ասել է Հակոբ Արշակյանը և հավելել. «Մենք բյուջետային կենտրոնացում ենք անում և ԲՏԱ նախարարությունը վերահսկում է բոլոր այս ծրագրերը՝ իր մասով»: Նշվել է նաև, որ խնդիր կա, որպեսզի ռազմավարական առաջնահերթությունները ժամանակին իրագործվեն և բյուջետային վերահսկողության տեսանկյունից ունենանք թափանցիկություն ու հաշվետվողականություն:

Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության և առաջացած խնդիրների վերաբերյալ դիտարկումներ են ներկայացրել նաև ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը:

Որոշակի հարցերի վերաբերյալ առաջիկայում կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափի հափշտակություն կատարելու համար մեղադրվողը«Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Պատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն ՄխիթարյանԴատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն՝ թղթի վրա. «Ժողովուրդ»Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը․ «Հրապարակ»Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ ՓաշինյանՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայնԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ»Լույս չի լինիԱզգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»«Հրապարակ». Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածունԻնչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»«Ժողովուրդ». Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն«Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմացՓաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»«Ժողովուրդ». Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձելԻ՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն ՀակոբյանԻնչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներովՌուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ)Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են«Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ)Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԸնթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանըՎրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներԼուկաշենկոն ժամանել է ԲաքուՄենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն ԲեգլարյանՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացԱհավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն ՃշմարիտյանՎԶԵԲ համաժողովի մասնակիցները նիստից հետո ֆիլմ են դիտելԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԼոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետըՄեր և ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց տարեկան ժողովը ընդունել Երևանում․ ԱվինյանՀայաստանում իշխանություն չկա, կան վախկոտներ, ստախոսներ, այսօր ևս մեկ անգամ փաստեցինք դա. Սրբազան (տեսանյութ)Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆՈ՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ ՍրբազանԻրավունք չունի խաբեբան ազատ գործել, այսօր փախավ, չգիտես` որ դռնով, նա չի կարող մեզ ներկայացնել. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված