Թուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմ Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի» Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ Էրդողան Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. Զախարովա Անգամ գյուղացիների կյանքն են աղճատում․ մեկի տունը անցնում է, մեկինը՝ ոչ, մարդկանց էլի բաժանում են․ Սրբազան Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNA ԱՄՆ-ը վերահսկում է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է իրավաբանների հետ Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ 

Դեկտեմբերի 19-ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ. Հակասական հոգեվիճակի օր է: Դուք մեկ ընկնում եք տրտումների գիրկը, երբ անցյալի հետ կապված հուշերն ու իրադարձությունները ձեզ հանգիստ չեն տալիս, մեկ էլ` լիցքերի ներհոսք եք զգում, կարծես` պատրաստ եք սարեր շուռ տալ: Այսօր ամենակարևորը կլինի չշտապելը, հատկապես` որոշումներ ընդունելիս, քանի որ դրանք դժվար կլինի սթափ գլխով ընդունել` առանց ընկնելու էմոցիաների գիրկը: Աշխատեք  նաև չտալ այնպիսի խոստումներ և չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ:

Օրվա ընթացքում հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր, հաճելի նվերներ:

Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումների այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

Երկվորյակներ. Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ` անսահման համբերատար եք, սակավածանոթ մարդկանց հետ` նույնքան անսահման բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:

Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Դուք ի վիճակի եք լիովին կորցներ գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար  հետաքրքրիր մարդուն: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին սպասում են անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ:

Խեցգետին. Անսովոր օր է, լի` հիշարժան ու վառ իրադարձություններով: Ձանձրանալու առիթ չեք ունենա, մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին: Դուք հաճախ եք ռիսկի գնում, որոնք, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, իրենց արդարացնում են: Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում, որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ:

Կարելի է ֆինանսական հարցեր լուծել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ավագ սերնդի ազգականների հետ շփվելիս պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը:

Առյուծ. Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար` նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե’ աշխատակիցների, և թե` ղեկավարության հետ, ի վերջո, կկարողանաք լեզու գտնել:

Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր  և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Կույս. Այսօր պետք է վճռական լինել` սա, երևի թե, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Շանս կստեղծվի շրջադարձորեն փոխել կյանքը, դեպի դրականը լուրջ քայլեր անել: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ, և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ:

Մի վախեցեք չպլանավորած ծախսերից` դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում և` արտերկրյա: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերքներ կստանաք, որոնք կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:

Կշեռք. Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն, և  ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի դրականը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար:

Օրն ինչպես երբեք հարմար է թե’ անձնական, և թե պրոֆեսիոնալ կարևոր հարցեր լուծելու համար: Օրը նաև հարմար է ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու համար:

Կարիճ. Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պաճառներով դուք շատ եք ընկնում տրտմությունների գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եք ձեր տեսադաշտից բաց թողնում, ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում:

Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել` բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ:

Աղեղնավոր. Այսօր ձեր արարքները ոչ մի կերպ տրամաբանական բացատրության չեք ենթարկվում, այդ իսկ պատճառով էլ մրցակիցներին ու անբարյացկամներին դնում են փակուղու առջև: Իսկ այս ամենը բխում է այն բանից, որ դուք առաջնորդվում եք սեփական նախազգացմամբ, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր` սովորականի շրջանակներից դուրս եկող բան:

Դուք կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով այն ձեզ շատ օգտակար կլինի: Շահեկան կլինեն այսօր կնքված գործարքները:

Այծեղջյուր. Օրը կպսակվի հաջողությամբ, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն եք պահանջում, այդ իսկ պատճառով չարժե ռիսկի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:

Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատված է, երբ ստիպված եք լինելու հոգնեցուցիչ ու ձանձրալի գործերով զբաղվել, երբեմն էլ` ծանր ֆիզիկական աշխատանք անել: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից ձեզ առաջարկվող օգնությունից, առավել ևս, որ դա արվում է ի սրտե:

Ջրհոս. Օրը բավական բարդ է, սակայն բոլորովին ոչ` անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:

Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, ավելին` դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել: Օրը միանգամայն հարմար է ֆիզիկական աշխատանքի, ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մաքուր օդում գտնվելու համար:

Ձկներ. Այսօր հնարավոր են  ընտանեկան տարաձայնություններ, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ: Այդպես էլ չի հաջողվի լուծել ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են չմտածված գնումներ, այլ չպլանավորած ծախսեր: Այսօր դուք հաճույքով եք մսխում գումարները, սակայն շատ շուտով կզղջաք, որ խնայողաբար չեք ծախսել փողը:

Օրվա երկրորդ կեսը կբերի լավ լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա անձնական կյանքում դեպի դրականը ինչ-որ բան փոխելու:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի չեմպիոնն է. պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսըԼույս չի լինի «Ռեալը» 4:4 հաշվով ոչ ոքի խաղաց (տեսանյութ) Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան Թուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմ Մի հատ Լենայի մարդուն բզեք, ասեք՝ հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար ես, ձեն հանի, ամոթ ա․ Հրանտ ՍարաֆյանԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱՄԷ-ն պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Իրանին Եգիպտոսը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին լուրերի առնչությամբ Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի»ՀԱՄԱՍ-ը լիակատար համերաշխություն է հայտնել Իրանի ղեկավարությանը Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԳուտերեշը մտահոգված է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին հաղորդագրություններով Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԻնչպե՞ս հաշտ լինեմ, երբ գիտեմ` ով է 5000-ից ավելի զոհերի հեղինակը. հարց` Սրբազանին (տեսանյութ) Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաԱնգամ գյուղացիների կյանքն են աղճատում․ մեկի տունը անցնում է, մեկինը՝ ոչ, մարդկանց էլի բաժանում են․ Սրբազան Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAԵթե անկլավների խնդիրը բացվեց, մոռացեք, ոչ Տավուշ կլինի, ոչ Հայաստան. Սրբազան (տեսանյութ) Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներԱՄՆ-ը վերահսկում է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակը Մեղմ ասած` հետաքրքիր զուգադիպություններ. Արման Աբովյան Ինչո՞ւ էր անիրավ այդ դատավորը, որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում. Սրբազան (տեսանյութ) Տիկին Խանումի, Գոհարիկի արցունքները պետք է պատասխան ստանան․ սրա հետ չենք հաշտվի. Սրբազան (տեսանյութ) Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է իրավաբանների հետԻրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Հարուստի զավակը չի կարող չծառայել այն բանակում, որտեղ աղքատի զավակն է ծառայել. Սրբազան (տեսանյութ)Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Որպես բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանին. Ալիև Հայկ Մարության, սևն ու սպիտակը ձեզնից է եկել, կարող ենք հանդիպել և վերացնել դա. Սրբազան (տեսանյութ) Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համարԵՄ-ն ուշադիր հետևում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ ՄիշելԻրանի փոխնախագահը ուղեւորվել է Ռաիսիի ուղղաթիռի վայրէջքի վայր Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում օրհնում և ողջունում է քաղաքացիներին (տեսանյութ) Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersՌաիսիի ուղղաթիռի կործանման լուրից հետո Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել Կիրանցում եղածը քաղաքական պատվեր էր. միայն մեզ թույլ չէին տալիս մուտք գործել, փակել էին ճանապարհը (տեսանյութ) Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)ՀԻՄԱ. Սրբազանն իր աջակիցների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակումԻրանի հատուկ ծառայությունները չեն բացառում, որ նախագահ Րաիսիի ուղղաթիռը վայր է ընկել մահափորձի արդյունքում․ Արման ԱբովյանԽափանվել է «Թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. «ՀԱՅԱՍԱ» ՀԿ Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից անցակետերի փակման պատճառով. ԶԼՄՎրաստանի նախագահն առաջարկել է չեղյալ համարել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարին Մշակութային գործիչները առանց Կիրանց մտնելու վերդարձան Երևան (տեսանյութ) Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Ամենադիտված